«Ձմեռային պարտեզ» նախագիծ

 

15578412_1357982260918605_3953416077109707964_n«Ձմեռային պարտեզ» նախագիծ

Մասնակիցներՙ   2-4 տարեկանների խմբերի  սաներ,  5-6 տարեկանների մեկամյա ուսուցման խմբերի սովորողներ, դաստիարակներ, Քոլեջի շրջանավարտ ուսանող-դաստիարակներ
Ժամկետըՙ հունվար  2017թ.

 

Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետքրիր են:   Պակաս բան չկաՙ գլորվիր ինչքան ուզում ես, սահիրՙ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզած չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…
Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:

1.Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդումՙ բակում, թաղում, մոտակա տարածքներում  (Սուրբ երրորդություն եկեղեցու բակ, «Հայաստան» կինոթատրոնի կից տարածք, հարևան բակեր):

Քանի դեռ ձյունը չի գնացել
2. Սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ

սահել սահնակներով, առանց սահնակի… ինչով կարող ենք:

  1. Ձմեռային ցուցահանդես-քաղաքՙ ձնասառցաքանդակներով, մեծ ու փոքրՙ տնօրեն ու կազմակերպիչ, սան ու սովորող… բոլորը միասին կամաց-կամաց օր օրի կտոր-կտոր կառուցում են իրենց քաղաքը: Ամեն մեկն իր կարողության չափով, իր պատկերացմամբ: Պատկերացնո՞ւմ եքՙ ասֆալտի փոխարեն ձնագնդկիներՙ իսկական փազլ-փողոց:
    Գունավոր ձնասառույց ձնաքաղաքի համար, ձնանկարչություն…

Ի՛նչ կերպարներ կտացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, Էական չէ, կարևորը   ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
Կարող է պարզապես ձնարձանների ու այլ ձմեռային աշխատանքների ցուցասրահ լինել:
Մի ճամբարային օրն էլՙ ձնային-սառցային ֆլեշմոբ:

  1. Հետքեր ձյան վրա.
    Մի օր արջավարի, մի օրՙ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել: Թեև երևի ամենահետաքրքիրը պարզապես քայլելն ու հետքեր թողնելն է:
    Խառույկի հետքը ձյան վրա:
    Այլ հետքեր, որ մենք և ուրիշներն են թողնում:

    5. Ձնե ընթերցարան. տառեր-բառեր ձյան վրա:

6 Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ ձյան մեջ:

  1. Ձնասառցային ուսումնասիրություններ

խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.

ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք

Ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն
5-6 տարեկանները իրենց պատրաստած կշեռքներով հավասար քաշով սառույց ու ձյուն են հալեցնումՙ հաշվելով, թե որը քանի վայրկյանում հալվեց, որոշում են ժամանակների տարբերությունը:

Կարող են գրանցել.
Ձյան քաշըՙ 7 կոնֆետ
սառույցի քաշըՙ 7 կոնֆետ
ձյունը հալվեց x վայրկայնում
սառույցը հալվեց y վայրկայնում
Ձյունը սառույցից z վայրկյան շուտ հալվեց:
Թող գրանցեն ինչպես կարող են, ում հետ կարող են:
Օրերի, եղանակի, երկնքի դիտարկում:
Ինչ ասես կարելի է մտածել և իրականացնել:

  1. Ձմեռային ֆոտոսրահՙ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքների ցուցադրություն «Կենդանիները ձմռանը» բաժնով:
    Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբումՙ սահնակներ:
    Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկան:
    Քոլեջի «Նախադպրոցական ուսուցում» մասնագիտական կրթական ծրագրի  խումբը նախագծի ակտիվ մասնակիցներն են:
    Դպրոց-պարտեզների  համակարգողը տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարն է:

 

 

 

 

 

 

Կարծիք գրել

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code