Ծնողական ակումբի սեմինար-պարապմունք
Թումանյան պապը ընտանիքում և պարտեզում
Հրավեր
Փետրվարի 13, ժամը 12:00
Հրավիրում ենք Քոլեջ- պարտեզի նախակրթարան
Ծրագիր
12:00-12:20 Ուրախ մարմնամարզություն, առավոտյան խաղ
Թումանյան պապ
ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։
ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին:
Պարտեզ ընտանեկան միջավայր
12:20 -13:20
ծրագրի քննարկում
Համատեղ խոհանոց. պատրաստում ենք հալվա
13:20-14:00 Ծնողական «Շրխկան»
Երգի ուսուցում՝ «Ուրախ թռնոցիկ»
Ծափխաղեր –ճվիկներ
Ծափիկ-ծափիկ
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:
Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ,
Ճվիկ գնաց հեռու քաղաք,
Բուրդ բերեց, բամբակ բերեց,
Թել մանենք, գլխարկ գործենք,
Մեր …-ի գլխին կործենք:
Թը~ռռ ճվիկ:
Բութ մատն ասաց՝ գայլը եկավ:
Ցուցամատն ասց՝ որտեղից եկավ:
Միջնամատն ասաց՝ սարից եկավ:
Մատնեմատն ասաց՝ եկեք փախչենք:
Ճկույթն ասաց՝ պստլիկ եմ, ճստլիկ եմ,
Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:
Սպասում ենք սիրով՝ Լիլիթ Մեղրյան, Ինգա Անտոնյան, Օլյա Կիրակոսյան, Սոնա Աբրահամյան, Սոնա Աթալյան
Կարծիք գրել