Վարդեր նախակրթարանին
Օլյա Մանդալյանիև Տաթև Աթոյանի խմբի ծնողները սիրով իրականացրին նախագիծը՝ իրենց զավակների հետ, որ նրանք բույս ու բակ խնամելու մշակույթ ունենան, որ սովորեն երկիր խնամել-պահել, Տեր մեծանան: Երկու շաբաթ է, մեկիկ-մեկիկ ավելանում են պարտեզի վարդերը, տնկող-խնամողներն էլ հայրերն են իրենց դուստրերի և որդիների հետ: Շաբաթ օր-շաբաթօրյակն էլ՝ ակտիվ, պայծառ, բուսատնկային…
Կանաչ ցանկապատ բաժին
Գեղարվեստի նախակրթարանում «Վարդատունկ» նախագիծը շարունակվում է. դպրոցի բակը կամաց-կամաց լցվում է վարդերով:
՜Էմիլ Հակոբյանն ու հայրը տնկում են հերթական տնկին:
Դաստիարակ՝ Բուրիկ Հովսեփյան, Սոնա Կարապետյան
Կարդալ ավելին
Պայմանավորվել ենք, չէ՞, ում երբ հարմար է … Լավ է, որ մեր ծնողները պարապ չեն… լավ է, որ ժամանակ են գտնում, տնկիով գալիս են մեր պարտեզի ծառ-ծաղիկը տնկելու… երբ իրենց հարմար է: Ու կամաց-կամաց Պարտեզը ծառածաղկանոց է դառնում:
Այս անգամ ծառերը տնկեցին Գեղարվեստի Արեգ, Դավիթ եղայրները և Կարեն հայրիկը:
Օլյա Մանդալյան Տաթև Աթոյան
…ծաղկատունկ
Հիմնական դպրոցի նախակրթարանի սան Տիգրան Հարությունյանը, եղբայրը Գևորգը ծաղիկներ են տնկում բակում, Աննա մայրիկն էլ օպերատորն է:
Դաստիարակներ՝ Գոհար Սմբատյան, Լիլիթ Հովհաննիսյան
Կարդալ ավելին
Վիկտորյա և Անի Մինասյան քույրիկները գնալով ավելի ինքնուրույն են դառնում: Դրան նպաստում է այն, որ Մինասյանների ընտանիքում ևս, ինչպես կրթահամալիրում, կարևորում են երկու դուստրերի ինքնուրույնությունը, ստեղծում և զարգացնում են ընտանեկան միջավայրը՝ հաշվի առնելով երեխաների զարգացման պահանջները:
Բուրիկ Հովսեփյան
Գեղարվեստի նախակրթարան
Զատկածառ տանը
Անի, Վիկտորյա Մինասյաններ,
մայրիկ՝ Սյուզաննա Մինասյան
Գեղարվեստի նախակրթարան
Դաստիարակներ Բուրիկ Հովսեփյան, Սոնա Կարապետյան
Կարդալ ավելին