Մայիսյան հավաք

Երաժշտությունը նախակրթարանների սաների զարգացման

կազմակերպման բաղկացուցիչ

Ինգա Անտոնյան

Գեղարվեստի կրտսեր դպրոցի դաստիարակ

Երաժշտությունը   երեխային դարձնում է ավելի կազմակերպված, կիրթ և ճաշակով: Դրա համար էլ կարևոր է, թե ծնված օրից ինչ երաժշտություն է լսում, ինչպես է լսում, երբ է լսում: Նախարթարանի ծրագրում երաժշտական դաստիարակությունը շատ կարևոր է: Ինչպես կազմակերպել, որ երեխան  աստիճանաբար, ինքնուրույն հասկանա  այն երաժշտությունը, որը ինքը լսում է:Այդ աշխատանքում մեզ համար ուղեկից է Նախակրթարանների ծրագրի «Երաժշությունը նախակրթարանում» բաժինը, որի հեղինակը Արթուր Շահնազարյանն է:

Արթուր Շահնազարյանը մեջ է բերում Կոմիտասի խոսքերը: երաժշտությունը սկսում է խոսքից, հատկապես մանկական խոսքից, բնաձայնություններից:

Գեղարվեստի կրտսեր դպրոցի նախակրթարանում մենք կազմեցինք փոքրիկ նախագիծ, նշեցինք այն քայլերն ու գործողությունները, որ պիտի անեինք:

Այդ ծրագրով մենք սկսեցինք բնաձայներից, ճվիկներից, ասիկներից:

Նախակրթարանների ծրագրի «Ծուղրուղու» ժողովածուում, «Պարտեզ» ամսագրում այդպիսի նյութերը տեղադրված են: Հիմա  սաները խաղում են այդ խաղերը՝ ճվիկներ, ծափխաղեր, հաշվերգեր, ասիկներ: Դրանք զարգացնում են երեխաների խոսքը, ռիթմի զգացողությունը, խոսքից անցնում են երաժշտության, շարժումները ավելի հաստատ են դառնում:

Դրանք մենք սովորեցինք խաղալով, փայտե շերեփներով, ծափերով, շրխկաններով: Բոլոր երեխաները շերեփներ ունեն, փայտե շրխկաններ ունեն: Հիմա  երեխաները այդ խաղերը   ծափով ու շրխկոցով են անում: Մենք սկսեցինք ծայներն ու շրխկոցները ռիթմիկ անել: Երեխաները մեկ ծիծաղով էին ասում կամ երգելով:

Նկարահանում էինք, հետո երեխաները լսում էին իրենց խոսքը, կրկնում էին երգելով, խաղալով: Դա երեխաները լավ էին անում, սպսում էին դրան, ֆիլմում փնտրում էին իրենց, ընկերներին:

http://youtu.be/MaFJO3X7uyY

Առավոտյան մարմնամարզություն.

Մինչև նախագիծը կազմելը առավոտյան մարմնամարզությունն անում էինք արտասհամանյան երաժշտության տակ, կարաոկեներով: Երեխաները նայում էին, կրկնում շարժումները:

Ծրագրից էլ իմացանք, որ առավոտյան մարմնամարզությունը մենք սխալ ենք կազմակերպում: Պարզվեց, որ դհոլի տակ մարզանաք անելն է ճիշտը:

Ընտրեցինք հարմար երաժշտություն: Հիմա այդպիսի երաժշտության տակ ենք անում: Երգերը,   ընտրում ենք մեր դպրոցի ենթակայքի ձայնադարանից: Այդ երաժշտությունից երեխաներն ավելի են ոգևորովում: Ազգային երաժշտությունը, հատկապես Քոչարիի, Յարխուշտայի տակ երեխաներն ավելի են ոգևորվում: Դրանցից երեխաների շարժումները ավելի մարզական են դառնում: Թռչում են, ոտքով խփում գետնւն, տարբեր ձայներ են հանում: Ծնողներն էլ են միանում մեզ: Սկզբում մենք ուղղություն էինք տալիս, հետո ազատ թողեցինք, տարբերությունը հենց ներկայացող նյութում է երևում՝ http://youtu.be/WBSTaEPxRi4

Օրորոցայիններ

Հաջորդը քնելու ժամանակավա երաժշտությունն է:   «Պարտեզ» կայքի ձայնադարանի օրորոցայինները հիմա էլ միացնում ենք քնի ժամին: Միացնում ենք նաև դասական երաժշտություն: Երեխաների համար հիմա դա սովորություն է դարձել, հենց այդ երգերը լսում են, պատրաստվում են քնելու: Քնելիս երգչի հետ երգում են: Լինում է այնպես, որ երբ մեկի քունը տանում է, սկսում է այդ երգերից ցածրաձայն երգել:

http://youtu.be/U2A-jAuMCOE

Երաժշտության ունկնդրում

Երեխաներին հատկապես դուր եկավ երաժշտության ունկնդրումը, նրանց երաժշտական գործիքները շատ հետաքրքրեցին: Ձեռք էին տալիս, փորձում են նվագել: Սկսեցինք դհոլից: Գեղարվեստի կրտսեր դպրոցի 6-րդ դասարանի սովորողները երկու օր եղան նախակրթարանում, դհոլ խփեցին, օգնեցին փոքրերին՝ ինքնուրույն խփել:

Հետո՝ քանոն, կիթառ, ջութակ, դաշնամուր: Պայմանավորվածություն ունենք այլ մասնագետների հետ, ունկնդրումը շարունակվում է:

http://youtu.be/pBh0t6U4Tig     Դհոլ

http://youtu.be/0LDLzCCKxHg

http://youtu.be/h5ju1PC_UcI

http://youtu.be/EMakdSHZVOk   Քանոն

http://youtu.be/AQcgxtJBVf8

http://youtu.be/5ypJU0YRwWc   Ջութակ

http://youtu.be/nXWuligCY24     Դաշնամուր

Երեխաները իրենք են «նվագում»

Առաջին այդպիսի նախագիծը «Ձոն» ծրագրի շրջանակներում «Մամա ջան» նախագիծն էր, երբ երեխաները դիմում էին իրենց մայրիկներին և տոնի առթիվ դաշնամուր էին նվագում նրանց համար:  Հետո տիկին Մարինեն այդպիսի հետաքրքիր բան արեց:

Լսումներն ու կատարումները շարունակվում են:

http://youtu.be/MqUe50amkwo

http://mskh.am/am/28966

Սաները նվագել են նաև այն գործիքները, որոնք ունկնդրել են:

Գույն և երաժշտություն

Երեխաները նկարում են երաժշտությունը:

Երաժշտական խաղեր. Մարինե Մկրտչյանի մշակած, նախակրթարանի ծրագրում եղած խաղերն ենք խաղում՝ «Քուրիկ Զիզի», «Խնոցի», «Ջաղաց», «Աղվես» և այլ խաղեր, որոնք և բանավոր խոսքով են, և երգով և խաղով:

«Բնաձայնություններ»  նախագծի հարցում մեզ հիմա օգնում է Նոր դպրոցի դաստիարակ Աննա Հայրոյանը: Նա տրամադրել է ձայնագրություններ, որի համար շնորհակալ ենք: Սկսել ենք կիրառել դրանք: Սաներին դա դուր է եկել, այնքան, որ սկսել են օրվա ընթացքում այդ ձայներով «երգել»:

Տուն ճանապարհելու երաժշտությունը հիմնականում դասական երաժշտություն է: Դա նաև ծնողներին է օգուտ, նրանք էլ են զարգանում, սովորում են այդպիսի երաժշտություն լսել:

Ծեսերի երգերը, խոսքերը, խաղերը մշտական նյութ են ամբողջ տարին:

Հիմա   ծննդյան օրվա  փաթեթն ենք կազմում երաժշտության մասնագետների հետ:

 

 

 

Կարծիք գրել