5 տարեկանների ուսուցում

5 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Սաների գործունեության կազմակերպում

Գործունեության անընդհատություն, նախակրթարանային միջավայր և գործունեության բազմազանություն և ինտեգրում

Ի՞ նչ գույնի է ժամանակը կամ երբ է այն ընդհատվում    

Երբ ասում են՝ ժամանակը սկիզբ ու վերջ չունի, հասկանում եմ, բայց չեմ պատկերացնում:  Այդքան շատ է ու չի բավականացնում:
Մի հարցնող լինի` ինչի՞ն չի բավականացնում: Ա՛յ,  երկու տարեկանն էլի՛երկու տարեկան լիներ, ու այնքան մեծ… կասեր.
_ Իմ ժամանակն ինձ տվեք ու մի խառնվեք իրար, ես գիտեմ` երբ, ինչ, ինչպես անել:
 Նա դեռ ոչ մի տեղ չի շտապում, աշխարհի հետ կապը չի կտրել, և նրա մեջ դեռ մնում է կյանքի այն ռիթմը, որով նա ծնվել է: Երբ խախտում ենք այդ ռիթմը, նա լաց է լինում: Բա ի՞նչ անի:
_Դու ինչի՞ ես հիմա ուզում…
Սա իմ լսած ամենահետաքրքիր հարցերից է, որ տվել իմ թոռ Արեգը զա՜րմացած հայացքով, որովհետև ինքն այդ պահին  ինչ-որ բան չի ուզել ու չի հասկացել:
   Մենք էլ նրան չենք հասկանում` ռեժի~մ կա, բա~ն կա: Նրա ներսում էլ ռեժիմ կա` բնության դրած ռեժիմը, որն ավելի իրական է և պատճառաբանված,  քան մեր հորինածը:
Երեխան չի կարող իր համար ստեղծված կրթական համակարգի, այդ համակրգում ստեղծված կարգերի ու բարքերի  գերին դառնալ, այն էլ 5 տարեկանում, երբ ոչ այնքան փոքր է, որ նախակրթարանի սան համարվի, ոչ էլ այնքան մեծ՝ որ դպրոցական կարգ ու կանոնով ապրի:
 Ինչպես Վահե Հովհաննիսյանի  Սարգիս  որդին կասեր.
_Ես այնպիսի մանկապարտեզ եմ ուզում, որ դպրոց լինի:
5 տարեկանների ուսուցման խումբը հենց Սարգիսի ուզածն է: Նա հիմա դպրոց-պարտեզի 5 տարեկանների ընկեր Աշխենի խմբում է: 

Ծրագիր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որպես ուսումնական հաստատության նոր տիպ և ուսուցման կազմակերպման նոր ձև (այսուհետ՝ Դպրոց),  գործում է կրտսեր դպրոց-պարտեզ, որի կազմում   են  խնամքի և զարգացման նախադպրոցական տարատարիք խմբերը (այսուհետ՝ նախակրթարան), 5 -6 տարեկանների   ուսուցման խմբերը և 1-3-րդ դասարանները:
5-6  տարեկանների   ուսուցման  ծրագիրը (այսուհետ Ծրագիր)    կրթահամալիրում իրականացվող «Մոբիլ դպրոց» պետական այլընտրանքային ծրագրի բաղկացուցիչն է:
Ծրագիրն ապահովում է   5-6  տարեկանի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը և  շարունակականությունը, նրանց տարիքային, ֆիզիկական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան միջավայր, ինտեգրացված բազմաբնույթ գործունեության  միջոցով սաների հմտությունների, կարողությունների զարգացումը, ուսուցումը:    
 Գործունեության անընդհատություն
Կրթություն կյանքով, կյանքի համար

