Երբեմն ծնողները չեն կարևորում իրենց զավակի ինքնուրույնության զարգացումը, հատուկ ջանքեր չեն թափում, թեև դրա կարիքն էլ չկա, թողեք ազատ, վստահեք և միասին-մեծավարի արեք ամեն ինչ:
Նախագծային շաբաթվա ընթացքում 2-4 տարեկանների ինքնասպասարկման, մեդիատեխնոլոգիական ինքնասպասարկման, աշխատանքային կարողությունների ամփոփում:
Նկարել եմ փոքր հատված քնից հետո`սաները ինքնուրույն կարողանում են հագնվել, լվացվել, հարդարել անկողինը, դասավորել սպունգ-ներքնակները, ետճաշիկին պատրաստվել, ճաշել, հագնել կոշիկները, բաճկոնը, միմյանց օգնել, ցտեսություն ասել և երթուղայիններով գնալ տուն:
Շաբաթը զատկական էր` ձևավորել ենք զատկածառը, մայրիկների հետ մաքրել -խնամել ենք բակը և նշել ենք զատկի տոնը:
Գոհար Սմբատյան Հիմնական դպրոցի նախակրթարան
Կարդալ ավելին