Նախադպրոցական կրթություն

   Ծրագրի միջավայրին ներկայացվող պահանջներ

 Նախադպրոցական կրթություն ծրագիր

Նախադպրոցականի զարգացման միջավայր

 Նախադպրոցական կրթության նպատակը

  • Նախադպրոցականների խնամքի և զարգացման կազմակերպում նրանց տարիքային, անձնային, անհատական և ֆիզիկական առանձնահատկություններին համապատասխան միջավայրում:

Նախադպրոցական կրթության խնդիրները

  • Նախադպրոցականների մտավոր, հոգևոր, ֆիզիկական զարգացում
  • Սաների ինքնուրույնության, ինքնասպասարկաման, ինքնակազմակերպաման կարողությունների ձևավորում և զարգացում սոցիալական և ֆիզիկական համապատասխան միջավայրում

Նախադպրոցական կրթության միջավայրը

Երեխայի զագացումը ամբողջական շարունակական ընթացք է: Միջավայրը երեխայի զարգացման կարևոր բաղկացուցիչներից է: Երեխայի կյանքն է թելադրում միջավայրի կազմակերպումը, ոչ թե` հակառակը: Այն բավարարում է երեխայի հետաքրքրությունները, ապահովում է նրա անվտանգ գործունեությունը, առողջ կենսագործունեությունը: Քանի որ երեխան էլ, նրա զարգացման ընթացքն էլ, հետևապես` միջավայրն էլ մեկն են, ուրեմն նախակրթարանը տան, ընտանիքի, բակի հետ մի ամբողջություն է, նախակրթարանում փոխվում են միայն գործունեության կազմակերպման ձևերը:

Երեխայի զարգացման կազմակերպման լավագույն մոդել է նոր տիպի դպրոց-պարտեզը, որտեղ գործում են

2-3 տարեկանների խնամքի խումբ

4-5 տարեկանների զարգացման խումբ

5 տարեկանների նախապատրաստական խումբ-դասարան

1-4-րդ դասարան

5-6-րդ դասարան

Մի ջավայրի այս սկզբունքով կազմակերպումը մի շարք առավելություններ ունի: ֆիզիկական միջավայրն ավելի հարուստ, ամբողջական, ավելի ֆունկցիոնալ և նպատակային է դառնում:

Նույնը կարելի է ասել սոցաիալական միջավայրի մասին: Սաները նաև արհեստականորեն չեն կտրվում իրենց շրջապատող տարատարիք երեխաներից, շփման ծավալն ու հնարավորություններն ավելի են մեծանում, զարգանում է սաների սոցիալական ակտիվությունը:

Ապահովվում է երեխայի կրթության ամբողջականությունը, շարունակականությունը, անընդհատությունը:

 Նախակրթարանային միջավայրի կազմակերպում

Միջավայրի կազմակերպաման պատատսխանատուները հաստատության ղեկավարն է և դաստիարակը:

Ծնողը դրան մասնակից է որպես պատվիարտու և գործընկեր:

Նախակրթարանի նյութական միջավայրը բոլորի համար բաց, լուսավոր, ազատ, հասանելի տարածք է, որտեղ միասին ապրում և զարգանում են, կրթվում են մեծն ու փոքրը միասին՝ կանաչապատ բակ-պարտեզ, լուսավոր, ջերմային համապատասխան ռեժիմով,

տեխնիկական միջոցներով ապահովված շենք, որտեղ ամեն ինչ հարմար է սաների և մեծերի ընդհանուր և անհատական գործունեության համար:

Նախադպրոցականի խնամքի և զարգացման միջավայրին ներկայացվող պահանջներ

հիգիենիկ և անվտանգ

զարգացնող և ֆունկցիոնալ

Հիգիենիկ և անվտանգ միջավայր 

Նախադպրոցականի գործունեության միջավայրը առաջին հերթին անվտանգ է՝   հարթ, մաքուր հատակ, ազատ շարժվելու հնարավորություն, չկան վտանգավոր առարկաներ, նյութեր, ապակիներն ու հայելիները ապահով են ամրացված:

