Կենդանի խաղադարան. ազգային խաղը խաղում են Հիմնական դպրոցի 5 տարեկան սաները
Կարդալ ավելինԽաղն իրականում բաժին
Ներկայացնում են Տաթև Մելքոնյանի սանը՝ Տիգրան Արզումանյանը և նրա Գոհար և Աննա տատիկները
Կարդալ ավելին
Ազգային մանկական խաղը ներկայացնում են Նոր դպրոցի նախակրթարանի սաները՝ Աննա Հայրոյան, Ամալյա Բաբիչ և սաներ
Խաղացողները շրջանաձև պպզում են: Յուրաքանչյուրի գլխավերևում կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ, նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողին:
_Ի՞նչ ուտենք:
_Չիր ու չամիչ:
_Որտեղի՞ց ուտենք:
_Գողանանք` ուտենք:
-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:
Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:
Մոտակա մարզատոնի գործիքը գնդակն է: Գնդակով մարզվում են Բ-4 դպրոց-պարտեզի նախակրթարանի սաները:
Փետրվարի 28-ին կրթահամալիրի Արհեստների դպրոցն իր բակով հյուրընկալ էր:
Փետրվարիկների հերթական ծեսն էր: Իսկական Բարեկենդան՝ խաղով, երգով, պարով, կերպարներով, դիմակներով, ցախավելներո՜վ… Ոչ մի արհեստական բան՝ ազատ, անկաշկանդ, թեթև, անհոգ:
Շնորհակալություն Մարինե Մկրտչյանին՝ սրտացավ, ստեղծագործական աշխատանքի համար: