Այս շաբաթը հոկտեմբերի վերջին շաբաթն էր, «Հոկտեմբերիկ» նախագծի ավարտը: Շաաատ չափեցինք, այսինքն՝ սովորեցինք ճիշտ չափել: Պարզվում է՝ դա այնքան էլ հեշտ գործի չէ: Դեռ էլի պիտի փորձենք: Պատրաստվել ենք համերգի, «Ճպուռն ու մրջյուն»-ն ենք բեմադրել, թթու ենք դրել, ծանոթացել ենք «թթու» բառի հետ, մեր ներկան հենց այդ բառով էլ նշել ենք: Չերկարացնենք, ամեն ինչ՝ ֆիլմում: Չմոռանանք նշել՝ երկուշաբթի օրվանից մենք արդեն Նոյեմբերիկ ենք, որովհետև սկսվել է նոյեմբեր ամիսը:
Կարդալ ավելինիրականացում բաժին
Այ քեզ էլի մեդիագետներ՝ Կարինե Բաբուջյան և ընկերներ
Գեղարվեստի կրտսեր դպրոցի 5 տարեկաններ
Հիշում եք, չէ՞, որ հոկտեմբերին մենք՝ 5 տարկաններս, Հոկտեմբերիկ ենք, նոյեմբերին՝ Նոյեմբերիկ…
Նոր դպրոցի Մերի Գրիգորյանի Յանան սովորեցնում է իր ընկերներին ձայնագրիչից օգտվել, ընկերովի են մեդիագետ դառնում: Բա տեսեք՝ ինչ լրջությամբ է հարցազրույց վերցնում խոհարար տիկին Մարիետից…
Այս դպրոցում շուտով բոլորը ռադիոաստղ են դառնալու:
Ալենն 5 տարեկան է, Մերի Գրիգորյանի սանը…
Կարդալ ավելինԱյսուհետև ամեն շաբաթ կտեսնեք ձեր երեխաների մեկշաբաթյա գործունեության ամփոփումը: Կավելանա նաև ձեռք բերած նոր հմտությունների ցուցադրումը՝ «Ես կարողանում եմ», որը կմտնի ամփոփման մեջ:
Առավոտն այսպես է սկսում ողջ կրթահամալիրը. ամեն մեկն իր գործն է անում…
Կարդալ ավելին