Խմբասենյակները, միջանցքները, սրահները լուսավոր են, ընդարձակ, հեշտ օդափոխվող են, պատերը` մաքուր, ազատ ավելորդ ցուցադրություններից:

Կահույքը և մնացած պարագաները չափսերով և գործառույթով համապատասխանում են սաների տարիքին, ֆիզիոլոգիային, հետաքրքրություններին:

Հոսող և ոռոգման ջուր, տեսակավորված աղբի   աղբամաններ, մաքրելու,  հիգիենայի, խնամքի պարագաներ

Կենդանիներ  և բույսեր խնամելու հիգիենիկ  պայմաններով:

Կահույքը և մնացած պարագաները չափսերով և գործառույթներով համապատասխանում են սաների տարիքին, ֆիզիոլոգիային, հետաքրքրություններին:

Ամառային և փակ լողավազանները     մաքուր են, ապահովված են ախտահանելու միջոցներով և հարմարանքներով, կան լոգանքի և արևից պաշտպանվելու հարմարություններ:

Խոհանոց ային տարածքը մաքուր է, հասանելի, անվտանգ, ապահովված է անվտանգ տեխնիկայով և սպասքով:

ՏՏ միջոցներ, որոնց շահագործումը բոլոր առումներով անվտանգ է սաների համար:

Սաների գործունեությունն այնպես կազմակերպվում, որ նա կարողանա միջավայրում ճիշտ կողմնորոշվել և կառավարել իր գործողությունները, ճանաչել շրջապատի   առարկաները, գործիքները, սարքերը, նյութերը և ճիշտ օգտվել դրանցից,   գործունեության ընթացքում զգույշ լինել օգտագործվող նյութերի և առարկաների նկատմամբ, չօգտագործել անծանոթ  որևէ բան:    Բացառվում է վտանգավոր նյութերի առկայությունը:

 Սանհանգույց

 

Խոսքը պարզապես զուգարանի մասին չէ: Համեմատաբար ընդարձակ,    հարմար կահավորված՝սաների ֆիզիկական տվյալներին   համապատասխան, մշտական ջրով, լվացարանով, հայելիով, հարդարվելու, խնամքի, հիգիենայի պարագաներով (թղթե մեկանգամյա օգտագործման սրբիչ- անձեռոցիկ, լվացվելու պարագաներ, մաքրելու միջոցներ, բաժակներ, աղբաման) առաջին բուժօգնության արկղիկ կամ փակ դարակ:

Սանհանգույցն այնպես է տեղավորված, որ խմբասենյակի հետ մի ամբողջություն է ընկալվում, և երեխան կարողանում է ինքնուրույն օգտվել` առանց մեծի օգնության:  Սանհանգույցից օգտվելիս երեխան տեսադաշտում է կամ հսկելի: Կարևոր է,   որ նա կարողանա ճիշտ օգտվել սանհանգույցից` պահպանելով հիգիենայի կանոնները,   ինքնուրույն զբաղվել իր հիգիենայով:

Սանհանգույցը միջավայրի ամնենամաքուր, ամենագեղեցիկ, կահավորված, հարմարավետ տարածքն է, ինչպես լավ տանը:

Հիգիենիկ պայմաններ, որոնց մշտական ապահովումը և շահագործումը  մեծերից անկախ է դառնում:

Սա էլ է կրթության միջոց, որովհետև կենցաղային միջավայրի մշակումն ու կենցաղային կուլտուրան կրթական մյուս խնդիրներից պակաս կարևոր չեն:

