Անահիտ Հարությունյան և սաներ
Նոր դպրոց 2-րդ դասարան
Ռոդարիի «Շփոթ պապը» կարդալուց հետո սկսեցինք մտածել, թե ի՞նչ կլինի, երբ տարբեր առարկաներ, իրեր շփոթվեն:
Եթե սառնարանը շփոթվի՝ ուտելիքները կտաքանան ու կթթվեն: Նանե
Եթե մարդկանց անունները շփոթվեն՝ մարդիկ իրար չեն ճանաչի: Ժիրայր
Եթե ջուրը շփոթվի՝ կդառնա հյութ: Մինաս
Եթե հյութը շփոթվի՝ կդառնա ջուր: Արարատ
Եթե մատիտը շփոթվի՝ թարս կգրի ու բոլորը թարս կկարդան: Ռաֆայել
Եթե գրիչը շփոթվի՝ անգլերենի փոխարեն կգրի ռուսերեն: Մ. Ժորա
Եթե էլեկտրականությունը շփոթվի՝ լույսի փոխարեն կմիանա գազը: Շ. Ժորա
Եթե հեռախոսը շփոթվի՝ կզանգի ինքն իրեն ու կխոսի: Միլենա
Եթե պայուսակը շփոթվի՝ կպատռվի: Մարկոս
Եթե ձեթը շփոթվի՝ կդառնա քացախ: Մերի
Եթե ռետինը շփոթվի՝ ջնջելու փոխարեն կնկարի: Վահե
Եթե կարմիրը շփոթվի՝ կդառնա կանաչ: Գեղամ
Եթե ծառը շփոթվի՝ ադիբուդիներով կծաղկի: Արփինե
Կարծիք գրել