Լաուրան դիմել է կրթահամալիրում աշխատելու համար.
Թարգմանություն. անգլիական մանկական բանահյուսական պատմություն
Կորած մարդու և նրա կատվի պատմությունը
Լինում է, չի լինում մի մարդ է լինում: Այս մարդն այնքան է ատում իր կնոջ կատվին, որ մի օր որոշում է ազատվել նրանից: Նա կատվին դնում է պարկի մեջ և մեքենայով տանում է իրենց տանից հեռու գտնվող մի այգի և թողնում նրան այնտեղ: Հետո վերադառնում է տուն և ինչ տեսնի. կատուն տանն է:
Հաջորդ օրը կրկին կատվին դնում է պարկի մեջ և այս անգամ տանում է ավելի հեռու մի տեղ և վերադառնում է տուն: Բայց այս անգամ նույնպես կատուն գտել էր տան ճանապարհը:
Նա շարունակում էր կատվին տանել ավելի ու ավելի հեռու, բայց կատուն ամեն անգամ գտնում էր տան ճանապարհը և վերադառնում էր տուն:
Վերջապես նա որոշում է նրան տանել մի քանի կիլոմետր հեռու, թեքվում է աջ, հետո կամուրջի կողքով կրկին աջ, հետո նորից աջ և տեսնում է, որ իրենք գտնվում են տանից բավական հեռավորության վրա և կատվին թողնում է այդտեղ:
Մի քանի ժամ հետո նա զանգում է կնոջը և ասում.<<Ջեն կատուն քեզ մոտ է>>:
<<Այո>>,- պատասխանում է կինը:
<<Ի՜նչ լավ է, հեռախոսը փոխանցիր նրան, որ հարցնեմ թե ինչպես գտնեմ տան ճանապարհը>>:
Կարծիք գրել