Սա սովորական աղմուկ չէ: Սա այն աղմուկն է, որ դեպի երաժշտություն է տանում: Ընկեր Տաթևը, իր գործընկերներն ու սաները գիտեն ինչ են անում: Գնում ենք դեպի երաժշտություն: Բա ի՜նչ հավես է… ով չի ուզի այսպես աղմկել…
Կարդալ ավելին5-6 իրականացում բաժին
5-6 տարեկաննեը շարունակում են մեծերին հիացնել իրենց ստեղծած այբբենարաններով՝ ուրախ, գունավոր, անսպասելի, երևակայությամբ լցված, երաժշտական… Սրանք Նոր դպրոցի Լիլիթ Մեղրյանի սաներինն են…
Դիջիթեքյան այս այբբենարանի և պատումի հեղինակները Բ-4 դպրոց-պարտեզի սաներն են՝ Մարգարիտ Թամազյանը և սաները:
Կարդալ ավելինԱյս շաբաթը հոկտեմբերի վերջին շաբաթն էր, «Հոկտեմբերիկ» նախագծի ավարտը: Շաաատ չափեցինք, այսինքն՝ սովորեցինք ճիշտ չափել: Պարզվում է՝ դա այնքան էլ հեշտ գործի չէ: Դեռ էլի պիտի փորձենք: Պատրաստվել ենք համերգի, «Ճպուռն ու մրջյուն»-ն ենք բեմադրել, թթու ենք դրել, ծանոթացել ենք «թթու» բառի հետ, մեր ներկան հենց այդ բառով էլ նշել ենք: Չերկարացնենք, ամեն ինչ՝ ֆիլմում: Չմոռանանք նշել՝ երկուշաբթի օրվանից մենք արդեն Նոյեմբերիկ ենք, որովհետև սկսվել է նոյեմբեր ամիսը:
Կարդալ ավելինԱյ քեզ էլի մեդիագետներ՝ Կարինե Բաբուջյան և ընկերներ
Գեղարվեստի կրտսեր դպրոցի 5 տարեկաններ
Հիշում եք, չէ՞, որ հոկտեմբերին մենք՝ 5 տարկաններս, Հոկտեմբերիկ ենք, նոյեմբերին՝ Նոյեմբերիկ…
Նոր դպրոցի Մերի Գրիգորյանի Յանան սովորեցնում է իր ընկերներին ձայնագրիչից օգտվել, ընկերովի են մեդիագետ դառնում: Բա տեսեք՝ ինչ լրջությամբ է հարցազրույց վերցնում խոհարար տիկին Մարիետից…
Այս դպրոցում շուտով բոլորը ռադիոաստղ են դառնալու: