Ներկայացնում է ուսանող-դաստիարակ Շուշան Միրանյանըՙ թզաչափ
Հյուսիսային դպրոց-պարտեզի (Գեղարվեստ) 2-4 տարեկանները Շուշանի, Ռուզան Աբրահամյանի և Սոնա Կարապետյանի հետ ճանաչում են իրենց թզերի չափը և չափում դրանցով: Տեսնես հաջորդ չափն ինչ է լինելու: Հետևեք Շուշանի բլոգում:
ստուգատես բաժին
Ներկայացնում են ուսանող-դաստիարակը՝ Աղավնի Սահակյան, դաստիարակ Փիրուզ Հարությունյանը և 5 տարեկան ընկեր-քոլեջիկները:
Աշխարհում ամեն ինչ կարելի է հաշվել: Եթե դրանք չհաշվես, ոնց հաշվել կսովորեք: Հաշվենք, որ կարողանանք հաշվել:
Կարդալ ավելին
Դպրոց-պարտեզի 2-5 տարեկանները նկարում են սոսինձով և ներկերով: Գոհար Զարգարյան, Մելինե Սիմոնյան և սաներ:
Կարդալ ավելին
Քոլեջիկների պատն սկսում է կանաչել. հեղինակները քոլեջիկներն են, դաստիարակները, ծնողները, ուսանողները:
Կանաչ պատ
Պատումի թատրոն ` «Բլբլան»
Ժամկետը՝ մայիսի 23-ից
Նախագծի նպատակը
Սաների խոսքի զարգացում
ստեղծագործական երևակայության զարգացում
ընտանեկան կրթության կազմակերպում
սաների տեխնոլոգիական հմտությունների զարգացում
Ծրագրի մասնակիցներ՝ սաներ, ծնողներ, դաստիարակներ, քոլեջի ուսանողներ
Իրականացման ընթացքը՝
1.Ձայն-հնչյուն-բառ-խոսք-երաժշտություն
ա. աղմուկից՝ երաժշտություն՝ ձայնային վարժություններ, խաղեր,
մանկական ասերեգեր ու խաղերեգեր, կանչեր...
Լիլիթը և Օլյան իրենց քոլեջիկների հետ նախագիծ են իրականացնում՝ «Աղմուկից երաժշտություն»: Նախագիծն սկսել են մայիսյան հավաքի օրերին և շարունակում են:
Նախագծի նպատակն է սաների երաժշտական ունակությունների զարգացումը՝ քայլ առ քայլ… լսել, լսածը վերարտադրել՝ ոչ թե պարզունակ ձևով, այլ շրխկան-ռիթմով, ընկալել՝ ինչպես է ծնվում երաժշտությունը… Ավարտը կլինի «Քոլեջիկ» շրխկան համույթը: Չենք շտապում, չենք ուզում արհեստական ոչինչ անել, ամեն ինչ ինքնիրեն առաջ է գնում, սաների գործունեությամբ, ցանկությամբ, զարգացմամբ:
Լիլիթ Խանոյան
Քոլեջիկներին միայն ճանապարհային ոստիկանն է պակաս: Թեև այսպիսի քոլեջիկներին, այսպիսի ծնողներին ի՛նչ ոստիկան: Իսկական հեծանվային մարզամրցույթ-երթևեկություն: Ամեն ինչ շատ լուրջ է՝ համարանիշո՜վ, բանո՜վ…
Կարդալ ավելին
Գնդակախաղ-պարանացատկ-ավազախաղ
Մեծով-փոքրքվ իրար օգնելով-աջակցելով վազեցինք-քայլեցինք, գնդակ գլորեցինք-բռնեցինք, սողացինք, կախվեցինք-ճոճվեցինք, պարան թռանք, ավազապատվեցինք-գնդակով ավազ փորեցինք… ի՜նչ ասես՝ պարանով, գնդակով-մարզա… ինչերո՞վ…
Իսկական տոն՝ մանկամեծական մարզախաղատոն…
Շարունակելի լինի…
Կլինի…
Նաև՝ Մայիսյան հավաքին՝ Պարտեզ ընտանիքում
Պատի նորամուտը քոլեջի նախակրթարանում
Շրխկան քոլեջիկներ՝ սաներ, Լիլիթ Մեղրյան, Օլյա Կիրակոսյան
Ռոդարիական պատն սկսել է աշխատել
«Աղմուկից երաժշտություն» նախագիծ
Ներկայացնում են քոլեջիկները տիկին Մարինեի, Լիլիթ Մեղրյանի, Օլյա Կիրակոսյանի հետ: Նախագիծը շարունակվում է:
Սակալա-պակալա. Ռոդարի`ամեն օր
Քոլեջիկ Գագիկ Կարապետյանի մայրն ինչ լավ գիտի մեր ուսումնական նյութը, ինչպես է այդ նյութով խաղում Գագոյի հետ:
Կարդալ ավելին