July 2015 ամսվա արխիվը
Մասնակիցներ՝ նախակրթարանների դաստիարակներ, մասնագետներ, դիմորդներ..
Դաստիարակների ամառային դպրոց
Հուլիսի 6-հուլիսի 10
Մասնակիցներ | |
Մանկապարտեզների դաստիարակներ (դաստիարակ, տեխնոլոգ, երաժիշտ, մանկավարժ) | 15 |
Դիմորդներ | 5 |
Ծրագիրը | http://partez.mskh.am/?p=7464 |
Համակարգող | Կարինե Խառատյան |
Մասնակից վերապատրաստողներ | Մարինե Մկրտչյան Օլյա Մանդալյան, Նելի Արղության, Ինգա Անտոնյան, Անուշ Աթայան, Լուսինե Նազարյան, Հռիփսիմե Առաքելյան... |
Նաև՝ ամառային լաբիրինթոս Նոր դպրոցի լողափին…
Նելի Արղության և ընկերներ
Գեղարվեստի ամառային նախակրթարանի շրխկան֊-չլմփան համույթ, գեղարվեստական ղեկավարներ՝ Օլյա Մանդալյան, Տաթև Աթոյան
Կարդալ ավելինՉորրոր օր. լող, խաղ, մանկավարժական քննարկում ու… համակարգչային գրագիտություն: Այսօր ներկայացնում ենք վերջինը:
Օրվա զրույցներից մեկը.
_Էս դպրոցում օրը 24 ժամ են աշխատում,֊-ասում է դաստիարակներից մեկը:
-Բա Բլեյանը քանի ժամ է աշխատում:
-24 ժամում 48 ժամ:
Գեղարվեստի նախակրթարան
Օլյա, Տաթև սաներ
Երրորդ օր: Մասնակիցներն արդեն երգում են, նկարում, պարում, շրխկաններ պատրաստում, համակարգչով աշխատում. լողավազանից չեն ուզում դուրս գալ:
Այսօրվա մանկավարժական քննարկման թեման դարձյալ սաների ինքնուրույնությունն էր. Մ. Մոնտեսորի: Վերապատրաստվողները ընկեր Նելիի սաների հետ չիր ու մրգալավաշ էլ պատրաստեցին:
Երկրորդ օրն ավելի հագեցած էր. դաստիարակները լողավազանում խաղացին, երգեցին, չլմփացրին Օլյա Մանդալյանի «հմուտ ղեկավարությամբ», հետո շրխկան պատրաստեցին Կարինե Խառատյանի հետ, դրնացով էլ խաղացին, պարեցին, անգամ խոսեցին Կարինեի, Աթայան Անուշի հետ…
Իրենց ՏՏ հնտությունները ցուցադրեցին:
Մանկավարժական քննարկման թեման Մարիա Մոնտեսորին էր:
Այսպիսի երկրորդ օր: