Զատկե զատիկ է, նավակատիկ է…

զատիկԳոհար Սմբատյան, Լիլիթ Հովհաննիսյան և ընկերներ
Հիմնական դպրոցի նախակրթարան
Հուշում ծնողներին՝ ամեն տոնտաղավար, ծնունդ ու այլ տոն կարող է օրացույցի առիթ դառնալ, օրացույցն էլ՝ հաշվելու, գիշեր ցերեկ  գումարելու, բնությունը դիտարկելու լավ առիթներ են:   Քանի՞ անգամ քնեմ արթնանամ…տալիս են, չէ՞, այս հարցը: Դրեք միասին նկարեք, հաշվեք իրենց քնածն ու արթնացածը, օրվա արևն ու լուսինը…
Կարմիր թուղթը  կտրեցի բզեզի տեսքով, երեխաները միանգամից հասկացան, որ զատիկ է: Սև յուղամատիտներով  նկարեցին աչքեր, քիթ, բերան, թևեր և պուտիկ-կետիկներ:
-Ընկեր Գոհար այս զատիկները տուն ենք տանելու,-ասաց Նատալին:
— Այո, կտանեք տուն այն ժամանակ, երբ  զատիկը գա, իսկ հիմա կպատրաստենք օրացույց , որ տեսնենք թե քանի օր մնաց զատկին:
Ընկեր Գոհար այդ ժամանակ ենք ձու ներկելու,-հարցրեց Առնակը:
Եվ սկսվեց հարցերի շարանը….
Իհարկե ընթացքում օրերը շփոթեցին, հաշիվը մոռացան, բայց հետևողական և համբերատար սպասեցին մինչև Զատիկ:
Գոհար Սմբատյան


Կարծիք գրել