Խմբում եղած ՏՏ միջոցների շահագործումը բոլոր առումներով անվտանգ է սաների համար: Պահպանվում են դրանցից օգտվելու տեխնիկական անվտանգության սաների առողջության ապահովման բոլոր պայմանները: Սա էլ է կրթության միջոց, որովհետև կենցաղային միջավայրի մշակումն ու կենցաղային կուլտուրան կրթական մյուս խնդիրներից պակաս կարևոր չեն: 

Խմբասենյակխաղասենյակտեխնոլոգիական լաբորատորիա

 Նախադպրոցականի զարգացման միջավայրի կաղապարված պատկերացումը՝ պիտանի և անպետք խաղալիքներով լցված խաղասենյակ, հին ու նոր անկողիններով ծածկված ծանր ու մեծ մահճակալներով ու ամուր փակվող դռներով ննջասենյակ, չգիտես ում համար անհասկանալի կահավորված զուգարան…, վաղուց արդեն հնացել է և կապ չունի 2-5 տարեկանի ֆիզիկական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների, ազատ գործունեության իրականացման հարմարավետության հետ: Ազատ, լուսավոր, ընդարձակ, առանց ավելորդ պատերի և տարածքային սահմանափակումների, դինամիկ, փոփոխելի միջավայր, որտեղ երեխան ու դաստիարակը անկաշկանդ են, ազատ՝ իրենց գործողություններում: Խմբասենյակ-լաբորատորոիայում ապահովվում է սաների գործունեության բազմաձևությունը, հմտությունների և կարողությունների ձևավորումը և զարգացումը դրանց գործնական կիրառման միջոցով:

Խաղասենյակ-աշխատասենյակ-լաբորատորիա, որտեղ ամեն ինչ աչքի առաջ է` սկսած սպասքից մինչև տեխնիկական միջոցներ, մարզական գույք և գրենական պիտույքներ:

Այդպիսի միջավայրը ընդարձակ է, թեթև, հետաքրքիքր, բազմաֆունկցիոնալ: Սենյակը պայմանականորեն կամ փոքրիկ ցածր միջնորմներով (լուծումները կարող են տարբեր լինել, կարևորը տարածքի ամբողջականությունն է) բաժանված է  տարածքների:

Յուրաքանչյուր տարածք տարբեր գործառույթներ ունի՝ ծանր գորգերի փոխարեն խավածածկ հատակով խաղատեղը նաև տեխնոլոգիական հատված է՝ ՏՏ միջոցներով,  կան փափուկ, թեթև, դյուրաշարժ սպունգե ներքնակներ, որոնց վրա կարելի պառկել,  գլորվել, մարզվել, խաղալ, անկողնային սպիտակեղենով քնել:

Այդ ներքնակները կարող են գնացքներ դառնալ, լաբիրինթոսներ, անգամ՝ ճոճանակներ:

Սաները յուրացնում են միջավայրը, սովորում են ազդել միջավայրի վրա, այն հարմարեցնել իրենց գործողություններին, անհրաժեշտ լուծումներ գտնել: Նրանց մտածողությունը ավելի ճկուն , նպատակային է դառնում, երբ նրանք միջավայրը հարմարեցնում են իրենց գործունեության պահանջներին. միջավայրով թելադրված հետաքրքիր, գործնական խնդիրներ, որոնք սաներին դարձնում են ավելի կարող, հմուտ, հնարամիտ, գործունյա, անկախ:

«Դասական» պարապմունքի փոխարեն սաները զարգանում են կյանքով, խաղը աշխատանքի, աշխատանքը խաղի վերածելով: 

Պայծառ գլուխը և հմուտ ձեռքերը ավելին են, քան անպետք գիտելիքներով ծանրաբեռնված միտքը:Անհրաժեշտ է վերացնել հնարավոր բոլոր վտանգնեհո և նախապատրաստել նյութ, որը երեխան հաջողությամբ օգտագործելով` ստանա ոչ թե սխոլաստիկ, այլ կենդանի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:                            Ս. Ֆրենե

Նախակրթարանում բոլոր պայմանները կան սաների հետաքրքրքւթյունները բավարարելու, նրանց ինքնաբավ գործունեության, աշխատանքի համար: Ոչ թե կամ ոչ միայն խաղալիք, այլ՝ իրական ուսումնական-աշխատանքային գործիքներ, պարագաներ և միջոցներ ՝ տարբեր չափի տարաներ, թասիկներ, խոշորացույց, մանրադիտակ, մետաղադրամներ, տարբեր մեծություններ չափող պարզագույն գործիքներ, կշռաքարեր, ավազի ժամացույց, ջերմաչափներ, թաթավոր կշեռք, մագնիսներ, հասակաչափ, անհատական թաղարներ, տարբեր չափերի գյուղատնտեսական գործիքներ տարբեր պտուտակներ, լարեր, աշխատանքային   նյութեր,   կառուցողական խաղեր:

2-3 տարեկանների խմբում

Սաները սովորում են օգտվել գործիքներից: 2-3 տարեկանը խոշորոցույցը մոտեցնում է ամեն ինչի, դիտում է, հասկանում է, որ իր դիտածը մեծանում է, այդ ընթացքում տեսնում է բաներ, որոնք մինչ այդ չէր տեսել կամ նկատել: Գործիքը դիտարկման առիթ է դառնում, երեխան՝ ավելի դիտողունակ, ուշադիր: Այս  « խաղալիքը» 2-3 տարեկանի համար բնությունը տեսնելու միջոց է՝ մրջյունից սկսած մինչև իր ափի գծերը: Ձևավորվում է դիտելու, զննելու սովորություն:

Թաթավոր կշեռքը առարկաները համեմատելու միջոց է: Ոչ թե կշռաքար, այլ 2 համարժեք առարկա՝ մեծ ու փոքր քարեր, լոլիկներ, խաղալիքներ… ամեն ինչ, որ կարող է տեղավորվել կշեռքի թաթերին:

Հետո կշռում են հավասար զանգված ունեցող նույնատիպ առարկաներ, նյութեր: Տարբեր զանգաված ունեցող նույնատիպ առարկաներ: Լոլիկով աղցան պատրաստելուց առաջ  կշռոցի են խաղում¦:

Թաթավոր կշեռքը թվերի հավասարությունը հասկանալու գործիքներից է՝ ամեն թաթին 2 նույնատիպ գնդակ են դնում, հետո պարզապես ավելացնում և պակասեցնում են: Խաղ է, խաղում են: Չեն խոսում հավասարության մասին, համեմատություններ չեն անում : 2-3 տարեկանում դիտում են:

Տարբեր չափի տարաների մեջ ջուր ու ավազ, բրիձ ու լոբի են լցնում-դատարկում, մի ամանից մյուսի մեջ են լցնում: Թե ինչ կհասկանան կամ գլխի կընկնեն, իրենք կասեն կամ չեն ասի: Դաստիարակն այդ ընթացքում զրուցում է սաների հետ՝ ինչ են անում, ինչ եղավ, նկարահանում է ընթացքը՝ հետո էլեկտրոնային գրատախտակին դիտելու համար: Երեխաները հարյուր անգամ կարող են լցնել- դատարկել, թափել-հավաքել, հարյուր անգամ կարող են իրենց արածը դիտել էկրանին և չձանձրանալ: Դաստիարակի համար էլ այդ նյութերը դիտարկման, ուսումնասիրության, ուսումնական նյութեր ստեղծելու իրական միջոցներ են: Նա դիտարկում, ուսումնասիրում է, պարզում սաների հետաքրքրությունները և աշխատանքը կազմակերպում է այդ հետաքրքրությունները հաշվի առնելով:

Ծնողն այդ նյութերի միջոցով ոչ միայն հետևում է իր երեխայի կյանքին նախակրթարանում, այլև՝ կրթվում է, հասկանում իրականացվող ծրագիրը, կրթահամալիրն էլ ավելի հասկանալի է դառնում:

