Վարդատունկն սկսվել և շարունակվում է:
Հարգելի հայրիկներ, պապիկներ, քեռիներ… «Պարտեզ» ամսագիրը կրթահամալիրի նախակրթարանների և 6 տարեկանների դաստիարակների հետ նոր նախագիծ է սկսում՝ «Ընտանեկան վարդատունկ»: Կարծում ենք՝ վստահորեն կհաստատեք այս միտքը՝ «Ես սիրում եմ իմ դստերը և չեմ հանդուրժի, որ նրա բակն անմշակ լինի»: Ձեր երեխայի նախակրթարանի բակը ձեր տնկած վարդերով վերածեք վարդաստանի. վարդի թփեր ձեր դստերը, նրա դաստիարակներ
ին…
Իհարկե նրանք վարդերի մեջ պիտի ապրեն – մեծանան՝ հայրերի տնկած վարդերի:
Կրթահամալիրի դռները միշտ բաց են լավ գործի համար: Եկեք՝ երբ ձեզ հարմար է:
Կարծիք գրել