«Ուսանող-դաստիարակի օրագիր» նախագիծ

%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-1%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-2%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-3

 

 

 

 

 

Սեպտեմբերի 22
Օրն սկսեցինք մարմնամարզությամբ: Այսօրվան նախորդներից մի քիչ տարբեր էր: Կենդանիներ կամ բնության երևույթներ չէինք: Բայց մեկ է՝ ուրախ էր, հաճելի:  Օլյան և Լիլիթը, ես սիրով ու հավեսով մասնակցեցինք սաների մարզանքին: Իհարկե լուռ չէր՝ հրճվանքի, չարաճճիության ձայներով մարզանք էր: Այս խմբում այնքան հետաքրքիր է անցկացվում առավոտյան մարմնամարզությունը, որ ով այդ ժամանակ մտնում է խումբ, անկախ իրենից, միանում է սաներին: Մարզվելուց  հետո ես նրանց համար կարդացի Հովհանես Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթը: Հետո մեծավարի զրուցում էինք Կիկոսի և մեր ցանկությունների մասին:  Նախաճաշն ու ճաշն, իմչպես միշտ, ինքնուրույն էր ու համով:
Շուշան Միրանյան

Կարծիք գրել