4-5 տարեկանների զարգացման խմբում

գործիքի գործածումը ավելի գործնական է և նպատակային ՝ չափումներ, համեմատում, խմբավորում, հաշիվ, միջավայրի խնամք, բնագիտական-գյուղատնտեսական աշխատանք, փորձեր:

Այս խմբում խոշորացույցով և մանրադիտակով ոչ միայն դիտում են, այլև պատմում են տեսածի մասին, փորձում են դատողություններ անել տեսածի շուրջ, մեկնաբանել, համեմատություններ կատարել:

Կշեռքն ու տարաներն արդեն համեմատելու, խմբավորելու-տեսակավորելու, չափելու միջոցներ են: Դարձյալ աշխատում են առանց կշռաքարի, բայց դիտելուց բացի, համեմատում են, եզրակացություն անում, հաշվում են:

Մկրատներ, ասեղներ, թելեր, ժապավեններ, կտորներ, կոճակներ, ուլունքներ, թղթեր և էլի մանր-մունր իրեր, և խմբում կծնվեն տիկնիկներ, խաղալիքներ, այլ միջոցներ, որոնցով երեխան թատրոն, տունտունիկ և այլ խաղեր կխաղա: Տեխնոլոգիական մյուս գործիները և նյութերը ՝ մկրատներ, սոսինձներ, ներկեր, վրձիններ, ֆլոմաստերներ, անհատական են:

Սրանց լրացնում են խաղերն ու խաղային պարագաները՝ շախմատ, սեղանի այլ խաղեր, կառուցողական խաղեր, երկրաչափական պատկերների հավաքածուներ, դոմինոներ, էլեկտրոնային-ուսուցողական խաղեր, լոտոներ, խաղաթղթերի կապուկներ տարբեր չափերի գնդակներ, ցատկապարաններ, բուլավաներ:

Խմբասենյակում կան թատերական-երաժշտական գործունեության միջոցներ ՝ շիրմա, դասվարի ու սովորողների ձեռքով պատրաստած տիկնիկներ, դիմակներ, ծիսական պարագաներ, փոքրիկ հանդերձապահարան, պարզ-խաղային երաժշտական գործիքներ (շրխկաններ, մետալաֆոն, շվիներ, դափեր, զանգեր…), համապատասխան ընթերցարան: Պատին փակցված հայելիները թատրոն-խաղի միջոց են: Թատերական հանդերձարան. այստեղ պահվում են զանազան հագուստներ, տիկնիկներ, հին և հնաոճ իրեր, կոշիկներ, հողաթափեր տարբեր խաղերի, խաղ-ներկայացումների համար:

Սովորողների ֆիզիկական զարգացումն ապահովող պայմանները խմբսենյակում՝ շվեյցարական պատ, մարզական ներքնակներ կամ գորգեր՝ փափուկ հատակ կամ այն հավաքելու հնարավորություն, գնդակներ, պարաններ, օղակներ, խաղային այլ պարագաներ. ազգային և մարզական խաղերի պարագաների առատություն. Ամեն ինչ, որ երեխային անվտան• մա•լցելու, թռչելու, ձ•վելու, սողալու, խաղալու և այլ հնարավորություններ կտա:

Բաց հանդերձարանը խմբասենյակի մաս է կազմում, այն բաց պահարանի տարբերակ է: Սանը կարող է նստել, փոխել կոշիկները, անձնական կախիչին ինքնուրույն  «հագցնել» իր հագուստը և կախել դրա համար առանձնացված տեղում:

Զարգացման միջավայր է նաև խմբասենյակին կից սրահը՝ միջանցքը: Այստեղ սաները կենդանիներ և բույսեր են խնամում, նկարում են, խաղում:

