September 2014 ամսվա արխիվը

Ջա՜ն… էլ ինչ ասես այս խաղին

Կարդալ ավելին

Ես արդեն լողում եմ

Տեսեք Մեղրյան Դավիթին և կարդացեք նրա լողային պատմությունը: 
Ես Մեղրյան Դավիթն եմ, դեռ երկու ամիս առաջ ես վախենում էի փոքրերի լողավազան մտնել, իսկ հիմա…հիմա ես արդեն մեծերի լողավազանում եմ լողում և նույնիսկ ծով եմ գնացել ու ծովում էլ եմ լողացել:

Կարդալ ավելին

Այ իմ գնդակ…

Կարդալ ավելին

Չըլը՜մփ… 5 տարեկանների առօրյան Նոր դպրոցում

Կարդալ ավելին

Բարև, մեկօրական Արեգ

Արեգն արդեն մի ամբողջ օր է ԼՈՒՅՍ աշխարհում է:   Ջաաաա՜ն, երևո՛ւմ է՝ լավ է զգում, իր համար քնաաաա՜ծ… Բարի քուն ու արթուն, Արեգ մարդ, Լուսինե Մանուկյանի որդի մարդ:

Մի օրական Սեբաստացին «Սեբաստիա» ծննդատնից ողջունում է բոլորին.
-Բարև ձեզ, էս էլ՝ ես: 

Հ. Գ. Արեգն աչքերն էդպէս էլ չբացեց, որ գույնը տեսնենք:

Կարդալ ավելին

Կրթահամալիրում ծնունդների շքերթը շարունակվում է

Ծնվել է Լուսինե Մանուկյանի  որդի Արեգը: Լուս ջան, չքնաղ  դստրիկներիդ չափ սիրելի որդուդ մուտքը բարի լինի:

Հաջորդ ծնունդը`շուտով:

Կարդալ ավելին

Տես, աշխարհ, նորածին Նանեն բլոգ ունի: Բարի է:

Երանի քեզ, Նանե, որ Արամ հայր և Արմինե մայր ունես… ու մի մե՜ծ աշխարհ:

Թե ինչու որոշեցի հենց սեպտեմբերի 30-ին ծնվել
Նանե Արամյան . 3 օրական                     

Ուրեմն ես ինձ համար հանգիստ ապահով գտնվում էի մայրիկիս փորիկի մեջ, ու հեչ էլ չէի շտապում միջավայրի փոփոխություն իրականացնելուն: Այնտեղ այնքան լավ էր, այնքան ջերմ, ուտել-խմելն անվճար, տրանսպորտը նույնպես: Այդ շրջանում մենակ մի տարօրինակ օրինաչափություն էի նկատել` օրական մի քանի անգամ (հիմնականում առավոտյան ու երեկոյան) մի ոչ այնքան նուրբ ձայնով ինձ ուղղված բաներ էի լսում: Ճիշտ է, այդ բառերը «բալիկերեն» չէին, բայց տոնից հասկանում էի, որ լավ բան է ասում: Այդ պատճառով էլ ես միշտ արձագանքում էի ներսից այդ ձայնին ձեռքերով և ո...

Կարդալ ավելին