Փետրվարի 8-ին, ժամը 11-ին բոլորին հրավիրում ենք Դդմագովքի: Եկեք անակնկալներով:
Կրթահամալիրի նախակրթաններում իրականացվող «Դդմագովիկ» ծեսի
ծրագիր
Ծեսի մասնակիցներ՝
նախակրթարանի սաներ
նախապատրաստական դասարանի սովորողներ
Ծնողներ
Դասվար-դաստիարակներ
Կրտսեր դպրոցի սովորողներից
Քոլեջի ուսանողներ
Առարկայական դասավանդողներ
Փետրվարի 4-9 կրթահամալիրում կազմակերպվող «Հանրակրթական Դիջիթեք 2013» միջազգային 5-րդ ստուգատեսում նախակրթարանների ծրագիրն իր տաղավարն է ունենալու:
Ծեսի իրականացման նախագծեր
Տեխնոլոգիա
- Դդմապատկերասրահ. Paint և այլ նկարչական ծրագերով արված նկարների մեդիացուցահանդես. կերպավորված դդմանկարներ, սաները ներկայացնում են իրենց նկարած կերպարները
- Դդմաֆոտոտաղավար – դդումների, դդմակերպարների, դդմադեմքերի ֆոտոների մեդիա և թղթային ցուցադրություն. Ֆոտոները հիմնականում սաների նկարածներն են:
- Իրական և մեդիա դդմադիմակներ. պատրաստում են տարբեր դիմակներ՝ դդմադիմակներ, էշի, աքլորի, աղվեսի:
- Դդումային խոհանոց՝ դդումով պատրաստվող կերակուրների բաղադրատոմսեր, պատրաստում:
- Դդմացանիկ՝ դդմի կորիզներ են ցանում, որ աճած թաղարը գարնանը այգում տնկեն:
- Դդմարձան՝ կավով, խմորով արձաններ են պատրաստում և ցուցադրում:
Բանավոր աշխատանք
- Դդմագովք, որի մտքերը հավաքվում է, երգ դառնում, ձայնագրվում:
- Դդմի ծաղր- ծիծաղում են դդմի վրա, ծաղրում նրան, նկարահանվում են 1,5-2 րոպե տևողությամբ վիդեոնյութեր:
- Պատումներ հայրիկիս մասին՝ սանը պատմում է իր հոր մասին, սանի հայրը պատմում է ի՛ր հոր մասին, սանի պապը պատմում է ի՛ր հոր մասին:
- Դդմային հեքիաթներ և վիդեոգրքեր:
- Դդումն օտար լեզուներով. Դդմին վերաբերող անգլերեն և ռուսերեն ստեղծագործություններ:
Խաղեր, որ պիտի խաղան
դդմագլոր, դդմային այլ խաղեր
Ափ ու պտղունց
Իրար դիմաց նստելով` խաղացողները մրցում են հետևյալ ձևով: Խաղացողը բաց է անում ձախ ափը և աջ ձեռքի մատները պտղունց անելով` հենում է ձախ ափամիջին: Հետո բացում է աջ ափը և ձախն է պտղունց անում ու հպում աջ ափամիջին անսխալ կարգով: Գործողությունը կատարվում է ակնթարթային արագությամբ մերթ մեկ, մերթ մյուս խաղացողի կողմից:
Մուկն ու կատուն
Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաները օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգէ դառնում մուկ ու կատու:
- · Խաղիկներ, որ պիտի սովորեն . դաստիարակն է ընտրում 2-3 խաղիկ
Ամենօրյա աշխատանք՝
- «Աղվես»
- էշ-պարոն կատակերգի բեմադրում
- ծնողական դդմային աշխատանքներ խմբերում, տատիկները խմբերում և տանը ճվիկներ և այլ խաղեր են խաղում և բեմադրում, բարբառային պատմություններ պատմում
- Չիպոլինոյի դդմապարը
- Դան-դան
- Տիտոխիկ
Դպրոցի տնօրենը կարող է ծրագիրն ընդարձակել:
Ամեն դպրոց ներկայացված նյութերով կազմում է Դդմագովիկի իր ծրագիրը
Դդմագովիկի ծեսը կատարվում է դպրոցներում փետրվարի 8-ին, ժամը 11.00-11.30:
Աիդա Պետրոսյան և Դդմագովիկ-գլուխգովիկներ
[…] http://partez.mskh.am/?p=1087 Share this:TwitterFacebookLike this:НравитсяБудьте первым, кому это понравилось. Uncategorized Оставить комментарий […]