Նախակրթարանում իրականացված կիսադպրոցական ուսուցման արդյունքում սանը  առարկայական պարապմունքների, անգիրի միջոցով ձեռք է  բերում ինֆորմացիայի որոշակի քանակ՝ տառաճանաչություն, տառագրություն, թվաբանական պարզագույն հաշիվ և գործողություններ:  Հետո «ավարտում էմանկապարտեզը, հայտնվում է դպրոցում, որն օտար է իրեն, միջավայրը՝ խորթ, պայմանները՝ անհամապատասխան: Սա դեռ քիչ է, մի տարի շարունակ նույն  նախակրթարանային մեթոդով  սովորում է  այնտեղ սովորած նույն տառերը, նույն թվաբանությունն ու թվաբանական գործողությունները:  Չգիտեմ՝  սա որերորդ ստրեսը և հիասթափությունը կլինի սանի կյանքում:
Մարդու, առավել ևս՝ մանկահասակ երեխայի զարգացումը անընդհատ ընթացք է՝ նրա կյանքի ընթացքն է: Մեծերն ընդհատում են այդ ընթացքը գոնե մի տարով, ստիպում են «սովորել սովորածը»: Այլևս խոսք լինել չի կարող կրթության անընդհատության, շարունակակնության, առավել ևս՝ գրավչության, հետաքրքրութան, ինքնուրույնության, հմտությունների ու կարողությունների մասին:
Դժվար է պատճառաբանել, եթե ոչ՝ անհնար, որ հենց դպրոց-պարտեզում  կամ միայն դպրոց-պարտեզում  է նա զարգանում: Այստեղ նա անցկացնում է իր առօրյայի մի մասը, դա իր կյանքի մի հատվածն է, նախակրթարանի կամ դպրոցի դռան մոտ սանի համար  ինչ-որ բան չի ընդհատվում, նոր բան չի սկսվում, փոխվում է միայն միջավայրը, որը   նրա կենսական միջավայրի    ամբողջության մեջ է:
5-6 տարեկանների ուսուցման կազմակերպման խնդիրներից մեկը կազմակերպված, համերաշխ, գործուն համայնքի ստեղծումն է, որը կապահովի սանի կրթության անընդահատությունը ամենուրեք՝ նույն մետեցումներով, վերաբերմունքով:
Ուսուցումը դադարում է նույնացվել դասարանային պարապմունքի հետ: Մենք    չենք կարող հետաքրքրասեր երեխային արգելել հաշվել աստիճանները, որոնցով բարձրանում-իջնում է, բակի սյուները, կարդալ ցուցանակները, գնումներ կատարել, մասնակցել ընտանեկան ծախսերի հաշվարկումներին, պապի հետ ծառ տնկել ու մշակել,  բազում հարցերի պատասխանները որոնել ամենուր …
Մենք կարող ենք խթանել  դրանց ակտիվ դրսևորումները:
Սաների գործունեությունը կազմակերպվում է Ուսումնական օրացույցով, դաստիարակի կազմած աշխատանքային նախագծերով, հաճախ ինքնաբուխ են, միշտ շարունակական են՝  նկատի ունենալով   ողջ ողջ օրը և անսահմանափակ միջավայրը:
Առավոտյան սանն արթնանում է  տանը: Ծնողը, ինչպես նախակրթարանն ու դպրոցը, կարևորում  է երեխայի ինքնուրույնությունը: Սկսվում է առավոտյան արարողությունը  (անկողինն է հարդարում, լվացվում է… ):
Արարողությունը շարունակվում է դպրոց-պարտեզում առավոտյան ծեսով՝ միջավայրի խնամք, ուրախ մարմնամարզություն, առավոտյան խաղեր, սպասքադրում, նախաճաշ:
Ծես-ծիսական գործունեություն կամ գործունեության ծիսականացում, համատեղ աշխատանք՝ այգում, խոհանոցում, արհեստանոցում:
Քնում-արթնանում են, սեղաններն ենսպաքադրում-հավաքում, մաքրում շրջապատը…
ՏՏ միջոցների գործածում ուսումնական նպատակներով:
Դպրոց-պարտեզում օրն ինչպես կարող է բավականացնել  այսքան բազմազան ու հետաքրքիր գործունեության համար, այն էլ երբ խոսքը 5 տարեկաններին է վերաբերում, երբ  ավելանում են   գիր-գրաճանաչություն – գրագիտությունը, բանավոր հաշիվն ու թվաբանական պատկերացումները, ՏՏ միջոցների կիրառումը սաների կողմից:  Երբ պիտի աշխատեն TV5-n ու ռադիո5-ը, ծնվեն Ուրախ այբբենարաններն ու ընթերցարանները, թվաբանարանները: Բա Շրխկան դասարան-համույթի աշխատանք-փորձերը, մարզախաղերն ու ազգային խաղերը:
Անսահմանափակ գործունեության համար դպրոց-պարտեզն իր այգով, լողափ-լողավազանով, արհեստանոց-լաբորատորիաներով, միևնույն է, քիչ է:
Ուսումնական ճամփորդություններ: Օրվա մի մասը ծանոթի կամ անծանոթի թոնրատանը, գոմում կամ այգում անցակացնելը սանի առօրյայի գուցե ամենահետաքրքիր մասն է:
Ու այսպես ընկերների հետ  միասին շարունակվում է հարուստ ու բազմազան առօրյան, որտեղ արհեստականորեն ներմուծված ոչինչ չկա՝ սանի կայնքն է իր բոլոր դրսևորումներով և անընդհատությամբ: Այդ ընթացքում սանը բազում հմտություններ, կարողություններ, գիտելիք է ձեռք բերում, որոնք շարունակ  կիրառելով  զարգացնում է, նորերն է ձեռք բերում: Այսպես մինչև ժամը 17.00:
Եվ  օրը չի ավարտվում ժամը 17.00:
Մի օր  ճվիկ խաղալիս շփոթվեցի, թե բառերը մոռացա: Արեգը գտավ լուծումը.
_ Ինչի՞ ընկեր Գոհարին մեր տուն չենք բերում, ինքը ճվիկ լավ ա խաղում:
Բա՛: Արեգները մեզ նման չեն մտածում, նրանք օրը, ժամանակը, կյանքը չեն մասնատում, մասերի չեն բաժանում՝ մանր-մանր,   նրանցը մեկն է, որ վերջ չունի, նրանցը մի խաղ է՝ իրենց կյանքը: 

Զարգացում դպրոց-պարտեզից դուրս կամ միաջավայրը մեկն է՝ կյանքը
որը նաև առանձին, ավելի մանրամասն քննարկման թեմա է:
Կյանքը, շարունակվում  է դպրոց-պարտեզից դուրս:
Տնային աշխատա՞նք, որ դարձել է կրթության կազմակերպման անլուծելի կամ դժվար լուծելի խնդիրներից մեկը:
Ես կասեի՝ տնային գործունեություն կամ գործունեություն դպրոցից դուրս, որը դպրոցի շարունակությունն է, որովհետև սանը մեկն է, միջավայրը մեկն է՝ ամենուր, ժամանակը մեկն է անընդհատ, նպատակը մեկն է՝ կրթություն-զարգացում: Դրանցից ոչ մեկը չես առանձնացնի, չես մասնատի :
Այլ բան է, թե  ինչպիսին է այդ գործունեությունը. հորինովի ու կեղծ է, թե իրական ու կենսական,  պարտադրվող է,  թե անկաշկանդ, ինքնաբուխ, անհետաքրքիր է, թե հետքրքիր ու   ոգևորող,  թելադրվող է, թե ստեղծական-ստեղծագործական: Դպրոց-պարտեզից դուրս գործունեությունը
Անհատական է,  սանն ինքնուրույն է կատարում:
Անհատական. և լավ է, երբ ծնողն էլ դիտողն է:
Սանը կարո՞ղ է, չէ, տունդարձի ճանապարհը ուսումնասիրել:
Կարո՞ղ է նոր սովորած ուսումնական նյութը զարմիկին, փոքր քրոջը, եղբորը սովորեցնել: Իհարկե:
Առանց մեր հուշումի էլ շատ հաճախ այդպես էլ անում են:
Պարզապես պետք է երբեմն հուշել-ուղղորդել, ոգևորել, խթանել, պայմանավորվել:
Իհարկե, նկատի ենք ունենում  սանի կարողությունները, նախասիրությոնները, անձնային հատկությունները:
Խմբային է, որ սանը կատարում է ընկերների, այլ դպրոցների սաների հետ՝ խմբով: Ինչ ասես, որ չեն անի՝ սկսած միջավայրը մաքրելուց-խնամելուց մինչև տիկնիկային ներկայացումներ:
Ընտանեկան  է, որն իրականացվում է  ընտանիքի անդամների հետ՝ նկարահանումներ, ճամփորդություն, ծիսակատարություն, այցելություններ:

Երեկոյան քնի նախապատրաստություն և քուն:
Օրն ավարտվեց:
Չավաչտվեց: Բա երազները: Վաղը պատմելու նախորդ օրվա մասին, տեսած, կարող է և մտքում հորինած, երազի մասին:

Շարունակելի

 

 

 

 

 

 

 

Կարծիք գրել