03/02/2013 օրվա արխիվը

Կրթահամալիրի գզրոցից

Մի քանի տարի առաջ Նախակրթարանների հանրապետական ծրագրով կրթահամալիրը հրատարակեց

«Ծուղրուղու» ժողովածուն՝ «Մանկան տոնացույց» բաժնով:

Ժողովածուն շուտ սպառվեց: Գրքի թվային տարբերակը տեղադրված է կրթահամալիրի Տիգրան Հայրապետյան գրադարանի կայքում:

Այսուհետև ժողովածուի նյութերը  լրամշակվելու են և ներկայացվելու «Պարտեզ» ամսագրի համապատասխան բաժնում: Մանկական խաղիկները, հաշվերգերը և ծեսերը փնտրեք «Խաղադարան» բաժնում:

Սա էլ ձեզ՝ Բարեկենդան...

Կարդալ ավելին

Բարեկենդանի կատակերգերից

Բարեկենդանը հայկական հին տոներից է: Դա հայերի ամենաուրախ տոնն է եղել: Մարդիկ երկու շաբաթ կերել-խմել են, երգել, պարել, ուրախ խաղեր են խաղացել, դիմակահանդեսներ են կազմակերպել:

Հաճախ մեկին թարս նստեցնում էին էշին, պոչը տալիս ձեռքը և ծաղրում.

-Ճամփա էշի պարոնին,

Անբեղն է գալիս, ճամփա տվեք:

Դրա համար հատուկ երգ է եղել՝ Էշ պատվական:

Կարդալ ավելին