«Ծնող» դիտարան բաժին
Առաջարկում է Հայրենագիտության ուսկենտրոնի ղեկավար Կարինե Պետրոսյանը՝ Հայկական ավանդական ուտեստ ղափաման Հայաստանի տարբեր տարածաշրջաններում
Շնորհակալություն…
4 տարեկան բնագետիկ Արսեն Գրիգորյան՝ հետաքրքրքասեր, ուրեմն՝ հայտանագործող: Տեսեք՝ Արսենն ինչպես է ուղղորդվում, ուղղորդողը նրա հետաքրքրասիրությունն է: Մայրիկն ընդամենը հուշող-ամփոփողն է: Նկատեցի՞ք, որ գույնի մասին չէր մոռանում…
Նոր դպրոցի նախակրթարան, դաստիարակներ՝ Աննա Հայրոյան, Ամալյա Բաբիչ
Ծնողական կրթություն… Առաջարկում է կրթահամալիրի մասնագետ Սուսաննա Դավթյանը. վարժություն-խաղեր, որոնք ակտիվացնում են ուղեղի աշխատանքը: Խաղում և մեկնաբանում են կրթահամալիրի սովորողները:
Խաղացեք տանը, երբ հյուր եք մեկի տանը, այգում… որտեղ կուզեք:
Ատամի մածուկի մասին լսել եք, հաստատ: Իսկ երբևէ պատրաստե՞լ եք մածուկ փղերի համար: Զարմանալի և հիանալի աշխատանք: Դպրոց-պարտեզի 6 տարեկան Դավիթ Աղայանը հենց դա էլ անում է, ափսոս փիղ չունի: Թեև` ինչ իմանաս:
Կարդալ ավելինԹզաչափում է 5 տարեկան Նարեկ Սարոյանը. Գեղարվեստի կրտսեր դպրոցի 6 տարեկանների դասարանից
Դասվար` Դիանա Գևորգյան
Կարդալ ավելին
Թթվածնին վերաբերող մոմային տեսություն
Տեսությունը ներկայացնում և դրա ճշտությունն ապացուցում է Հիմնական դպրոցի 2-րդ դասարանցի Էլլադա Թադևոսյանը:
… կամ էլ` ընտանեկան թատրոն
Հ. Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը ներկայացնում են Դպրոց-պարտեզի 2-րդ դասարանցի Անահիտը և Գոհար մայրիկը:
Դասվար` Աշխեն Թադևոսյան
Կարդալ ավելին