5-6 տարեկաններ բաժին

Ուղիղ միացում լողավազանից

12202203_1925439604346926_1794582256_n Լուսինե Գասպարյանն ու իր սաները՝ Հիմնական դպրոցի առաջին դասարանցիները, լողալ են սովորում կրթահամակիրի փակ լողավազանում:

Կարդալ ավելին

Բարև Աշուն

hqdefault Աշնան կերպարը` տերևներով.

Աշունը ամենաբարենպաստ  եղանակն է, որը հնարավորություն է տալիս հետևել-տեսնել փոփոխվող ժամանակի  կատարած գործողությունները:  Սաներին, պատմելով աշնանային եղանակի պատճառների, ընթացքի, դրսևորումների և այլնի մասին, փորձեցի ներգրավել նրանց մի պարզ, բայց նաև հետաքրքիր աշխատանքի մեջ, որն է աշնան պատկերումը իրենց աշխատանքների մեջ: Որպես աշխատանքային նյութ օգտագործեցինք նաև աշնանային տերևները:  Սա և՛ հետաքրքրացրեց աշխատանքային պրոցեսը, և՛ հնարավորություն ընձեռեց  աշխատել կոլաժի ժանրում:
Նարինե Ամուջանյան

Կարդալ ավելին

Խխունջ խանում, խխունջ խանում…

cropped-pizap-com14317844620761… տանդ  մենակ ինչ ես անում…
Նարինե Ամուջանայան և սաներ` Նոր դպրոցի 5 տարեկաններ. կավ…

 

 

Կարդալ ավելին

Աշուն` աշնան տերևներով

222Տերև… Նարինե Ամուջանյան և 5 տարեկան ընկերներ. ամեն մեկը մի ծառ աշուն է տեղափոխել թղթին, հենց տերևներով:

 

 

Կարդալ ավելին

Կավը 5 տարեկանների խմբում

20151002_154057-e1443964786630Մարինե Ամուջանյանը Նոր դպրոցից է, 5 տարեկանների խմբի դասվարն է Անահիտ Հարությունյանի հետ: Նրա սաների աշխատանքները հետաքրքիր են լինում, որովհետև կողքներին  հետաքրքիր Նարինե Ամուջանյան կա: Այս անգամ կավով կերպարներ են ծեփել…

Կարդալ ավելին

Լավաշթխիկ…

12189098_514350395405966_881097045462814163_nՆելի Արղության, Աննա Հայրոյան, ծնողական ակումբ, սաներ
Արարատի մարզ Մրգանուշ գյուղ

Հոկտեմբերի 30, անձրևտ  օր: Հիմա օրը կբացվի, անձրևը կկտրվի, բայց եթե նույնիսկ ամբողջ օրն էլ գա, մեկ է, կա ուրախ տրամադրություն, ջերմություն,  անձրև է, էլի’,  թող գա …մեզ ինչ պիտի անի:

-Ընկե՛ր Աննա, ես փոքր գրտնակ եմ բերել, որ լոշիկ թխեմ: Այսօր չենք քնելու, չէ՞:      Հակոբյան Էվա

-Գիտե՞ք՝ թոնիրը փոսի մեջ է:  Մեջն էլ կրակ կա:                                                                ԹադոսյանԴավիթ

-Խորե՛ն,  գիտե՞ս՝  իմ տատիկի  տանը կով, խոզ, հավ  կա:                                                    Մանուկյան Սամվել
Խորենն էլ սկսեց կովի ձայն հանել՝ մուու, մուու,  հետո  հարցրեց.-Սամվե՛լ, բա  խոզը  ի՞նչ  ձայն է հանում: Հետո պտտվեց և ասաց.
-Ընկե՛ր Աննա, ես քույրիկ եմ ունենալու, մամաս կուկու է կուլ տվել:

Ժամը 11:00 Նոր դպրոցի նախակրթարանի սաները, ծնողները, տատիկները, պապիկները երկու երթուղային ավտոբուսներով, Սամվելի պապի և Արենի հայրիկի ավտոմեքենաներով ճանապարհ ընկանք Արարատի մարզ, գյուղ Մրգանուշ՝ լավաշ-լոշիկ թխելու: Մեզ հրավիրել են…
Ճանապարհին` երգեր, ծիծաղ,  զվարճալի պատումներ…
Հերթական զվարճալի պատումը.
Նախակրթարան 3 տարեկան ռուս տղա  էր ընդունվել, անընդհատ խմբից դուրս էր գալիս: Ես էլ  ասում էի՝  иди сюда:Մի անգամ նա  խմբասենյակից  թաքուն դուրս էր եկել: Երեխաներն էլ վազելով  եկան, թե`
-Ընկե՛ր Աննա, иди сюда-ն գնաց….

Չնկատեցինք էլ, թե ինչպես տեղ հասանք: Մեզ շատ լավ դիմավորեցին: Երեխաները սկսեցին վազվզել: Սամվելը ոգևորված ցույց էր տալիս ընտանի կենդանիներին:
Սկզբում նախաճաշեցինք, հետո` ծնողական ակումբի պարապմունք:   Այնուհետև գնացինք լավաշ թխելու: 
-Տե՛ս իմ թխած լավաշը:
Վերջում թոնրի խորոված կերանք և ճանապարհ ընկանք տուն:  Տունդարձի ճանապարհին բոլոր երեխաները քնեցին: 
Ոչ  մի օր հաջորդ օրվա նման չէ: Այսօրն էլ դարձավ լավ հիշողություն:
Շնորհակալություն նախակրթարանի Սամվել Մանուկյանի  ընտանիքին:

Կարդալ ավելին

Դռան առաջ մի անգամ… մի անգամ…

img_20150918_102815… թե երեք անգամ… դուք որոշեք…
Արմինե Գյոնջյան և սաներ

 

 

 

Կարդալ ավելին

Մարմնախաղը մտել է 5 տարեկանների խումբ

2015-09-08 10.01.00_Դպրոց-պարտեզի 5 տարեկանները խաղում են…
_Ինչո՞վ…
_ Լռությամբ…
_ Ինչպե՞ս:
_Այսպես…
Արմինե Գյոնջյան և ընկերներ

Կարդալ ավելին

Մարմնի երևակայություն

cropped-233Արեգակը դուրս է եկել… Մանուկները բազմալեզու են, որովհետև չեն վախենում սխալվելուց, սիրում են երևակայել,  սովորական բաներ չեն սիրում, ուզում են անսովոր ապրել…

 

 

Կարդալ ավելին

Ես ուրիշ արև տեսա…

DSCF5922Նոր դպրոցի 5 տաեկաններն սկսել են արևի առաջին ուսումնասիրությունները:Կարևո է, որ նրանք փորձում են մեկնաբանել իրենց հետազոտությունը:

Անահիտ Հարությունյան և սաներ

Կարդալ ավելին