Ուսպլանի նախագիծ


36-4ՈՒՍՊԼԱՆ

Քոլեջի  «Նախադպրոցական ուսուցում» մասնագիտակֆիզկուլտուրաան կրթական ծրագրի կազմակերպում 

 Ոuսպլանի նախագիծ

Ումասնակական խմբային պարապմունքներ`

  • Ֆիզկուլտուրա   40 ժամ
  • հատուկ մանկավարժություն 20 ժամ
  • Թատրոն-խաղ-խոսք      40 ժամ
  • երգ-պար                40 ժամ
  • Ոճաբանություն-դիզայն-տեխնոլոգիա  40 ժամ
  • Առողջագիտություն, մարմնի խնամք 20 ժամ
  • Միջավայրի խնամք, բուսագիտություն, էկոլոգիա 20 ժամ
  • Բանավոր հաշիվ     20  ժամ
  • Արտադրական գործունեություն դպրոց-պարտեզում  300 ժամ
    ընդամենը 540 ժամ
  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
  2. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  3. Իրականացվում է արտադրական-գործնական ուսուցում նախադպրոցական-դպրոցական իրական-գործնական միջավայրում` կարևորելով ուսանողների գործնական հմտությունների զարգացումը ուսուցման և գործունեության համատեղման միջոցով:
  4. Ուսանողի կրթությունն անառարկայական է, իրականացվում է կրթահամալիրի ուսաումնական օրացույցի հիման վրա ստեղծվող ուսանողի և ղեկավար դաստիարակի կազմած նախագծերով և ուսանողի անհատական պլանով, որը սահմանված կարգով կազմվում է փետրվար-մայիս ամիսների համար հիմք ունենալով սույն ուսումնական պլանը, կրթահամալիրի ուսումնական օրացույցը:
  1. Ուսումնական տարվա երրորդ շրջանը կազմակերպվում խմբի գործունեության ուսումնական օրացույցով, աշխատանքային նախագծով և ուսանողի անհատական պլանով: Դրանցով որոշվում են ուսումնական գործունեության կազմակերպման ձևերը, բովանդակությունը, վայրը. Գործունեություն խմբերում, դասարաններում, պարապմունքներ, ճամբարներ, ստուգատեսներ, ծեսեր, և տոներ՝ նաև որպես լրացուցիչ ուսուցում։
  2. Ուսումնական տարվա երրորդ շրջանը սկսվում է 2017թ. Հունվարի 9-ին:
  3. 2017թ. մարտի 27-ից մինչև 2017թ. ապրիլի 2-ը ուսուցումը, սահմանված կարգով, կազմակերպվում է «Ուսումնական գարուն» նախագծով:
  4. Ուսանողի մասնագիտական ուսուցման պետական որակավորումը ուսանողի ակտիվ արտադրական-գործնական մեկամյա աշխատանք -կրթության ամփոփումն Է:
  5. 2017թ. հունիսի 26-ից իրականացվում է դիպլոմային նախապաշտպանություն: Մասնագիտական որակավորման պաշտպանության օրը և հանձնաժողովի կազմը, քոլեջի ղեկավարի ներկայացմամբ, հաստատում է կրթահամալիրի տնօրենը
  6. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուքով կամպլանշետով, տանն ունի համացանց: Ծրագիրը քոլեջում ու դպրոցներում  ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
  7. Մեդիագրադարանը, դպրոցական գրադարանը, դասավանդողների և սովորողների բլոգները, ամսագրերը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
  8.    Սահմանված աշխատանքային գրաֆիկով  իրականացվում են ուսանողի խմբային պարապմունքները` մարզական, թատերական-խաղային, երաժշտական, տեխնոլոգիական` ներառյալ ՏՀՏ  հմտություններ:
  9. Խմբային պարապմունքները գործնական են.
  1.  Ուսանողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ մշակված կարգով էլեկտրոնային փաստաթղթում գրանցում է խմբի մի ուսանողը, որն էլ դիտվում է որպես նրա դիպլոմային աշխատանք: Գնահատման կենտրոնը ուսանողի հետ ստեղծում է դիտարկումների, գնահատման, ուսանողերի զարգացման ուսումնասիրությունների գործիքներ:
  2.  Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:
  3.  Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ուսանողը շաբաթվա 4 օրը ժամը 9.00-ից աշխատում է խմբում կամ 5-6 տարեկանների դասարանում: Աշխատանքն ավարտում է օրվա նախագծի  համաձայն, 13.00-ից ոչ ուշ
  4. Ուսանողը կազմում է նաև իր շաբաթական անհատական պլանը, որում նախատեսված ժամաքանակը չի գերազանցում ուսպլանով նախատեսված ժամերը:
  5. Շաբաթվա մեկ օրը տրամադրվում է աշխատանքների ամփոփման-հաշվետվություններին, քննարկումներին, նոր նախագծերի մշակմանը: Ուսանողներն ու մասնագետները աշխատում են խմբերով` ըստ աշխատանքի բովանդակության և մասնագետի անհատական պլանի:
  6. Ուսանողն աշխատում է տարբեր տարիքային խմբերում` 2-4 տարեկաններ, 5-6 տարեկաններ,  մասնակցում է դպրոց-պարտեզներում իրականացվող ստուգատեսներին, տոն-ծեսերին, հավաքներին:Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուքով կամ պլանշետով, տանն ունեն համացանց: Ծրագիրը քոլեջում ու դպրոցներում ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
  7. Մեդիագրադարանը, դպրոցական գրադարանը, դասավանդողների և սովորողների բլոգները, ամսագրերը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
  8. Ուսանողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ մշակված կարգով էլեկտրոնային փաստաթղթում գրանցում է խմբի մի ուսանողը, որն էլ դիտվում է որպես դիպլոմային աշխատանք: գնահատման կենտրոնը ուսանողի հետ ստեղծում է դիտարկումների, գնահատման, ուսանողերի զարգացման ուսումնասիրությունների գործիքներ
  9. Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:
  10. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ուսանողը շաբաթվա 4 օրը ժամը 9.00-ից աշխատում է խմբում կամ 5-6 տարեկանների դասարանում: Աշխատանքն ավարտում է օրվա նախագծի համաձայն` ոչ ուշ, քան 13.00:   Է :
  11. Սահմանված աշխատանքային գրաֆիկով իրականացվում է ուսանողի խմբային պարապմունքները` մարզական, թատերական-խաղային, երաժշտական, տեխնոլոգիական` ներառյալ ՏՀՏ հմտություններ:
  12. Շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության, ակումբային պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, իրականացվել ուսումնական-հասարակական նախագծեր: սան

