Ասում ենք, չէ… ամեն ինչն էլ խաղալիք է… մակարոնն էլ…
Խաղալիք կամ` ուսումնական նյութ… նաև` ուտելական…
Գուցե և թել է, որ կարճ ճամփա է դառնում:
Օլյա Մանդալյան, Տաթև Աթոյան և սաներ
նախակրթարան բաժին
_Գարուշ պապիկը միայն Գարիկի պապիկը չէ, մեր պապիկն էլ է: Գարուշ պապիի ընտանիքում 5, չէ’, 6 սեբաստացի կա…
Կարդալ ավելին
Ռադիոընթերցարան, որ Գեղարվեստի նախակրթարանում սկսել են ստեղծել Օլյա Մանդալյանը, Տաթև Աթոյանը իրենց սաների հետ:
Կարդալ ավելինԳարուշ պապ, մենք քեզ շատ ենք սիրում…
Նելի Արղությանն ու սաները Գարիկի Գարուշ պապի հետ, որ արդեն իրենց պապն էլ է, անցել են գործի:
Կարդալ ավելին
Նելի Արղությանի Գարիկ թովմասյանի Գարուշ պապը սաների հետ նախագիծ է սկսել՝ Պարտիզպան պապ:
Լսել էինք, որ մեր Գարիկի Գարուշ պապիկը լավ այգեպան է: Ուզում էինք խնդրել… Գարիկ պապիկը առաջ ընկավ, մի օր եկավ, մի լավ փնթփնթաց մեզ վրա, որ բակում անխնամ ծառեր կան:
_Գարիկ պապիկ, միասին անե՞նք:
_Բա դրա համար եմ եկել, էլի՛:
Առաջին հանդիպմանը ծանոթացանք, զրուցեցինք, տեղանքն ուսումնասիրեցինք, անելիքները որոշեցինք… այսօր կսկսենք աշխատել:
Նելի Արղության
Տերևը` խաղալիք-գործիք
Քամին շուտով աշնան տերևները կքշի, կտանի` չգիտես ուր…
Քանի դրանք դեռ կան, չեն փշրվել-անհետացել, լավ խաղի, էլի լավ բաների գործիք են, նկար են թղթի վրա…:
Բուրիկ Հովսեփյան և սաներ
Գեղարվեստի նախակրթարան
Ասում են՝ ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի: Պարզվում է, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ:
Թելն ու գիծը՝ ձեզ օրինակ: Արղության Նելին, Անտոնյան Ինգան, Աննա Հայրոյանն ու նրանց սաները սկսեցին խաղալ թելով, և վերջը չի երևում: Հասարակ թել՝ այդքան հնարավորություններ, այդքան ուսումնական…
Թող Նելին, Ինգան, ծնողներն ու սաները պատմեն:
Թելը՝
շրջան-կլոր ճամփա, որ փակ շրջան է. թե կարող ես հաղթահարիր
չափումների միջոց
գնդակ ու ճանապարհ-լաբիրինթոս
Նախագիծը շարունակում է Աննա Հայրոյանը.
Նելի Արղության, Աննա Հայրոյան, ծնողական ակումբ, սաներ
Արարատի մարզ Մրգանուշ գյուղ
Հոկտեմբերի 30, անձրևտ օր: Հիմա օրը կբացվի, անձրևը կկտրվի, բայց եթե նույնիսկ ամբողջ օրն էլ գա, մեկ է, կա ուրախ տրամադրություն, ջերմություն, անձրև է, էլի’, թող գա …մեզ ինչ պիտի անի:
-Ընկե՛ր Աննա, ես փոքր գրտնակ եմ բերել, որ լոշիկ թխեմ: Այսօր չենք քնելու, չէ՞: Հակոբյան Էվա
-Գիտե՞ք՝ թոնիրը փոսի մեջ է: Մեջն էլ կրակ կա: ԹադոսյանԴավիթ
-Խորե՛ն, գիտե՞ս՝ իմ տատիկի տանը կով, խոզ, հավ կա: Մանուկյան Սամվել
Խորենն էլ սկսեց կովի ձայն հանել՝ մուու, մուու, հետո հարցրեց.-Սամվե՛լ, բա խոզը ի՞նչ ձայն է հանում: Հետո պտտվեց և ասաց.
-Ընկե՛ր Աննա, ես քույրիկ եմ ունենալու, մամաս կուկու է կուլ տվել:
Ժամը 11:00 Նոր դպրոցի նախակրթարանի սաները, ծնողները, տատիկները, պապիկները երկու երթուղային ավտոբուսներով, Սամվելի պապի և Արենի հայրիկի ավտոմեքենաներով ճանապարհ ընկանք Արարատի մարզ, գյուղ Մրգանուշ՝ լավաշ-լոշիկ թխելու: Մեզ հրավիրել են…
Ճանապարհին` երգեր, ծիծաղ, զվարճալի պատումներ…
Հերթական զվարճալի պատումը.
Նախակրթարան 3 տարեկան ռուս տղա էր ընդունվել, անընդհատ խմբից դուրս էր գալիս: Ես էլ ասում էի՝ иди сюда:Մի անգամ նա խմբասենյակից թաքուն դուրս էր եկել: Երեխաներն էլ վազելով եկան, թե`
-Ընկե՛ր Աննա, иди сюда-ն գնաց….
Չնկատեցինք էլ, թե ինչպես տեղ հասանք: Մեզ շատ լավ դիմավորեցին: Երեխաները սկսեցին վազվզել: Սամվելը ոգևորված ցույց էր տալիս ընտանի կենդանիներին:
Սկզբում նախաճաշեցինք, հետո` ծնողական ակումբի պարապմունք: Այնուհետև գնացինք լավաշ թխելու:
-Տե՛ս իմ թխած լավաշը:
Վերջում թոնրի խորոված կերանք և ճանապարհ ընկանք տուն: Տունդարձի ճանապարհին բոլոր երեխաները քնեցին:
Ոչ մի օր հաջորդ օրվա նման չէ: Այսօրն էլ դարձավ լավ հիշողություն:
Շնորհակալություն նախակրթարանի Սամվել Մանուկյանի ընտանիքին: