Հրավիրում են 6 տարեկան առաջին դասարանցիները, Ալիսա Գլդորիկը և Սինյոր պոմիդորը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11.00, Գեղարվեստի դպրոցի պարտեզում կկայանա 6 տարեկանների առաջին դասարանցիների «Բակ-ընթերցարան» ռոդարիական տեսին:
Համակարգող՝ Անուշիկ Աթայան
Բովանդակային խորհրդատուներ՝ Լուսինե Նազարյան և Տաթևիկ Մելքոնյան
Ձայնագրություններ, ստեղծված նյութերի ցուցադրություն Հասմիկ Պողոսյան
Խաղավարներ՝ Ալիսա Գլդորիկ, Սինյոր Պոմիդոր:
Մասնակիցներն իրենց հետ բերելու են
նկարելու տարբեր միջոցներ՝ վատմաններ, Ա-4 չափսի, տարբեր որակի թղթեր, վրձիններ, ներկեր, պատերը ներկելու միջոցներ, մկրատներ, սոսինձներ, տիկնիկներ:
Հագուստները և սանրվածքները՝ ռոդարիական:
Ծրագիրը
Աշխատում են 4-5 հոգանոց խմբերով: Ամեն խումբ տեղում վատմանի վրա մի Սեբաստացիկ-լիմերիկ ընթերցաթերթ է ստեղծում՝ ձեռագիր: Դրանք փակցվելու են բակում, բոլորը կարդալու են բոլոր ընթերցաթերթերըը:
Բանավոր թվաբանական խաղեր շրխկաններով:
Խաղեր՝ «Ծուղրուղու սանամեր» «Խաղողը հասել ա» «Տիտոխիկ»
Երգեր՝
Հախչա-հուխչա
Կոտ ու կես կորեկ ունեմ
Հայ զնգա
Կապիկ:
Պարեր
Պուպլատիկին՝պար-խաղ տիկնիկներով
Ըմբշամարտ:
Կարծիք գրել