December 2015 ամսվա արխիվը
Երրորդ դասարանցիների հետազոտական աշխատանքը, որ վերաբերում է ամանորյա մաղթանքներին և ավետիսներին:
Դասվար՝ Թամար Մարիմյան
Հիմնական ռադիո
Ավետիս
Կատարում է կրթահամալիրի երաժշտության դաստիարակ Տաթև Ստեփանյանը
Հոլովակը Մարինե Մկրտչյանի
Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:
Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:
Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:
Բասեն բարի
Կատարում է կրթահամալիրի երաժշտության դաստիարակ Տաթև Ստեփանյանը
Հոլովակը՝ Անի նազարյան և ընկերներ Նոր դպրոցի 4-րդ դասարա
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի: