« Ճնճուղ» թատրոնի «Ծաղրածու» գնացքը

nnnnnnnnn հրավիրում է…
Կրթահամալիրի ամանորյա ծնունդներիցՙ Քոլեջի Նախադպրոցական կրթություն բաժնի ուսանողների Ճնճուղ խաղի թատրոն… Թատրոնի ղեկավար-սցենարիստ-ռեժիսոր … ուսանողներն են: Ներկայացումները խաղեր են,  ուսումնական-մասնագիտական գործունեություն, միայն վերջում է երևումՙ ինչ է ստացվում կամ չի ստացվում:  

Ամանորյա խենթ գնացք-խաղ: Վագոն-ուսանողները հրավիրում են կրթահամալիրի նախակրթարաններՙ միասին խաղալու-կապիկություններ անելու… տոն-տոն-տոն…
Օրերն ու ժամերՙ նախակրթարանների տոնական գրաֆիկով, նախակևթարանների ժողովրդի հետ:
Նախագիծն այստեղ:

Ծրագիր
Ամանորյա գնացք «Ծաղրածու»
 Տոն- տոն-տոն
Մասնակիցներՙ Քոլեջի նախադպրոցական կրթություն բաժնի շրջանավարտներ
Կրթահամալիրի նախակրթարանրների սաներ, դաստիարակներ, երաժշտության դաստիարակներ, ծնողներ:
Պայմաններ`
սուլիչի 1-ին ձայնը լսելիս մասնակիցները քարանում են տեղում, երկրորդ ձայնը ազդարարում է խաղ կամ պար
խմբում կա սուլիչ – ծաղրածու
Ծրագրի ընթացքը սաների համար ավելի շատ անսպաելի է, կազմակերպում-խաղում են միասին ծաղրածու-վագոնները,  դաստիարակները, սաները, ծնողները
Անհրաժեշտ տեխնիկա և նյութերՙ

  • դափեր, համակարգիչ, բարձրախոս (դինամիկ)
  • շրխկաններ
  • Բառաքսակներ
  • նվերների խուրջիններ (ուսապարկ)

Սաները մինչ տոնակատարությունը

  • Իմանում են, որ այս Նոր տարուն Ծաղրածու գնացք է գալու, ծաղրածու վագոններով
  • Օգտագործվող երգերը ամեն օր լսում են, յուրացրած են լինում
  • Մինչ տոնակատարությունը ուսանողները խմբերում դաստիարակների, երաժշտության դաստիարակների ու երեխաների հետ կխաղան, կթռվռան, խաղերի լուրջ բեմադրություններ պետք չեն, թող սաները սովորեն երգերի տակ թռվռալ, ինչ-ինչ շարժումներ յուրացնեն
  • Քանի որ նվերները գնացքն է բերելու, ապա բոլոր սաների համար երեխաներից թաքուն ծնողների հետ պարզ ուսապարկեր եք պատրաստում, նվերները մեջը դնելու համար: Վագոնները հենց եկան, ուսապարկերն արագ կգցեն ուսերին և գնացքի սուլոցով ներս կմտնեն:
  • Վերջում նվերները կթողնեն ու թաքուն կհեռանան: .
  • Սաները պիտի իմանան Արի, արի, Ձմեռ պապի ոտանավորը:

Տոնախմբություն

1.Երաժշտություն  https://www.youtube.com/watch?v=EkslsJMVBVQ&list=PLHpIW4AhU0_l_QohsmVYy8MAQKzlkYg8u&index=3
2.  Գնացքի մուտք  https://www.youtube.com/watch?v=1JAyJOKOzSM

Երկու դաստիարակները սաներին դափերը զնգացնելով  3-4 անգամ անցկացնում են կամուրջի տակով: Կամուրջը գնալով ցածրանում է:

3.Խենթ պար-խաղ-մարզանք.
Երբ կամուրջը շատ ցածր կլինի, կհնչի

https://www.youtube.com/watch?v=9fHn59_Q9tw  խենթ պար-թռվռոց

Ծաղրածուները սաների հետ վազվզում-թռվռում են տարածքով մեկ:
Հնչում է սուլիչի ձայնը, ծաղրածուները հոպ են ասում ու մասնակիցները «քարանում» են տեղում:

  1. Սուլիչը: Կապիկների պար-խաղ. Խաղում են բոլորը: https://www.youtube.com/watch?v=ovNB6P-lGDs
  2. Սուլիչ-սուլիչ Տիկնիկներ
  1. Մեծերի և փոքրերի համատեղ համույթըՙ

Զար զընգըՙ  http://partez.mskh.am/?p=1936   խմբավարՙ  դպրոցի ծրագրի ղեկ
Խումբը տարբեր  շրխկաններ ունիՙ դափ, փայտե գդալներ, գլաքարեր…
7.  Փաթիլների խաղըՙ  https://www.youtube.com/watch?v=CKuu2iiOhcI

8. Բոնուս-խաղ https://www.youtube.com/watch?v=gHCJ6-i05ZA

9.Պար` ԷՇ ՊԱՏՎԱԿԱՆ  https://www.facebook.com/ArmenianMelodies/posts/838707079507561

10. Դինգ-դոնգ. https://www.youtube.com/watch?v=_re3c1qnGV0 ծաղրածուները քնեցնում են մասնակցներին, իրենք թողնում են նվերները և աննկատ հեռանում: Հնչում է սուլիչը, բոլորն արթնանում են, արտասանում են «Արի, արի ձմեռ պապի»:
Ձմեռ պապի մուտքը:

Բառաքսակի վիճակահանություն:

«Ճնճուղ» թատրոն. Քոլեջի  «Նախադպրոցական կրթություն»   բաժնի շրջանավարտներ

Կարծիք գրել