Տրամադրություն

կատուՆերկայացնում է Աղավնի Սահակյանը
Քոլեջում սովորելու ողջ ընթացքում շատ հաճախ եմ եղել 2-4 տարեկանների խմբերում, հասցրել եմ բարեկամանալ ընկեր Ինգայի խմբի երեխաների հետ: Երբ մեզ ներկայացրին այս տարվա նախագիծը, չէի կասկածում, որ նույն խումբն եմ գնալու: Բայց ստացվեց այնպես, որ մի օր ընկա 5 տարեկանների խումբ ու էլ չուզեցի դուրս գալ այնտեղից: Մի քանի օր է աշխատում եմ Փիրուզայի հետ: Հետքրքիր է այդ խմբում: Կուզեմ ներկայացնել այսօրվա մեր աշխատանքը՝ նկարում ենք  տրամադրություն: Սկզբում մտածում էի՝ ինչ պիտի նկարեն: Վերջում ինձ համար պարզեցի, որ փոքրերն ամեն ինչ ավելի լավ են հասկանում ու պատկերացնում, քան մեծերը:
Տրամադրություն նախագիծը շարունակվում է: Վաղը դիմանկարների օրն է: Պիտի  խոսենք առանց խոսքերի…

Կարծիք գրել