Այսպիսի բանահյուսական խաղ-խաղիկ կա՝ «Կճուճն ու ճուտը», որ մշակել է Ղազարոս Աղայանը:
Դպրոց-պարտեզի նախակրթարանի սաները ընկեր Գոհարի և Մելինեի հետ որոշել են խաղալ այն: Թե ինչ է ստացվել՝ դիտեք: Եթե բան չհասկանաք, ոչինչ, կարևորն այն է, որ սաներն իրար հասկանում են՝ իսկական սակալա-պակալա, իսկ դուք խաղիկը կարդացեք.
Ճուտն ընկավ կճուճի մեջ
Դողաց սիրտը ճուտի,
_Կամ կերե լ է կճուճը ինձ,
Կամ էլ հիմա կուտի:
Ճչաց ճուտը լեղապատառ.
– Ինձ մի ուտի, կճո՜ւճ:
Ես ի՞նչ եմ մե՜ծ փորիդ համար,
Ես դեռ շա՜տ եմ պուճուր…
Քրքջում է կճուճը ծեր,
Խրատելով ճուտին.
-Ա՜խ, դու անգե՜տ, լսվա՞ծ բան է՝
Կճուճը ճուտ ուտի…
Կարծիք գրել