Քիչ է մնում լավաշի հոտն էլ գա… ու վերջ:
Քոլեջի 2-4 տարեկանները, Ինգա Անտոնյանը, Վարդ Օսիպովան՝ Ագարակ գյուղում… լավաշ ու գաթա են թխում տիկին Գայանեի և Անիի հետ: Սա էլ՝ նրանց թոնիրը: Ջա՜ն…
Կարդալ ավելին
Քիչ է մնում լավաշի հոտն էլ գա… ու վերջ:
Քոլեջի 2-4 տարեկանները, Ինգա Անտոնյանը, Վարդ Օսիպովան՝ Ագարակ գյուղում… լավաշ ու գաթա են թխում տիկին Գայանեի և Անիի հետ: Սա էլ՝ նրանց թոնիրը: Ջա՜ն…
Կարդալ ավելին
Ներկայացնում է ուսանող-դաստիարակը՝ Լիլիթ Գրիգորյանը:
Լավաշթխիկը միայն լավաշը չէ… փոխինձ կա՜, բոքոն, շիլա…
Այս անգամ Գեղարվեստի 2-4 տարեկանները Լիլիթի և Օլյայի հետ փոխինձ են պատրաստել:
Կարդալ ավելին
Նելի Արղության
Նոր դպրոցի նախակրթարան
Նախագիծ
«Մայրիկ-Զատիկ» նախագիծ
Մարտի 1-ից ապրիլի 10 2016
1.Բակային – զատկական խաղերի շարք
2.Զատիկ –մայրիկ (Ձոն)
3.Զրույցներ Ակլատիզ պապիկի հետ
4.Ածիկացան
5.Անձնական Ակլատիզ պապ և Ուտիս տատ
6.Փոխինձի հյուրասիրություն
7.Բանահավաք TV
8.TV, ռադիո
9.. «Թաղար» նախագիծ
10.Զատկական օրացույց
11.. «Ստվերախաղ և «Խզբզոցներ մայրիկին»
12.Ուսումնական նյութ Զատկական ասույթներ, շուտասելուկներ, հանելուկներ
13.Երգեր՝
Զարկ բոլո...
Ծննդյան ծես
Դեկտեմբերի 12, ժամը 12.00-14.00
Սրահը՝ աստղազարդ
բեմին՝ մեկական սեղան նկարելու, կոլաժ անելու, խաղ-փազլ պատրաստելու համար
հյուրասիրության սեղաններ
անակնկալ ցուցադրություններ
Դեկտեմբերի 11 ուրբաթ
օր՝ կոլաժ
Ծննդյան ծես
Երկու ծնունդ՝ Դավիթ Բլեյան և Նոր TV նախակրթարանում
Օր երեքշաբթի՝ Երբ ես փոքր էի
Կարդալ ավելին
Դպրոց-պարտեզի նախակրթարանում ամանորյա հետաքրքիր-շարունակական իրարանցում է: Գոհար Զարգարյանի և Մելինե Սիմոնյանի սաների օրերը հետաքրքիր և բազմազան են անցնում:
Կարդալ ավելին
Նելի Արղության, Աննա Հայրոյան, ծնողական ակումբ, սաներ
Արարատի մարզ Մրգանուշ գյուղ
Հոկտեմբերի 30, անձրևտ օր: Հիմա օրը կբացվի, անձրևը կկտրվի, բայց եթե նույնիսկ ամբողջ օրն էլ գա, մեկ է, կա ուրախ տրամադրություն, ջերմություն, անձրև է, էլի’, թող գա …մեզ ինչ պիտի անի:
-Ընկե՛ր Աննա, ես փոքր գրտնակ եմ բերել, որ լոշիկ թխեմ: Այսօր չենք քնելու, չէ՞: Հակոբյան Էվա
-Գիտե՞ք՝ թոնիրը փոսի մեջ է: Մեջն էլ կրակ կա: ԹադոսյանԴավիթ
-Խորե՛ն, գիտե՞ս՝ իմ տատիկի տանը կով, խոզ, հավ կա: Մանուկյան Սամվել
Խորենն էլ սկսեց կովի ձայն հանել՝ մուու, մուու, հետո հարցրեց.-Սամվե՛լ, բա խոզը ի՞նչ ձայն է հանում: Հետո պտտվեց և ասաց.
-Ընկե՛ր Աննա, ես քույրիկ եմ ունենալու, մամաս կուկու է կուլ տվել:
Ժամը 11:00 Նոր դպրոցի նախակրթարանի սաները, ծնողները, տատիկները, պապիկները երկու երթուղային ավտոբուսներով, Սամվելի պապի և Արենի հայրիկի ավտոմեքենաներով ճանապարհ ընկանք Արարատի մարզ, գյուղ Մրգանուշ՝ լավաշ-լոշիկ թխելու: Մեզ հրավիրել են…
Ճանապարհին` երգեր, ծիծաղ, զվարճալի պատումներ…
Հերթական զվարճալի պատումը.
Նախակրթարան 3 տարեկան ռուս տղա էր ընդունվել, անընդհատ խմբից դուրս էր գալիս: Ես էլ ասում էի՝ иди сюда:Մի անգամ նա խմբասենյակից թաքուն դուրս էր եկել: Երեխաներն էլ վազելով եկան, թե`
-Ընկե՛ր Աննա, иди сюда-ն գնաց….
Չնկատեցինք էլ, թե ինչպես տեղ հասանք: Մեզ շատ լավ դիմավորեցին: Երեխաները սկսեցին վազվզել: Սամվելը ոգևորված ցույց էր տալիս ընտանի կենդանիներին:
Սկզբում նախաճաշեցինք, հետո` ծնողական ակումբի պարապմունք: Այնուհետև գնացինք լավաշ թխելու:
-Տե՛ս իմ թխած լավաշը:
Վերջում թոնրի խորոված կերանք և ճանապարհ ընկանք տուն: Տունդարձի ճանապարհին բոլոր երեխաները քնեցին:
Ոչ մի օր հաջորդ օրվա նման չէ: Այսօրն էլ դարձավ լավ հիշողություն:
Շնորհակալություն նախակրթարանի Սամվել Մանուկյանի ընտանիքին: