Գեղարվեստական գործունեություն Ավազանկարչություն
Տեխնոլոգիական գործունեություն. մենք հենց այնպես ոչինչ չենք անում: Մայրիկների տոնին էլ այտեղ-այնտեղից նվերներ չենք գնում: Ինքներս ենք պատրաստում: Դա նրանց համար ավելի թանկ է, մեզ համար էլ՝ շատ կարևոր: Տեխնոլոգիական գործունեություն:
… և պատկերավոր մտածողություն … Ա՜յ քեզ ամպեր…
Նկարի հեղինակը ֆրանսիացի է՝ Անձրևային Փարիզ
Կարդալ ավելինՍերմեր ենք ցանում, ծառ ու ծաղիկ տնկում, բակն ենք մաքրում, փորձեր ենք կատարում, հետևում ենք բույսերի աճին, դիտարկում ենք մանրադիտակով: Ամեն ինչ մեր ձեռքերով ենք անում, մեր աչքերով ու գործիքներով դիտարկում:
Կարդալ ավելինԶատկական շուտասելուկներ, ստեղծագործական երևակայության զարգացում. խոսում և հորինեւմ են 2-4 տարեկանները: Եթե ինչ-որ բան էլ չհասկանաք, ոչինչ, չէ՞ որ մի քանիսը դեռ նոր է սկսել խոսել: Հորինում են տեղում, հանպատրաստից, մեկ-մեկ էլ կրկնում են ընկերների ասածները: Եվ այսպես՝ բոլորովին թարմ շուտասելուկներ սոխի մասին: Որոշել ենք, որ սոխն էլ է Զատիկի հերոսներից: Հաջորդը երևի գազարը կլինի, կամ էլ՝ կաղամբը…
Կարդալ ավելինՀռիփսիմե Առաքելյան և ընկերներ Դպրոց-պարտեզ