Բնագետիկ բաժին
Ես իմ թաղարն ունեմ պարտեզում…
Նախագիծը չի ավարտվում, որովհետև հին ու նոր սաների մի գործն էլ թաղարհիմնեքն ու խնամելն է:
Քոլեջիկների բախտն էլ բերել է, արդեն գիտեք, տիկին Շողիկի հարևաններն են:
Ընկեր Ինգա, ընկեր Տաթև և քոլեջիկներ
Կարդալ ավելինԸնտանեկան բնագիտական ֆլեշմոբը «մտավ» նախակրթարան՝ ընկեր Օլյայի և ընկեր Տաթևի խումբ՝ փչվող փուչիկ:
Կարդալ ավելին
Վազվղող փայտիկներ
Գեղարվեստի նախակրթարան
Անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ (ատամ մաքրող չոփիկներ), մեկ կտոր շաքար, աման լվանալու հեղուկ:
Փայտիկները դասավորում ենք ջրով լի թասի մեջ՝ ճառագայթների նման: Թասի կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը. փայտիկները կհավաքվեն կենտրոնում, շաքարի շուրջ:
Ջրի մեջ կաթեցնենք մի քանի կաթիլ աման լվացող հեղուկ: Փայտիկներն անմիջապես կցրվեն:
Բուրիկ Հովսեփյան, Լիանա Գարախանյան և ընկերներ
Ծնողները՝ իրենց երեխաների կրթիչ: Գեղարվեստի 5 տարեկանների խմբում ընկեր Դիանա, սաներ և ծնողներ. աշխարհի մի փո՜քր հրաշք են հայտնագործում… միասին:
Բարի ընթացք…
Կարդալ ավելին
Անահիտ Ավագյանի բլոգից
Բնագիտական փորձերի ժողովածու
1.Վերցնենք մի պտուտակամեր / գայկա/ և գցենք ջրի մեջ : Ինչ տեղի կունենա: Գայկան անմիջապես կսուզվի, քանի որ այն ծանր է ջրից:
2.Գայկան դնենք որևէ տաք տեղ կամ արևի տակ: Այն արագ կտաքանա, քանի որ մետաղից է:
3 Սկուտեղի վրա դրված են զանազան իրեր: Կարող եք մագնիսի օգնությամբ որոշել , թե իրերից որոնք են մետաղից:
4 Փչենք փուչիկ: Փորձենք այդ փուչիկը, առանց օդ թողնելու, փոքրացնել: Դրա համար փուչիկը կդնենք սառնարան և այն...
Ընտանեկան կրթություն
«Ճոճվող մոմ
Փորձը ներկայացնում են Գեղարվեստի կրտսեր դպրոցի հետաքրքրասեր-փորձասեր Գոշա Դարչինյանն ու մայրիկը:
Մենք էլ բոլոր հետաքրքրասեր-փորձասերներին ներկայացնում ենք ‹‹Պարտեզ›› հանդեսի ‹‹Բնագետիկ›› բաժինը:
Սիրով սպասում եմ ընտանեկան հետաքրքիր նախագծերի, փորձերի, պատումների: Չկա, չէ՞, ավելի մեծ հրճվանք, քան երեխայիդ հետ ապրածը:
Սիրով՟ տիկին Աիդա
Համով խաղող… Համով երգ համով խաղողի մասին: Երգում է Նոր դպրոցի երաժշտության դաստիարակ Տաթև Ստեփանյանը, խաղողը մաքրում, լվանում, ճաշակում են Հիմնականի սաները ընկեր Գոհարի և Լիլիթի հետ:
Կարդալ ավելին