 

  1. Ոսանողն ունի ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական-արտադրական գործունեությունը։
  2. Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը ուսանողի և դասավանդողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է: Կրթահամալիրի, քոլեջի, կրտսեր դպրոցների, « Պարտեզ » ամսագրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը ուսանողի ուսումնական աշխատանք է:
  3.  Ուսանողի ընտրությամբ և խմբային  կրթության դասընթացները, ակումբները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում։
  4. Ուսանողը, սահմանված կարգով, մասնակցում է «Ցտեսություն» նախագծի իրականացմանը:
  5. «Ֆիզկուլտուրա և առողջ ապրելակերպ» առարկան ուսանողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքներն են, մրցումները: Ուսանողին առաջարկվող մարզաձևեր են հնգամարտ, ակադեմիական թիավարություն, բայդարկա, կանոե, նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ: Որպես լրացուցիչ ուսուցում՝ սովորողը կարող է ընտրել լող, սեղանի թենիս, հեծանվավարություն, եռամարտ:
    Ուսումնական գործունեության ընթացքում ուսանողն ստանում է գիտելիքներ տեղեկույթի, դրա ստացման, մշակման, պահպանման, փոխանցման մասին. ստեղծում է էլեկտրոնային ուսումնական նյութ,  ֆիլմ,  ռադիոնյութ.  սովորում  է գնահատել համացանցում ներկայացված տեղեկատվության վստահելիությունը, վարում է իր ուսումնական բլոգը, կիրառում է համացանցում աշխատելու բարոյական նորմերը: Զարգանում են համակարգչային ծրագրերով, համացանցային տարածքներում աշխատելու կարողությունները:
  1. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում:
  2. Ուսանողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում, համերգներում, մրցումներում:
    Ամեն ամսվա վերջում ծրագրի ղեկավարը Քոլեջի տնօրենին  հաշվետվություն է ներկայացնում  դասավանդողների պարապած ժամերի և կատարած աշխատանքի մասին, ըստ որի էլ կատարվում է դասավանդողի վճարումը:

 

 

 

 

 

 

 

Կարծիք գրել