Խաղադարան բաժին

Ազգային խաղ՝ «Չլիկ դաստա»

Երկար մտածում էի՝ ինչ գրել, ինչպես մեկնաբանել: Վերջապես հասկացա, որ պետք է Տաթև Մելքոնյանին ասել՝ ապրես, որովհետև իր սաների  և նրանց հարազատների հետ հետևողականորեն ներկայացնում է ազգային խաղերի նկարահանումներ: Խաշիլ-փափա
Լեփուկ
Քարկտիկ

Կարդալ ավելին

Ամանորյա խաղադարան

Ներկայանում են Նոր դպրոցի 5 տարեկանները՝ «Ամանորյա խաղադարան»

Հռիփսիմե Համբարձումյան և ընկերներ  «Մեր Ձմեռ պապն ու իր քիթը »

Կարդալ ավելին

Ճամբարային ամանորյա խաղադարան

«Պարտեզ» ամսագիրը Խաղադարան բաժնում հավաքում  և ներկայացնում է ամանորյա խաղեր: Սպասում ենք ձեր առաջարկ-նկարագրություններին: Խաղը կարող եք գրավոր նկարագրել, նկարահանել, կամ երկուսը միասին անել: Կանխավ շնորհակալ ենք:

Նյութերը կարող եք ուղարկել  Հիմնական դպրոցի դասվար Տաթև Մելքոնյանին  [email protected]
 Ներկայացնում է  Հիմնական դպրոցի նախակրթարանը՝ Գոհար Սմբատյան և սաներ: 

Կարդալ ավելին

Սեբաստացու օրեր. ընթացիկ համերգ` Դան-դան

Կարդալ ավելին

Աշնանային «Օլիմպիկ»

Հիմնական դպրոցի 4-րդ դասարանի դասվարը Տաթև Մելքոնյանն է:  Տաթևն ու իր սաները հրաշալի նախագիծ են սկսել՝ Ազգային  և այլ շարժուն խաղեր: Կարծում եմ՝ կլինեն էլի սովորողներ, խմբեր, դասարաններ, որ կմիանան այս նախագծին:
Տեսեք՝ ինչ կենդանի, հետաքրքիր շարք են ստեղծել Տաթևն ու իր  սաները:  

Կարդալ ավելին

Դան-դան, դանեդան

Դան, դան, դանեդան,
Ձի հավ մը կար, կոլոտ էր…

Դաստիարակների սեմինար-պարապմունքից. հոկտեմբերի 26 2013թ.

http://youtu.be/_7zfpzysIt4

Կարդալ ավելին

Ով որտեղ է կանգնած կամ՝ ծուղրուղո՜ւ…

Մեկնաբանություններն ավելորդ են. Գոհար Սմբատյան և ընկերներ,
Հիմնական  դպրոցի նախակրթարան 

Կարդալ ավելին

Խաղադարան Ազգային, բակային խաղեր


Բակային, ազգային, շարժուն խաղեր

Ափ ու պտղունց

Իրար դիմաց նստելով` խաղացողները մրցում են հետևյալ ձևով: Խաղացողը բաց է անում ձախ ափը և աջ ձեռքի մատները պտղունց անելով`  հենում է ձախ ափամիջին: Հետո բացում է աջ ափը և ձախն է պտղունց անում ու հպում աջ ափամիջին անսխալ կարգով: Գործողությունը կատարվում է ակնթարթային արագությամբ մերթ մեկ, մերթ մյուս խաղացողի կողմից:

Ափ ու բռունցք

Մրցողները ձախ ձեռքը բռունցք են անում և դեպի վեր պարզած   պահում: Աջ ձեռքը բաց վիճակում,  մատերը վեր պարզած, հենում են /թե...

Կարդալ ավելին

Խաղադարան 5

Մարզական խաղեր

Գնդակը տանելբերել

Խաղացողները  բաժանվում  են 2  հավա
սար  թիմերի, շարվում  են  մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից  հետո թիմերի  առաջին  մասնակիցները  գնդակը  վազքով  տանում  են, դնում 5-6 մետր հեռու գտնվող  օղակի  մեջ, վերադառնում  և  ձեռքի  հպումով մեկնարկ  են  տալիս  երկրորդ  մասնակիցներին, որոնք   վազքով  գնում  և  բերում են  գնդակը: Այսպեսգ մեկը  տանելով, մյուսը  բերելով, խաղում  են, մինչև  բոլոր մասնակիցները  մասնակցեն  խաղին:...

Կարդալ ավելին

Խաղադարան 4

Խաղերգեր հաշվերգեր

Հաշվերգերը, խաղերգերը սովորաբար ասում են հաշվելու նպատակով, ռիթմիկ ձեռնախաղերի, մատնախաղերի, մանկական նստած որոշ խաղերի ժամանակ:

 Հավիկը  (խաղերգ )                

-Ծուղրուղքո՜, սանամե՛ր,
Ո՞ւր գնաց հավիկը մեր:
-Գնաց աղբյուրը ջրի:
-Ի՞նչ կար կտցին:
-Չիր ու չամիչ:
-Ո՞ւմ էր տանում:
-Հարս ու փեսին:
-Հարսիկն ո՞ւր է:
-Ոսկե թախտին:
-Ի՞նչ է եփել:
-Համով կորկոտ:
-Մեջինն ի՞նչ է:
-Հավդ ծըռտոտ:
-Ո՞վ է բռնել:
-Ծուռ Հակոբը:
-Ո՞վ է օգնել:...

Կարդալ ավելին