Մայրենիի օրվա արձագանքներից

DSC06932Նելի Արղության прокомментировала это.

Ես էլ ահա սկսեցի նամակ գրել ձեզ, սեբաստացիներ՝ բոլոր տարիքների, որտեղ էլ լինեք, ոչ սեբաստացիներ… Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է. ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այն 2000 թվականից նշվում է՝ ի նշան լեզվի և մշակույթի բազմազանության։ Մեր ուսումնական օրացույցով էլ մայրենիի բաց ստուգատեսի, «Կարդում ենք…» ուսումնական նախագծերի օրեր են։ Նշանավորենք մայրենիի միջազգային օրը շաբաթ-կիրակիի ընտանեկան նախագծերով. տանն ենք, չէ՞, մեր մայրենիի հետ… Ցույց տանք, որ մայրենին ամենապաշտպանվածն է, յուրաքանչյուրիս ընտանեկան-անհատական հոգածության ներքո է։ Ստուգատեսը մայրենիի նկատմամբ այդ հոգատարության, դրա արտահայտման ձևերի ներկայացում դարձնենք։ Անհամբեր սկսեցի սպասել գունեղ-բազմազան-բազմաձայն-տարատեսակ ձեր նյութերին մեր mskh.am տանը…

Նելի ԱրղությանՄայրենին կենդանի է իր բառ ու բանով: Այդ բառ ու բանը փոխանցվում է գործածելով:

Թող այս երկու օրը մայրնին նվիրելու-փոխանցելու օրեր լինեն՝ բոլորը բոլորին. ով ինչ և ինչպես կարող է՝ մուտքագրած բառ, արտահայտություն, շուտասելուկ, հատվածներ սիրած ստեղծագործությունից, ամբողջական ստեղծագործություն, բարբառ, 0-2 տարեկանի բլբլոց…
Նելի Արղության Դե սկսեցինք!!!
Նելի Արղության Ջուրը հալված ձյուն է, ձյուն սառած ջուր է:
Վարպետաց վարպետն է:
Վարպետի կարպետը…Еще

Tamara Yernjakyan Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս…Еще

Лилит Мегрян Ծտի ճուտը՝ ճմբան ծերին, ծտի ճտի ճիտը՝ ծուռ։

Naira Nalbandyan Սա ասի, նա կանի, նա ասի սա կանի:

Naira Nalbandyan Փայտփորիկը փորեց փայտի փտած փորը :

Armine Mnatsakanyan ՀՐԱԺԵՇՏ
Այստեղ ահա կըբաժանվենք….Еще
Lusine Nazaryan Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՜ք,
Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,…Еще

Zara Avetisyan Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ….Еще

Lusine Nazaryan Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,…Еще

Лилит Мегрян Ծեր Ծատուրի տանձի ծառին,
Տասը ծանր տանձ կար ծերին:

Лилит Мегрян Մկրատ տուր մտրակ տամ,
Մտրակ տուր մկրատ տամ:

Նելի Արղության Խրախուսական մրցանակ է սպասվում …

Гаяне Мнацаканян -Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր:
Էս էլ կերթա` հանց երազում, թասդ բե՛ր:…Еще

Лилит Мегрян Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր:

Maga Alexsanyan Հայոց լեզու Դու հնաբառ Մեսրոպատառ,աղբյուրի պես ջինջ ու կայտառ:Դու մոր նման միշտ տուն կանչող,մայր հողի պես միշտ կանաչող:Դու այնպես կուռ,այնպես անբիծ եվ ինչ լավ է հասել ես ինձ:

Maga Alexsanyan Ճայի ճուտը, կերավ ծտի ճտի կուտը

Maga Alexsanyan Մուկը մատը մատին կտա, տան կարասը պատին կտա:

Maga Alexsanyan Կար–չկար մի գաճաճ արջ կար, այդ գաճաճ արջի աջ աչքը չկար։

Maga Alexsanyan Մոլոր ակը կլոր ակ է,
Կլոր ա՞կ է մոլորակը:

Maga Terzyan Բանաստեղծը սիրահարվում է դպրոցի տեսուչի դստերը`Վերգինեին,որի այն խոսքին.《չլինի թե ինձնով տարված դասերիդ մասին մոռանաս》,պատասխանում է իր առաջին սիրային 《հոգուս հատոր》ոտանավորով.

Հոգուս հատոր…Еще

Naira Nalbandyan Համով, համով, համով, համով,
Համով ծամոն ունի Համոն,
Համով ծամոն ծախող Համոն…Еще

Naira Nalbandyan Քեռուս քեռու
Քեռու քեռին
Մանգաղն իր կեռ կախեց կեռից:…Еще

Maga Alexsanyan Եթե քամին նստեր կամին՝
Կկարկամեր կամին քամին:

Naira Nalbandyan Ովքեր չեկան ՝ չկան:
Ովքեր չկան՝ չեկան:

Maga Alexsanyan Եթե կիրթ է սիրտը՝
Բիրտ չէ:
Եթե բիրտ է սիրտը՝…Еще

Maga Alexsanyan Մեկը շատ է հաստանում,
Մեկն էլ շատ է հասկանում:
Հաստացողը չի հասկանում,…Еще

Maga Alexsanyan Ստի սուտը ստի տուտ է,
Ստի տուտը՝ ստի ճուտը:

Haykush Gevorgyan Գետը գորտի մասին գիտի, այնքան ինչքան գորտը՝գետի,գետի գորտն ու գորտի գետը,գետագետ ու գորտագետ են:

Աննա Հայրոյան Ես աղա,դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա:

Աննա Հայրոյան Ուլն ընկավ ուռի ծառը, Ուլը պոչով ուռ ոլորեց: Ուռի պես ոլորած ուոով Ուլը ձեռով դուռ ոլորեց:

Partez Mskh Երեխեք, կարծես դուք էլ եք շուտասելուկներ սիրում: Բա ո՞ւր են ծնողները, երեխաները, տատ ու պապերն իրենց օրհնանքներով, պատումներով…

Նելի Արղության Տիկին Աիդա ջան, մի մասը մամաներ ու տատիկներ են…2

Armine Ter-Arsenyan Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,…Еще

Zara Avetisyan Տիկին Աիդա ջան, մասնակից ենք եղել ու միշտ կլինենք:

Zara Avetisyan Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,…Еще

Гаяне Мнацаканян Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,…Еще

Zara Avetisyan ԿԵՑՑԵՍ, ՄԱՅՐՍ

Гаяне Мнацаканян ԿԵՑՑԵՆ Նելին ու Արմինեն…կկրկնվեմ, բայց մեկ է կասեմ, որ հպարտանում եմ ՆՐԱՆՑ կատարած աշխատանքով:

Նելի Արղության Սկսեցինք օրհնանքները…

Նելի Արղության Մեր լավ ,բարի,սիրուն տատիկ:

Նելի Արղության Օխտը որթով սեղան նստես…

Նելի Արղության Կըռներդ դալար կենան:

Նելի Արղության ՕՐՀՆԱՆՔՆԵՐ ԼՈՌՎԱ ԲԱՐԲԱՌՈՎ ….

Նելի Արղության Քյուլփաթըդ ճուղնուտերև տա …

Նելի Արղության Սիրողիդ ումուդին մնաս:

Anna Ohanyan Նելի Արղության, ուր , որ գնաս, Աստված քեզ հետ:

Նելի Արղության Ոտքդ թող քարին չդիպչի:

Anna Ohanyan Օջախդ շեն մնա:

Partez Mskh  Դռներդ միշտ բաց լինի, տաշտներդ միշտ հաց լինի:

Anna Ohanyan Ծլես, ծաղկես, զորանաս:

Anna Ohanyan Աստծու աջը քեզ պահապան:

Partez Mskh Թասն ինձ, Աստծո բարին՝ քեզ:

Partez Mskh Մեկ ցանես, հազար հնձես:

Anna Ohanyan Աստված մեկդ հազար անի:

Նելի Արղության Գեշ օրի ռաստ չգաս …

Anna Ohanyan Ջրի նման երկար կյանք ունենաս:

Diana Piliposyan Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ…Еще

Նելի Արղության Մայրիկներ,տատիկներ…

Նելի Արղության Խրախուսական մրցանակ է սպասվում …

Նելի Արղության Իմ կողմից

Նելի Արղության Ընկերներ,հարազատներ,ղեկավարներ,հայրիկներ…

Անահիտ Գրիգորյան Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Հ. Թումանյան

Անահիտ Գրիգորյան Ապրիս: Սաղ ըլլիս: Էրկան արեվ ըլլիս: Ճամփադ ալ ու կանանչ ըլլի: Ասված հետդ ըլլի: Սև օր չտեսնիս: Հող բռնես, օսկի դառնա: Էդիկ հին ըլլի, հազարը՝ նոր: Նեղ օրդ էսօր ըլլի: Ջուխտ մնաս: Նեղութուն չտեսնիս:

Anna Ohanyan Ոնց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:

Նելի Արղության Բարուն բարի,բարի հուշեր, բարի գիշեր…

Նելի Արղության Հաղթանակը շնորհվում է …

Նելի Արղության Հաղթեցին Սեբաստացիները:

 

 

Կարծիք գրել