Աշխատանքային նախագիծ
հոկտեմբեր 10-14
Քոլեջի «Նախադպրոցական կրթություն» բաժնի ուսանող դաստիարակ
- առավոտյան ծես
- միջավայրի խնամք
- ծափխաղ-բարև
- ուրախ մարմնամարզություն՝
Սաները կանգնում են իրար դիմաց 2 հորիզոնական շարքով՝ հայելի-մարդ-հայելի-մարդ հաջորդականությամբ: Կանգնում են այնպես, որ մի շարքի «հայելու» դիմացինը մարդ» լինի, «մարդ»-ու դիմացինը՝ «հայելի»: Հնչում է երաժշտությունը: «Մարդ»-ը տարբեր շարժումներ է անում: Դիմացի շարքում նրա դիմաց կանգնած «հայելի»-ն նույնությամբ կրկնում է «մարդ»-ու շարժումները: Սաները ազատ են, շարժվում են՝ ինչպես ուզում են: Դաստիարակները չեն միջամտում, նրանք էլ այնպիսի խաղացողներ են, ինչպես սաները:
- մրգի ճաշակում
- հեքիաթի ընթերցում՝ «Ալիսա գլդորիկը» Ջանի Ռոդարի ժողովածուից
- շաբաթվա երգը շրխկանով.
շաբաթվա շրխակններն են՝ քարերը, փայտե գդալները և դափերը
շաբաթվա երգերն են՝
- Ջաղացս մանի-մանի (հղումը՝ հատկապես 5 տարեկանների խմբերի համար)
- Հեպ-հոպ
Ղազարոս Աղայան
Ահա եկավ խոտ հարողը,
Ուսին դրած գերանդին:
Ամբողջ խոտը նա հարել է,
Բան չի թողել մեր հանդին:
_Այ խոտ հարող, ասա տեսնենք,
Դու ինչպե՞ս ես խոտ հարում:
_Ահա այսպես, լավ նայեցեք,
Ես այսպես եմ խոտ հարում:
_Ջան, ինչ լավ է, եկ սովորենք
Մենք էլ այսպես խոտ հարենք: + Հեպ-հոպ
- Լավաշթխիկ. «Փոխինձի հյուրասիրության» ֆլեշմոբ
Կարծիք գրել