Տեսեք, նախակրթարանային 9 խմբում 250-ից ավել սան ունենք: 3 խումբ էլ այս օրերին կբացենք: Բարի է:
5 տարեկանների ուսուցման 4 խմբում 110-ից ավել սան ունենք: Բարի է:
Ուրեմն մենք մոտ 300 երիտասարդ հայր ունենք, այդքան էլ՝ մայր: Էլ չեմ խոսում տատերի ու պապերի մասին: Բարի է:
Պատկերացնո՞ւմ եք, եթե նրանց գոնե կեսը դառնա կրթահամալիրի պարտեզային միջավայրի պարտիզպանը, ինչպիսին մեր սաներն են, օգնի դաստիարակին՝ մշակելու, հարմարավետ, հետաքրքիր դարձնելու իր երեխայի, թոռան, զարմիկ-զարմուհու նախակրթարանի բակը: Բարի՞ է: Բարի՛ է:
Ուրեմն՝ հավաքվեք, դաստիարակին թև ու թիկունք եղեք և ստեղծեք ՁԵՐ ուզած բակ- հրապարակը ՁԵՐ սիրելիների համար:
Չեմ համոզում, մանավանդ որ շատերդ իմ սաներն եք:
Մենք, մեկ է, մեր գործն անելու ենք: Բա դո՞ւք… :
տիկին Աիդա
Կարծիք գրել