իրականացում բաժին
Հավաքից-հավաք .TV5՝ ստեղծվել է 2013 թվականի դեկտեմբերին 5-6 տարեկանների մեկամյա ուսուցման խմբերում: TV5-յան իրենց հաշվետվությունն են ներկայացնում հիմնական դպրոցի կրտսեր առաջինդասարանցիները. Անահիտ Աղասյան և ընկերներ
Կարդալ ավելինԶատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ Չորեքշաբթին էլ կլինի Ավագ չորեքշաբթի: Չիք-չիք, ի՞նը չիք…Չիք-չիք չքանան: Զատկական չիքեր Հիմնական դպրոցի առաջին դասարանում. տեսեք՝ ինչ ճիշտ են մտածում Անահիտ Աղասյանի սաները:
Սա էլ կկոչվի Մկրատակերպարներ: Տեսեք՝ աշխարհում Ինչամկրատներ կամ Մկրատաինչեր կարող են լինել:
Հիմնական դպրոց կրտսեր առաջին դասարան Անահիտ Աղասյան և ընկերներ
Նկարի հեղինակ՝ Էլեն Բաբայան
ԶԱՏԻԿ ուսումնական նախագիծ
Ամեն տարիքային խումբ իրեն հապապատասխան աշխատանքներն է կատարում:
Հետազոտական աշխատանք
Տեղեկություններ «Զատիկ» ծեսի ծագման մասին
Զատկական հավատալիքներ
Այլ ժողովուրդների «Զատիկ» – ը
Այլ ժողովուրդների զատկական երգեր
Բնագիտություն
Ածիկ
Զատիկից 20-25 օր առաջ ափսեների կամ սկուտեղների մեջ բամբակ են փռում, լավ թրջում են, վրան ցորեն, գարի, ոսպ կամ այլ հատիկ են ցանում: Բամբակը միշտ թաց պիտի լինի: Մինչև Զատիկ ածիկը ծլում է: Երեխաները հետևում են ածիկի աճին:...
Բարեկենդանը մե՜ծ դիմակահանդես է՝ մեծ դիմակների մեծ հանդես: Մեր դիմակներն էլ մենք ենք պատրաստում՝ Գեղարվեստում, Նոր դպրոցում, հիմա էլ՝ Հիմնական դպրոցում: Անահիտ Աղասյան և ընկերներ:
Դուք ձեր դիմակը պատրաստե՞լ եք: Տեսեք՝ չուշանաք: Բարեկենդանն առանց դիմակի չի լնում՝ մեծ և հետաքրքիր:
Հիշո՚՞ւմ եք նախորդ նյութը: Վաաաա՜յ, ինչ աղմուկ էր: Հիմա աղմուկը մի քիչ պակասել է: Շուտով կհասնենք երաժշտությանը: Քիչ մնաց: Այսպես աղմկելն էլ վատ չէ… լիքը օգուտ կա դրանում: Բայց մենք որոշել ենք՝ գնում ենք դեպի երաժշտություն:
Սա սովորական աղմուկ չէ: Սա այն աղմուկն է, որ դեպի երաժշտություն է տանում: Ընկեր Տաթևը, իր գործընկերներն ու սաները գիտեն ինչ են անում: Գնում ենք դեպի երաժշտություն: Բա ի՜նչ հավես է… ով չի ուզի այսպես աղմկել…
Կարդալ ավելին