01/09/2014 օրվա արխիվը

Կրթահամալիրում ծնունդների շքերթը շարունակվում է

Ծնվել է Լուսինե Մանուկյանի  որդի Արեգը: Լուս ջան, չքնաղ  դստրիկներիդ չափ սիրելի որդուդ մուտքը բարի լինի:

Հաջորդ ծնունդը`շուտով:

Կարդալ ավելին

Տես, աշխարհ, նորածին Նանեն բլոգ ունի: Բարի է:

Երանի քեզ, Նանե, որ Արամ հայր և Արմինե մայր ունես… ու մի մե՜ծ աշխարհ:

Թե ինչու որոշեցի հենց սեպտեմբերի 30-ին ծնվել
Նանե Արամյան . 3 օրական                     

Ուրեմն ես ինձ համար հանգիստ ապահով գտնվում էի մայրիկիս փորիկի մեջ, ու հեչ էլ չէի շտապում միջավայրի փոփոխություն իրականացնելուն: Այնտեղ այնքան լավ էր, այնքան ջերմ, ուտել-խմելն անվճար, տրանսպորտը նույնպես: Այդ շրջանում մենակ մի տարօրինակ օրինաչափություն էի նկատել` օրական մի քանի անգամ (հիմնականում առավոտյան ու երեկոյան) մի ոչ այնքան նուրբ ձայնով ինձ ուղղված բաներ էի լսում: Ճիշտ է, այդ բառերը «բալիկերեն» չէին, բայց տոնից հասկանում էի, որ լավ բան է ասում: Այդ պատճառով էլ ես միշտ արձագանքում էի ներսից այդ ձայնին ձեռքերով և ո...

Կարդալ ավելին