Լողափնյա Չըլըմփ ծեսի ծրագրի նախագիծ
Ջուր, զգացողություններ
Ընթերցանության նյութ Մարիա Մոնտեսորի
Խաղում է խմբի կեսը, մյուս կեսը այլ գործունեությամբ է զբաղվում: Հետո տեղերը կփոխեն: Որպեսզի խաղը արդյունավետ ու հետաքրքիր անցնի, մասնակիցների թիվը 12-15-ը չպիտի անցնի:
Ջրի գույնը
Ջրային լաբորատորիա կամ լողափ-լաբորատորիա
Անհրաժեշտ են տարբեր չափերի թափանցիկ շատ ամաններ
ներկեր:
Թափանցիկ տարբեր ամանների մեջ տարբեր գույնի ներկեր ենք լցնում: Սկզբում՝ քիչ, հետո ավելացնում ենք, որ գույնի երանգները տեսնեն:
Տարբեր գույնի ամանների մեջ անգույն ջուր ենք լցնում, դիտում ենք, խոսում, նկարագրում: Ինչ կասեն, կասեն, իրենք են, իրենց տեսածն ու մտածածը:
Ջրի համը
Ամանների մեջ սովորական ջուր լցնել:
Մի քանի անգամ դանդաղ կում-կում խմում են ջուրը, խոսում համի մասին:
Հետո մի քիչ կիտրոնեն քամում ջրի մեջ: Խմում են: Ննկարագրում են համը : Եզրակացնում են՝ ինչու ջուրը թթու դարձավ կամ թթվացավ, գույնը փոխեց: Զրուցում են թթու ջրի մասին, ինչպիսին է, ինչ է կատարվում իրենց հետ, երբ թթու ջուր են խմում
Հետո շաքարավազ են լցնում թափանցիկ ամանոց ջրի մեջ ու հետևում, թե շաքարավազն ինչպես է շարժվում ջրում, հետո ինչ է լինում: Խմում են ստացված ջուրը: Ավելացնում են շաքարավազը, կրկին խմում: Պատմում են՝ ինչպես փոխվեց ջրի համը: Այնքան են ավելացնում, որ ջուրը հագենա և շաքարավազն էլ չհալվի: Պատմում են՝ ինչ արեցին , նկարագրում խաղն ինչպես կարող են:
Ալոեն են քամում ջրի մեջ: Ընթացքում մոտիկից լուսանկարում են սաների և աշխատողների դեմքերը և հետաքրքիր, թատերական դեմքերի նկարների հավաքածու են պատրաստում, դառնում է բնական ֆոտոներկայացում: Նյութն անպայման դնում են կայքում:
Մյուս խմբերի սաները նկարագրում են, զրուցում են այդ դեմքերի մասին:
Ջրի հոտը
Հին ու նոր ջուր
Ջուրը լցնում են համեմատաբար մեծ ամանի մեջ, հոտ են քաշում, որոշում են՝ ինչ հոտ ունի ջուրը, ունի, թե չունի: Մի քանի օր թողնում են դրսում՝ առանց ամանի բերանը փակելու: Ամեն օր հոտ են քաշում և նկարագրում փոփոխությունը:
Հետո տարբեր ամանների մեջ տարբեր հոտի ջրեր են ստանում:
Ջրի ձայնը. բնական երաժշտության բնական ունկնդրում
Ծափ խաղեր խաղացեք ջրի մեջ, լսեք ջրային ծափի՝ ջրի տակ տված ծափերի ձայնը, սկզբում ինքնաբուխ, հետո ռիթմով, երաժշտության համապատասխան
Ալիքներ արեք, ամանով ջուրը բվերևից լցրեք լողավազանի մեջ, հետո ավելի բարձրից: Ուճադիր լսեք առաջացած ձայները:
Ձեռքերի ափով խփեք ջրի մակերեսին, մաքուր քար գցեք ջրի մեջ ու լսեք չլմփոցը… Էլ ի՛նչ, մտածեք :
Ուշադիր լսեք առաջացած ձայները:
Երաժշտություն միացրեք, ռիթմով ծափ տվեք ջրի երեսին, ու ջրային երաժշտություն կստանաք, լսած երգ-երաժշտությունը կհարստանա ջրաերգով:
Թող սաները պատմեն իրենց լսած ձայների մասին Պետք չէ երկար խոսել: Ամեն մեկի 1-2 նախադասությունը հաստատ հետաքրքիր ու յուրօրինակ կլինի:
Ամեն ինչ նկարահանեք և ձայնագրեք: Հետո ձայները առանց նկարի հավաքեք միատեղ , լսեք:
Հետո՝ լսեք ձայները և փորձեք գուշակել, որ դեպքում է առաջացել ձայնը:
Ջրաթատրոն… մի լաաա՜վ թատրոն: Ջրային կարաոկե
Ծափ-թատրոն: Փորձեք երգը ջրում բեմադրել: Ջրային կարաոկե կլինի:
Ջրային պար կամ աղջիկ փախցնոցի: Այդ ո՞ր պարը ջրում չի պարվի. մի քիչ շատ ճոճվող: Ու ի՞նչ կստացվի: Ջրապար: Ջրաբեմ, ջրապար, ջրերգ, ալիքահեքիաթ, ջրապայթյուն, ջրչլմփոց:
Իսկ մկների ժողովն էլ «Թրջված մկների ժողով» կլինի, ծիտն էլ լողալ կսովորի, ուլիկը ջրային անտառ կգնա, ճամփորդները նավով կճամփորդեն կամ կիջնեն ջրի հատակը, որ տեսնեն այնտեղ «ինչ կա՜, ինչ չկա՜» …
Ջրաթատրոնն ուրիշ բան է:
Փրփուրի օր
Ամբողջ լողափը, ամանները, տանից բերած լոգատաշտերը լցված ու ծածկված են փրփուրով: Սաներն էլ մեծերի հետ խաղում են փրփուրով, փրփրադեզեր են զնում, փրփրանակար-ֆոտոներ, պղպջակներ են բաց թողնում՝ ձեռքով և կլոր փոքրիկ օղակներով, նաև՝ մեծ:
Ջրի ֆիզիկական վիճակը
Տաք ու սառը ջուր
Ջրի տարբեր վիճակներն էլ են շատ հետաքրքիր: Ի’նչ պետք է, որ փոքրիկին բացատրենք, թե ինչ է գոլորշին: Թող նա տեսնի ու զարմանա այդ հրաշքով.
Գոլորշի, սառույց:
Ամառային սպունգանկարներ
Ի~նչ ասես չես անի գուաշով, ջրով, թղթով, վրձինով… ու փոքրիկ սպունգով: Գուցե գույներով թաթախված սպունգներն ավելի կախարդակա՞ն են: Դրանցով ինչ ուզես կնկարես` ծիծաղ ու լաց, հեքիաթ ու քամի…նույնիսկ՝ պղպջակ: Ախր էս սպունգն էլ է հետաքրքիր: Ամեն ինչ վերցնում է ու տալիս:
2-3 տարեկանները սպունգն են ներկում, ներկած սպունգով թղթի վրա տըպտըպացնելու խաղ են խաղում, չոր սպունգը թրջում են գունավոր ջրով, քամում:
Մի խոսքով սպունգ տվեք 2-3 տարեկաններին, նրանց հետ տարբեր տարաների մեջ գունավոր ջրեր ստացեք և հետևեք նրանց.
Նկարներ սպունգների վրա. շա~տ զարմանալի, խառնաշփոթ բան է սպունգանկարը
Վրձինի փոխարեն՝ սպունգ. Նկարում են թղթին, քաթանին, սավանին:
Սավանանկարի օր
4-5 տարեկանները կարող են կտրատել սպունգները և անսովոր կերպարներ ստանալ ուն երկել:
Գունավոր սպունգներով մոզաիկա են ստանում :
Տարբեր չափի երկրաչափական պատկերներ գծել, դրանք այնպես կտրել, որ հետո դրանք հնարավոր լինի իրենց տեղը (բնիկի մեջ) դնել: Նույն պատկերները կարող են նույն գույնի ներկել: Կամ բոլոր մեծերը մի գույն կներկեն… Մտածելու բան է:
Շատախոսող գլաքարեր կամ գլաքարային թատրոն
Քարը կարող է լեզու- բերան առնել, եթե սիրես նրան, գույն տաս:
2-3 տարեկանների համար քարը ամառային թուղթ է: Պարզապես ներկում են, շարում և հիանում՝ իսկական գունավոր քաղաք: Ծնողներին հանձնարարեք, թող մի քիչ մեծ գլաքարեր բերեն:
4-5 տարեկանները գլաքարը կարող են կերպար դարձնել, թատրոն խաղալ :
4-5 տարեկանները կավով ու ցեխով ներկված գլաքարերն են շարում-միացնում՝ գույնզգույն պատեր
Կեղտոտված զգեստների համար փնթփնթացողներին հարցրեք. – Զգե՞ստն է երեխայի համար, թե՞ երեխան զգեստի:Երեխաները թող սովորեն խաղից հետո լվացվել, դույլերն ու մյուս խաղալիքները հավաքել, կարգի բերել, անհրաժեշտության դեպքում հագուստը փոխել
Իմ մարմինը իմ տիկնիկն է
Մարմինը ջրային տիկնիկ է դառնում: Մեկ է՝ տկլոր ես, մեկ է՝ փորիկդ բաց է: Մամնի ներկերով ի՜նչ ուզում ես նկարիր փորիկիդ, ձեռքերիդ ու ոտքերըդ: Միրգ ու բանջարեղենի կճեպներով զգեստեն պատրաստում, կորիզներով ուլունքներ ու էլի ուրիշ արդուզարդեր, կոտոշներ, մեեծ ականջներ…
Կլինի մրագաբանջարեղենաթատրոն: Եթե ամեն ինչ լվացած է, այդպես՝ խուճուճ-մուճուճ կերպարով էլ ջուրն են մտնում: : Լուսնկարվում են ջրում, նկարների շարք անում : Տեսեք պստիկի մարմինը ոնց է տիկնիկ դառնում: Դե թող խաղա այդ տիկնիկով որքան ուզում է: Հենց ձանձրացավ, թող լվա.ցնցուղը՝ կողքին է, ջուրը՝ շատ:
Ներկայացում ասածը մենք, չգիտես ինչու, լրջացնում ենք, այստեղից-այնտեղից կերպարային ծանր ու մեծ հագուստներ ենք ճարում, օրերով, եթե ոչ՝ ամսով, պատրասվում ենք: Այնինչ ամեն ինչ ավելի պարզ է:
Ուզեցիր ու խաղացիր, սանրվածքդ մի քիչ փոխեցիր, կոշիկներդ թարս հագար, մատներդ տարբեր գույնի ներկեցիր, գուցե դեմքդ էլ՝ դարչնագույն…
Այ թե հետաքրքիր նեգրեր կլինեն լողափին:
Թատրոնը մանկան խաղն է: Լողափնյա թատրոնը՝ ամենաուրախն ու անկանխատսելին:
Ջրային խաղեր
Գնդակը կամ փուչիկը ջրում
Փուչիկներ, որ լողում են ջրի երեսին: Երեխաներ, որ լցվել են ջրի մեջ և վազվզում են լողացող փուչիկների ետևից՝ Փուչիկբռնոցի:
Փոքրիկ փուչիկներ և լողացող թասեր: Թող փուչիկները հավաքեն թասերի մեջ՝ թիմով կամ անհատապես:
Ջրի երեսին լողացող գնդակներ, որ ոչ մի կերպ չեն սուզվում: Է՛, թող փորձեն, մի քիչ չարչարվեն: Հո կտեսնեն, որ փուչիկն ու գնդակը չեն սուզվում, իսկ, ա՛յ, քարն էլ ջրի վրա չի մնում, հենց գցեցիր, կիջնի ներքև: Թող փորձեն, տեսնեն ու պատմեն:Տեսնենք՝ ինչ դուրս կգա:
Թասիկներն էլ լցրեք լողավազանի մեջ, տեսնենք՝ ինչ կանեն լողացող թասիկներով: Գուցե նավակ էլ ստանան: Թասիկ-նավակ…հետաքրքիր է: Իսկ եթե գնդակը դնենք թասիկի մեջ…կլինի գնդակի նավակ: Տեսնես՝ ինչ կլինի, եթե թասիկը բերանքսիվայր շուռ տանք…
Այսպես էլ փորձեք ձեր սաների հետ:
Կլոր պար, մեջը՝ ծառ,
Նստիմ հովը, կթիմ կովը,
Զմփիկ զարկիմ, ընկնիմ ծովը:
Սաները շրջան են բռնում, պտտվելով ասում են խաղիկը, վերջում թողնում են ձեռքերը և ըկնում ջուրը: Ջրի ծավալն իհարկե անվտանգ պիտի լինի:
Առավոտյան ուրախ մարմնամարզությունը՝ լողավազանում:
Ջուրը
բնության մեջ՝ ջրափոս, լճակ, լիճ, ծով, օվկիանոս, գետ
Ինչպես է ջուրը շարժվում բնության մեջ՝
Փոևձ՝ ջուր-գոլորշի-անձրև-ձյուն-սառույց
Ինչու է մեր լողավազանի ջուրը պակասում՝
ամեն օրվա վերջում չափում են ջրի բարձրությունը հատուկ փայտի վրա օրվա գույնի նշումներ անելով
Ֆիլմերի դիտում
Տեղեկությունների հայթայթում մեծերից և այլ աղբյուրներից
ուսումնական ճամփորդություն-դիտում ճանապարհին, լուսանկարում որտեղ ջուրը շատ է
որտեղ ջուրը քիչ է
ուտեղ ջուր չկա:
Շարունակելի
Կարծիք գրել