Ծնողական պատումներից

11990676_996476847070911_3877395010453372015_nԾնողական օրագիր-պատումներ

Սերը նախակրթարանում.
Պատմում է 5 տարեկան Արեգի տատը:
Արեգը զրուցում է մոր ՝ Նվարդի հետ: Մայրն ասում է.
_Ար, ձեր խմբում ո՞ւմ ես ամենաշատը սիրում:
_Մայային:
_Էլ՝ ո՞ւմ:
_Չէ՜, մամ, ես Մայային  ընենց եմ սիրում, որ մի հատ ա:
Ես իրան ասեցի՝ Я тебя люби: Ինքն ինձ հասկացավ ու ասեց՝ ես քեզ չեմ սիրում:
Ու տխրեց Արեգը: Պատմությունն, իհարկե, շարունակություն ունի:

Պատմում է Արեգի մայրիկը. պատումը Գեղարվեստի նախակրթարանի Օլյայի և Տաթևի խմբի 2-4 տարեկանների մասին է
Ինչպես  Լուսինեն դարձավ Հայկի ընկերուհին
Հայկը Լուսինեին հավանում է, կարծում է, որ Լուսինեն սիրուն ու բարի աղջիկ է: Նա Լուսինեին առաջարկում է դառնալ իր ընկերուհին: Լուսինեն էլ Հայկին է հավանում, կարծում է, որ նա խելացի, ազնիվ, բարի տղա է համաձայնում է:
 Հաջորդ օրը Արեգը գալիս է պարտեզից ու ինձ ասում. _Մամ, ես Շահանիկին ասեցի դու սիրուն աղջիկ ես, կդառնա՞ս իմ ընկերուհին, ասեց՝ հա:
Հետո Համուլն ասեց.
_ Արեգ, կամ իմ հետ ես ընկերություն անում կամ Շահանիկի: Ես ասեցի՝ Շահանիկի:
Համուլը Շահանիկին հարցրեց.
_ Շահանիկ իմ հետ էլ ընկերություն կանե˚ս,:
Շահանիկն ասեց՝ հա:
Ես հարցրի.
_Արեգ, բա Եվա՞ն:
_Եվան արդեն Կատրինի հետ է ընկերություն անում:

Մարկի մայրիկի պատումը. Մամա, Միլենան իմ ընկերուհին է, որովհետև ինձ ասել է կարաս մտնես պայուսակի մեջ ու ինձ պաչիկ անես:
Բաաաաա, էսպիսի բաներ պարտեզից

 

Կարծիք գրել