19/06/2016 օրվա արխիվը

Կոմպոտի օրերի անունն ի՞նչ դնենք…

կոմպօտ 123Մրգերը հասել-հասմսել են: Հո շան ու գիլու բաժին չե՞նք անի: Հավեսով ուտում ենք: Լավ ենք անում:
Ամառվա փուշ, ձմեռվա նուշ: Բալն էլ՝ կարմի՜ր, համո՜վ: Ի՜նչ կոմպոտ կլինի ձմեռվա համար:
Հիմնական դպրոցի նախակրթարանն սկսել է… Լիլիթը, Օվսաննան և սաները… ծնողներին բաժին  հասնո՞ւմ. ով աշխատում է, նա է ուտում: Ձմռանը կերևա, կարող է և մի քիչ տանք, հը՞…
Ինքնուրույն ապրել, մեր հոգսերը ինքնուրույն հոգալ, թիմով աշխատել, չափել-եփել, բայց չթափել, այլ՝ վայելել մեր եփածը. այս ամենը սովորում ենք նաև կոմպոտ եփելով: Երեխաների հետ հավաքեցինք մեր այգու բալը և համով կոմպոտ եփեցինք : Ետճաշին խմեցինք մեր պատրաստած քաղցրահամ հյութը:  Լիլիթ և Օվսաննա

Կարդալ ավելին