Աննա Օհանյան
Խոսքային խնդիրներ, որոնք առավել հաճախ են հանդիպում 2-5 տարեկան երեխաների մոտ
Ե՞րբ անհանգստանալ, ի՞նչ քայլեր ձեռնարկել, դիմե՞լ մասնագետի այդ տարիքում, թե՞ ոչ: Այս հիմնական հարցերն են, որոնք հուզում են ծնողին, երբ երեխայի մոտ նկատում է ինչ-որ խոսքային խնդիր:
2-5 տարեկան երեխայի մոտ առավել հաճախ կարող են դիտվել հետևյալ խոսքային խնդիրները.
Խոսքի ուշացում
Մոտավորապես մեկ տարեկանում նորմալ զարգացող երեխաների մեծ մասն սկսում է արտասանել առաջին բառերը, սակայն երեխաներն այս հարցում ունեն ան...