Հարուստ, բազմազան, ֆունկցիոնալ միջավայրը սանի համար երևակայության, տրամաբանության, գործունակ մտածողության զարգացման, ինքնաբավ գործելու, միջավայրը յուրացնելու, ստեղծականության գործիք է: Այստեղ սանն անհատապես է զարգանում:

Բաց, ազատ, հասանելի միջավայր բոլորի՝ սանի, ծնողի, հյուրի, աշխատողների համար, հասարակության համար:

Սաների տեխնոլոգիական զարգացման կազմակերպումը խմբասենյակլաբորատորիայում ՏՏ միջոցները ուսումնական գործիքներ

Համացանցին միացված էլեկտրոնային գրատախտակ

Անհրաժեշտ ծրագրերով ապահովված համակարգիչ

Թվային տեսախցիկ-ֆոտոխցիկ

Ականջակալներ

Թվային ձայանագրիչ

Նախակրթարանի սաների համար ցանկացած գործիք, առարկա  հետաքրքիր է, երբ այն կիրառելի է, մնացածը անօգուտ, ավելորդ դեկորացիա է: :

ՏՀՏ միջոցները վաղուց մտել են մեր կյանք, և սաներից շատերն արդեն իրենց տարիքին համապատասխան անհրաժեշտ չափով տիրապետում են դրանց: Իրական զարգացման պարագայում նախակրթանից սկսած երեխան գործածում է թվային միջոցները որպես գործիք-խաղալիք: Խմբասենյակը տեխնոլոգիական լաբորատորիա է: Տեխնիկական պայմանները ոչ միայն դաստիարակի աշխատանքն ու կրթությունն են արդյունավետ դարձնում, այլև սաների գործունեության, նրանց զարգացման կազմակերպումը:

Դրանք    գործիքներ են,  որոնց հնարավորությունները բազմազան են և անփոխարինելի:

Թվային միջոցները

  • զարգացնում են սաների ինքնուրույնությունը, մտածողությունը, դիտելու, դիտարկելու, ուսումնասիրելու, ազատ մտածելու և գործելու, մեծերի հետ աշխատելու կարողություններն ու հմտությունները
  • ապահովվում են նրանց գործունեության բազմաձևությունը ինքնարտահայվելու, ինքնադրսևորվելու, ընտրություն կատարելու, ստեղծելու, ստեղծագործելու, ինքն իրեն, ուրիշներին, շրջակա միջավայրը ուսումնասիրելու հնարավորություն են ընձեռում
  • փոքր տարիքից տեխնիկական մտածողության, ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու և կիրառելու մշակույթ են ձևավորում:

2-3 տարեկանների խնամքի խմբում

սաները սովորում են դիտելով և լսելով

2-3 տաեկանների համար լսելը կարևոր կարողություն է զարգացման համար: Այդ տարիքում նրանք ինֆորմացիա են հավաքում, հաճախ վերարտադրում են լսածը՝ ավելացնելով ունեցածը:

Խումբն ունի ընտրված մեդիանյութեր՝ մուլտեր, ֆիլմեր, կարաոկեներ, ձայնագրված հեքիաթներ, որոնք երեխաները լսում և դիտում են օրվա ընթացքում տարբեր նպատակներով:

Լսում ու դիտում են ուսուցանվող երգերի կարաոկեները, խաղիկներ, խաղերգեր, հաշվերեգեր, հեքիաթներ և այլ պատումներ. գեղարվեստական մաքուր, հստակ խոսք, երգ ու բան, որ փոխանցվում է երեխաներին նրանց համար հետաքրքիր միջոցներով, օրվա ընթացքում մի քանի անգամ լսելով, լսածը մտքում և բարձրաձայն երգելով, դնդնալով, պատմելով, ասելով:

Քնելիս   օրորոցայինն են լսում::

Նկարահանվում, ձայնագրվում է սաների խոսքը՝ խաղիկ, հաշվերգ, երգ, ոտանավոր, պատում, խաղեր, բլբլոց, հետաքրքիր իրավիճակներ…

Փոքր տարիքից մտածողություն, հետագայում՝ մշակույթ է ձևավորվում:

Զարգանում են նաև էլեկտրոնային խաղեր խաղալով

Գույներին, առարկաների ձևերին, չափերին, տարվա եղանակներին վերաբերող և այլ թեմաներով պարզագույն խաղերն ու խնդիրները զարգացման միջոցներ են:

Ինքնարտահայտվում են, ուսումնասիրում, դիտում-դիտարկում են, ճանաչում իրենք իրենց և միմյանց:

Դաստիարակն անընդհատ նկարահանում է սաների գործողությունները, խոսքը, գործունեությունը՝ ծեսերը, տոները, այլ միջոցառումներ, ծնողների աջակցությամբ ծրագրային տարբեր նյութեր է ստեղծում:

Սաները իրենց գործողություններին, կատարած աշխատանքներին, առօրյային հետևում են էկրանին, դիտում են, ուսումնասիրում են իրենք իրենց և ընկերներին: Սովորում են դիտել: Ոչ թե լուռ ու անհաղորդ, այլ իրենց ունակություններին և աշխարհընկալմանը համապատասխան վերաբերմունք արտահայտելով. այս բուռն, ինքնաբուխ գործողությունները դիտարկելու առաջին փորձեր են, որոնք զարգանալու են հետագայում:

Տեխնիկան ապահովում է ծնողի մասնակցությունը երեխայի գործունեությանը, փոքրիկ ֆիլմերով, այլ մեդիանյութերով իրենց առօրյայի, հետաքրքիր իրադարձությունների, հետաքրքիր մարդկանց մասին միմյանց պատմելու միջոց է: Այս միջոցով ստեղծվում է ընդհանուր հետաքրքրություններով միավորված ակտիվ համայնք, որը ոչ միայն պատվիրատու է, այլև միջավայրի բարելավման, սաների գործունեության կազմակերպիչն է և պատասխանատուն:

Ծնողի, դաստիարակի և երեխայի համատեղ աշխատանքը (երեխան՝ նկարահանվող, դիտող, զննող), նպաստում է ոչ միայն երեխայի կրթությանը, այլև՝ ծնողի և դաստիարակի: 

4-5 տարեկանների զարգացման խմբում

Զարգացնող խաղերը, խաղ-խնդիրները ոչ միայն հմտություններ և կարողություն են զարգացնում, այլև գործունեության արդյունքում գիտելիք ձևավորում:

Տեխնիկայից ինքնուրույն օգտվելու հմտությունների ձևավորում

Սաներն արդեն սովորում են ինքնուրույն օգտվել տեխնիկայից՝ միացնել, անջատել, գտնել անհրաժեշտ նյութը էկրանին, բացել և դիտել այն, օգտվել համակարգչի որոշ գործիքներից, խաղեր խաղալ, նկարել, բացիկներ ստեղծել Paint ծրագրով և դաստիարակի կամ ծնողի օգնությամբ ուղարկել հարազատներին, ընկերներին:

Ամեն առավոտ սաները ինքնուրույն միացնում են համակարգիչը, գտնում իրենց ուզած նյութը՝ մուլտֆիլմ, կարաոկե, իրենց մասին հոլովակներ, իրենց պատրաստած հոլովակները և դիտում:

Հետո սկսվում է առավոտյան ուրախ մարմնամարզությունը՝ էկրանին համապատասխան հոլովակն է՝ երաժշտությամբ, համապատասխան վարժություններով կամ պարային շարժումներով:

Դաստիարակի կամ ծնողի օգնությամբ սաները կարող է իրենց էլեկտրոնային ստեղծագործություններով մեդիացուցադրություն կազմակերպել:

