Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով…

Յանուշ Կորչակ

Յանուշ Կորչակ (լեհերեն Janusz Korczak, իսկական անունն է   Henryk Goldszmit, (1878 – 1942) – նշանավոր մանկավարժ, գրող, բժիշկ եւ հասարակական գործիչ:
Նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստանի օկուպացիայի ընթացքում, Կորչակը հերոսաբար կռվել է Վարշավայի գետտոների երեխաների կյանքի համար, մահացել է Տրեբլինկա գազի կամերաներում իր 200 աշակերտների հետ միասին:
Կորչակի մանկավարժական հայացքները բավականին հետաքրքիր են, երբեմն ինչ-որ չափով դժվար ընկալելի, առաջին հայացքից՝ երբեմն 
անընդունելի: Բայց երբ կարդում ես, սկսում ընկալել նրա մտքի տարածքը, զարմանում ես, թե որքան պարզ բաների մասին է խոսքը, որ մենք այդպես էլ չենք տեսնում ու հասկանում:

Տաս պատվիրան ծնողներին

  1. Մի՛ ակնկալիր, որ   երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին  դու ես կամ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր:
  2. Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ  դու տվել ես իրեն: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին, և սա երախտագիտության անշրջելի օրենքն է:
  3. Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես:
  4. Մի՛ վերաբերվիր նրա խնդիրներին բարձրամտորեն: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի:
  5. Մի՛ նվաստացրու:
  6. Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները  հանդիպումներն են   երեխաների հետ: Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:
  7. Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Հիշի՛ր, որ արվածը, միևնույն է, երեխայի համար բավարար չէ,  միաժամանկ նրա համար ամեն ինչ արվել է:
  8. Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ողջ կյանքը, նա  միայն մարմնի և արյան պտուղ չէ: Դա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ նրա մեջ պահպանելու և զարգացնելու ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է, որոնց մոտ պետք է աճի ոչ թե սեփական երեխան, այլ՝ ի պահ տրված հոգին:
  9. Կարողացիր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի արա այն, որ չես ուզենա անեն քոնին:
  10. Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, մեծահասակ: Ուրախացի՛ր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան –  տոն է,  որ դեռ ձեզ հետ է:

Նկարը վերցված է  «Գուգլ» -ից: 

 

 

Կարծիք գրել