Պարտեզ ընտանիքում` ծաղկող պատշգամբ

11403498_946322622085056_3316476780699139719_nԿրթահամալիրի ծնողական համանքը հաստատ շահեկանորեն տարբերվում է ՀՀ ցանկացած կրթական հաստատության համայնքից. մեր ծնողը ծրագիր ընտրած, ծրագիր յուրացնող-իրականացնող գործընկեր է: Առանց ծնողի գործուն մասնակցության կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագիրը թերի կլիներ:
Գիտե՞ք որ գարուն է արդեն, բոլորը թափվել են փողոց, և կրթահամալիրի դպրոց-պարտեզները «Պարտեզ» հանդեսի հետ նոր նախագիծ են առաջարկում՝ «Մեր պատշգամբը՝ փոքրիկ պարտեզ» :
Մաքրենք մեր պատշգամբները ավելորդ իրերից, եթե այդպիսիք կան, ծաղիկների, այլ (նաև դեղաբույսերի) բույսերի կտրոններ դնենք ջրով բաժակի մեջ, որ արմատակալեն, հետո այն տեղափոխենք ծաղկամանի մեջ` աճելու…
Դաստիարակներն ու դասվարները ձեր օգնությամբ («Հազվագյուտ կտրոն մեր ընտանիքից» նախագիծ) կտրոնների բանկ կստեղծեն և կաջակցեն մեզ՝ ծաղկակտրոնափոխանակություն. լավ բառ և լավ գործ:
Խորհուրդներով Ձեզ կարող են օգնել կրթահամալիրի բուսաբույծների ակումբի սաներն ու ղեկավարը՝ Շողիկ Պողոսյանը:
… ու մեր պատշգամբները կկանաչեն տարին բոլոր, որովհետև մեզ ու մեր երեխաների նման պարտիզպաններ կունենան:
Նկարի վարդը կրթահամալիրի սան Արեգ Պարսիլյանի խնամած ծաղիկներից է:

Կարծիք գրել