Հայերեն ստեղնաշարի առկայությունը նպաստւմ է նաև տառաճանաչությանը, այն էլ բոլորովին աննկատ, սանի անհրաժեշտ գործողությունների արդյունքում: Նախադպրոցական տարիքում տառաճանաչությունն ուսումնական խնդիր չէ, բայց սաները ձեռք են բերում մի շարք հմտություններ և կարողություններ, որոնք հետագայում ավելի դյուրին է դարձնում սաների և դասվարի աշխատանքը:

Տեսնել, դիտել, ճանաչել ու պատմել նկարով, ձայնով, խոսքով

Պետք չէ վախենալ 4-5 տարեկանի ձեռքը ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, ձայնագրիչ տալ: Նա կարող է սկսել ֆոտոխցիկով նկարել, մեծերի հետ նկարները գցել համակարգչի մեջ կամ

համացանցում տեղադրել, դիտել, պատմել իր նկարած պահերի, դեպքերի, նկարի մարդկանց, միաջավայրի մասին: Անիմաստ, իր կայնքի հետ կապ չունեցող նկարները փոխարինվում են իրական, իրեն ծանոթ, իր կամ ուրիշների ապրած պահերով, իր տեսած և ապրած իրականությամբ:

Դաստիարակը նախապատրաստում է տեխնիկան անհրաժեշտ գործողության, կարող է ուղղորդել սաներին, նրանց ուշադրությունը հրավիրել անհրաժեշտ երևույթների, տեղանքի  վրա, նկարում է նրանց հետ:

Սանը մեծերի հետ նկարում է քաղաքը, գյուղը, բնությունը, ինչ որ աչքը կտեսնի, կնկատի: Նա  կսովորի տեսնել ու տեսածի մասին պատմել:

Զարգանում է սանի ուշադրությունը, դիտողականությունը, շրջակա միջավայրի նկատմամբ նա ուշադիր է դառնում:

Խոսքի զարգացման, դիտողականության, սոցիալական շփման արդյունավետ միջոց է թվային ձայնագրիչը:

Երեխայի ձեռքին այն հետաքրքիր, զվարժալի խաղաիլք է: Տալիս եք նրան և սովորեցնում միացնել: Մնացածն ինքն է անում՝ ձայնագրում է ընկերների ձայնային էմոցիոնալ դրսևորումները, խոսքը, բնության և կենդանիների ձայները… Իր շրջապատի բոլոր ձայները, իր և ուրիշների խոսքը. ամեն ինչ նրան հետաքրքիր է: Ձայնագրությունները հետաքրիր են բոլորին, հատկապես իր տարեկիցներին. Լսելու, զվարճանալու, հասկանալու, ճանաչելու մտածելու, հետազոտելու լավ նյութ է ստացվում, քանի որ աշխատել-խաղալիս, ինչպես միշտ, գործում են երեխայի ներքին ազդակները, նա բավարարում է իր հետաքրքրությունները, ուսումնասիրում է ընկերներին և շրջակա միջավայրի ձայները, այդ միաջավայրը ճանաչում է նաև ձայներով:

4-5 տարեկանը կարող է փոքրիկ հարցազրույցները վարել իրեն հետաքրքրող հարցերի շուրջ: Դրան պետք է նախապատրաստվել նախնական զրույցով, ինչ-որ հարց կամ երևույթ քննարկելով: Դաստիարակը հետևում է սաների զրույներին, գործողություններին, սաների հետ քննարկում է, թե ինչի մասին կուզեն խոսել, զրուցել, ինչն է իրենց հետաքրքրում, ինչ հարցերի պատասխան կուզեին իմանալ: Գրանցում է թեմաները և իր սաների հետ աշխատում: Սաների հարցազրույցի թեմա են նաև ստուգատեսները, ծեսերը:

4-5 տարեկանի վարած հարցազրույցը երկար չի կարող լինել: Դաստիարակը կամ ծնողները դրանք խմբավորում են և տեղադրում համացանցում: Հետո խմբում լսում են, խոսում լսածի մասին:

  Շարունակություն 

 

Կարծիք գրել