Վերապատրաստման հերթական օրն է: Բոլոր մասնակիցները իրենց մեյլերն ու բլոգներն ունեն: Կիրակի օրն արդեն հանձնարարությունները մեյլով են ստացել:
Այսօր, ըստ ծրագրի, մասնակիցները փորձեցին նյութ տեղադրել բլոգում, սովորեցին էլեկտրոնային գրքից օգտվել՝ կարդացին Մոնտեսորիի «Երեխայի տուն» աշխատության ինքնուրույնությանը-ինքնակազմակերպմանը, սաների գործունեության ընտրության ազատությանը վերաբերող հատվածները, քննարկեցին:
Մասնակիցների առաջարկով երկու հետաքրքիր խաղ խաղացինք՟ կիրառելով Ռոդարիի «Ստեղծագործական երկանդամ» մեթոդը:
Ափսոս լողավազանի ջուրը սառն էր, չլողացինք: Ներկայացնում ենք այսօրվա երաժշտական պարապմունքը՝ նոր «Շրխկան» համույթ:
Լողի մասին վաղը:
Օլյա Մանդալյան