«Պարտեզ» ամսագիրը նոր բաժին է բացում՝ «Բլբլոց»: Սպասում ենք բոլորի բլբլոցներին՝ կրթահամալիրցիներ, ոչ կրթահամալիրցիներ, մեծեր ու փոքրեր. բոլորն էլ բլբլում են: Խտրականություն չկա, գրեք, նկարահանեք, ձայնագրեք: Հետաքրքիր է լինելու: Այս անգամ բլբլում են Աշխեն Թադևոսյանի սաները՝ Վաչագան Մխիթարյանը և
Իռեն Ջանիկյանը: Ափսոս ընկեր Աշխենն էլ նրանց հետ չի բլբլում:
Մերի Գրիգորյանն ու իր սաները շարունակում են ռադիոլրագրողի իրենց գործը՝ լրջորեն ու հավեսով: Տեսեք՝ ինչպես են խոսեցնում 2-4 տարեկաններին:
Մերի Գրիգորյան և ընկերներ Նոր դպրոց 2-րդ դասարան, որ գալիս է 5 տարեկանից
Կարդալ ավելինԿարմիր օր Գեղարվեստում. ընկեր Գոհար, Ինգա, Բուրիկ, Մելսիդա և լիքը ընկերներ
Կարդալ ավելինՀիշո՞ւմ եք Ռադիո 5ու 6-ը: Մեր կրթահամալիրն այդպիսին է, ոչինչ չի հնանում, նորն է ծնվում և հինն էլ նորի հետ նորանում է:
Նոր ծնունդ՝ TV Բզզիկ 5ու6: Սա Դպրոց-պարտեզի 5 տարեկանների և նախկին 5 տարեկանների միասնական TV-ն՝ Բզզիկ 5ու6:
Նախագիծ
Ամսական հաշվետու-ծես՝ Սեպտեմբերիկ՝ Մեծ խաղ
Մասնակիցներ՝ 5 տարեկաններ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր
Ծրագիր
Հոկտեմբերի 1 հոկտեմբերի 2
Բարձունքի հաղթահարում. Ծիծեռնակաբերդը՝ հեծանվային խաղահրապարակ
Հոկտեմբերի 3
Սեպտեմբերիկներ՝ Մեծ խաղ Մարմարյա սրահում
Ցուցադրություն Մարմարյա սրահում՝ տեխնոլագիական աշխատանքներ, 5 տարեկանների կատարած լուսանկարների թղթային ցուցադրություն, այլընտրանքային նկարչություն՝ սաների աշխատանքները...