5 տարեկաններ Խոսքի զարգացում

Խոսքի զարգացում Խոսքի մշակումը անընդհատ և հետևողական գործընթաց է:

Խոսքի զարգացումը իրականացվում է սաների՝  խոսքի միջոցով ինքնարտահայտվելու պահանջի բավարարման միջոցով:

Սանի խոսքի կիրառման այնպիսի կազմակերպում, որը կձևավորի և կզարգացնի  միտքը հասկանալի ձևակերպելու, անկաշկանդ արտահայտվելու, լսելու ունակությունները:

Կարևորագույն խնդիր է երեխային իր խոսքի նկատմամբ վստահություն  ներշնչելը, նրան անկաշկանդ խոսելու, արտահայտվելու հնարավորություն տալը: Երեխայի համար անընդհատ ապահովվում են շփման ու հաղորդակցման համար ազատ ու բնական պայմաններ: Ապահովվում է   ակտիվ լեզվագործունեության հնարավորությունը  բոլոր    հնարավոր և հասու միջոցներով:

Սաների ինքնադրսևորման, արտահայտվելու  բնական հակումների բավարարումը,  նրանց ազատ խոսելու, արտահայտվելու խրախուսումը, նրանց խոսքը ուշադիր, հարգանքով լսելը վստահություն է ներշնչում, նրանք ավելի ինքնավստահ են դառնում, խոսքն՝ ավելի ամբողջական և կազմակերպված: Այսպիսի մոտեցման դեպքում հղկվում է երեխայի խոսքը, ճշգրտվում են լեզվական կառույցները, հստակվում և ավելի ընկալելի դառնում ասելիքը:

Ցանկացած միջամտություն, դիտողություն, որքան էլ այն տեղին լինի, կաշկանդում է երեխային, նվազեցնում նրա արտահայտվելու, խոեսլու ցանկությունը, կաշկանդում է նրան: Խոսքը մշակվում և շտկվում է այն գործածելիս,  շտկումներն ու հղկումները կատարվում են խաղերի, ներկայացումների, խաղ-վարժությունների միջոցով:

Խոսքի զարգացման ամենաարդյունավետ ձևը բնական հաղորդակցումն է:

Կարևոր է բնական հաղորդակցության ձևերի բազմազանության ապահովումը: Երեխայի ցանկացած գործունեության ժամանակ (ոչ միայն լեզվագործունեությանն ուղղված աշխատանքներում) քաջալերվում է նրա արտահայտվելու ցանկությունը, հնարավորություն տրվում ազատ, անկաշկանդ խոսելու միջոցով ընդլայնելու իր խոսքային հնարավորություններըª զգուշորեն օգնելով նրան ունկնդրի համար ավելի հասկանալի արտահայտելու մտքերը: Որքան մեծ է երեխայի արտահայտվելու, խոսելու ցանկությունը, այնքան նա փորձում է հասկանալի լինել:

Կարևոր է նաև լսելու կարողության ձևավորումն ու զար•ացումը: Սա արտաբերված խոսքի ընկալման նախապայմանն է, ընդհանուր զարգացածության չափանիշ: Սակայն հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները` չեն չարաշահվում նրա ուշադրության կենտրոնացման հնարավորությունները:

Պատում   Ամեն  սան  պատմող է, ասացող է: Նա ոչ միայն հայտնի հեքիաթներն է պատմում, այլև հենց ընկերների մոտ, տեսախցիկի առջև հորինում է իր պատմությունը: Պետք է ընդամենն սկսել՝ ուրեեեմն… Սանն ամեն օր   պատմում է իրեն հետաքրքրող, իրեն և ընկերներին վերաբերող ամեն ինչի մասին՝ նախորդ օրվա, եղանակի, բնական երևույթների, արած աշխատանքի, ճամփորդության, քաղաքի, իրենց այգու, տարվա եղանակների:      Դժվար գտնվի թեմա, որի մասին երեխան չկարողանա խոսել, պատմել, եթե նա անկաշկանդ է, համոզված, որ իրեն լսում են և չեն ընդհատի:

Մեդիան նման նախագծերի իրականացման հրաշալի հնարավորություն է տալիս:

Ձայնագրությունները հետաքրիր են բոլորին, հատկապես   տարեկիցներին. լսելու, զվարճանալու, հասկանալու, ճանաչելու մտածելու, հետազոտելու լավ նյութ է ստացվում, քանի որ աշխատել-խաղալիս, ինչպես միշտ,  գործում են երեխայի ներքին ազդակները, նա բավարարում է իր հետաքրքրությունները, ուսումնասիրում է ընկերներին և շրջակա միջավայրի ձայները, այդ միաջավայրը ճանաչում է նաև ձայներով:

Սաներն ավելի ուշադիր են դառնում խոսքի նկատմամբ, հաճախ մինչև ձայնագրվել-տեսագրվելը մշակում է խոսքը, տարբերակներ ընտրում: Պատմողն ու ընկերները անպայման   լսում են տեսագրված կամ ձայնագրված պատումը:

Սանը նախ ի՛ր խոսքը լսելու, ի՛ր խոսքին հետևելու հնարավորություն է ունենում: Հանգամանք, որ անպայման ազդում է նրա խոսքի մշակման վրա, առավել ևս, երբ նա այդ խոսքը մի քանի անգամ է լսում:  Մեդիայում լսում է նաև ընկերների խոսքը և ոչ մեկ անգամ:

Սանը նաև ասացող է՝ մեդիաասացող: Ծանոթ ստեղծագործությունների պատում-վերարտադրություն. Սանը տարբեր մեթոդներով և հնարքներովանգիր է սովորում ստեղծագործությունը, յուրացնում է դրա լեզուն,  լեզվական կառույցները, արտահայտչամիջոցները, որոնք հետո  նա կօգտագործի իր խոսքում:

Ստեղծված մեդիանյութում ոչ միայն ստեղծագործությունն  է՝ բանավոր խոսքը, այլև ներկայացվող սեղծագործության նկարչական  ձևավորումը, որ սանն է կատարել: Սաներն անպայման նկարում են հեքիաթն ամբողջությամբ, ինքնուրույն մասերը, կերպարները:

Դաստիարակն ամեն անգամ ստեղծագործության հատվածները կրկնելու,   առիթ է ստեղծում:

2-3 տարեկանի բլբլոցը,  երբեմն՝ անգամ անհասկանալի, նույնքան օգտակար է 2-3 տարեկանի և մեծերի համար, որքան հստակ մշակված խոսքը՝ մեծի համար:

 Զրույց

Եթե պատումը մենախոսության է նման, ապա զրույցը ակտիվ հաղորդակցություն է, համապատասխան բարենպաստ սոցիալական միջավայր է պահանջում, ուրիշին լսելու, ուրիշի կարծիքը հարգելու որոշակի կուլտուրա է ենթադրում:

Զրույցի կազմակերպման կարևորագույն պայմանն այնպիսի մթնոլորտի ստեղծումն է, երբ մարդիկ ցանկանում են իրենց մտքերն արտահայտել և լսել դիմացինի արտահայտած մտքերը: Դաստիարակն անպայման պետք է տիրապետի զրույցը կազմակերպելու արվեստին: ¼ñáõÛóÇÝ Ù³ëݳÏó»Éáõ ѳٳñ կարևոր է դառնում ոչ միայն  զրուցակիցներին  áõß³¹Çñ Éë»ÉÁ, այլ¨  Ýñ³Ýց համապատասխան  ³ñÓ³·³Ýù»ÉÁ: Զրույցն ավելի հաճախ ինքնաբուխ է ծնվում, սաների որևէ գործողության կամ գործունեության շարունակություն է, արդյունք, քննարկում, ծանոթ նյութի վերլուծություն է սաների աշխարհընկալմանն ու աշխարհաճանաչողությանն համապատասխան, կարծիքներ արտահայտելու, ինքնադրսևորվելու, մտահորիզոնը ընդլայնելու  միջոց է: Դրան համապատասխան էլ զարգանում է մասնակիցների խոսքը:

Երեխաները չեն մասնակցի արհեստականորեն հրահրված, շինծու զրույցներին: Նրանց պիտի հետաքրքրի զրույցի թեման, միջավայրը տրամադրի:

Դաստիարակը երեխայի գործունեության մեջ կարող է ներգրավել ծնողների, տատիկների, պապիկների, որոնք բնական, գործնական շփման ընթացքում կարող են դառնալ նաև հետաքրքիր զրուցընկերներ, պատասխանել երեխաների հարցերին: Երեխաների համար հետաքրքիր զրուցընկերներ կարող են դառնալ երեխաներին հետաքրքրող մասնագիտությունների տեր կամ զբաղմունք ունեցող մարդիկ` ծնողներ կամ այլ մեծահասակներ, որոնց կա°մ մասնագիտությունը, կա°մ հետաքրքիր պատմությունները կարող են գրավել երեխաներին

Պատումն էլ, զրույցն էլ  չեն կարող երկար տևել, հաշվի են առնվում  սաների ֆիզիկական և ֆիզիոլագիական  տարիքային առանձնահատկությունները:

Զրույցները կարող են լինել անհատական (դաստիարակի զրույցը մեկ երեխայի հետ), փոքր խմբով (մի քանի երեխայի հետ) և ամբողջ խմբով: Զրույցը կազմակերպվում է այնպես, որ ավելի շատ խոսեն, պատմեն, արտահայտվեն երեխաները Դաստիարակը   որսում է  պահը, ակտիվություն էցհաղորդում  դրան, ապահովում է զրույցի բնական ընթացքը: հմուտ դաստիարակը    կարողանում է  բոլորին ընդգրկել զրույցի մեջª խոսքի մեջ ներքաշելով նաև պասիվ երեխաներինª ակտիվացնելով, զրույցներին լիարժեք մասնակից դարձնելով նրանց:

Ի±նչը կարող է զրույցի թեմա լինել.

Զրույցի թեմա կարող է դառնալ երեխայի անձը և այն ամենը, ինչն անմիջականորեն կապվում է նրա ես-ի հետ, ինչ կարող է պատմել իր, ընտանիքի, ընկերների, խաղալիքների, բակի, իրեն շրջապատող բնության, կենդանիների, բույսերի, երևույթների մասին: Երեխաների հետ կարելի է զրուցել սիրված մուլտՖիլմերի, կինոնկարների, ընդունված խաղերի և այն ամենի մասին, ինչը ոգևորում, ակտիվ հաղորդակցման է մղում նրան:

Բնության մեջ հաճախակի գտնվելը զրույցի, դիտարկումների, մտքերի փոխանակման ավելի մեծ հնարավորություն է տալիս:

 Հարցազրույց

5 տարեկանը կարող է փոքրիկ հարցազրույցներ վարել իրեն հետաքրքրող հարցերի շուրջ: Դրան պետք է նախապատրաստվել նախնական զրույցով, ինչ-որ հարց կամ երևույթ քննարկելով: Դաստիարակը հետևում է սաների զրույցներին, գործողություններին, սաների հետ քննարկում է, թե ինչի մասին կուզեն խոսել, զրուցել, ինչն է իրենց հետաքրքրում, ինչ հարցերի պատասխան կուզեին իմանալ, գրանցում է թեմաները և սաների հետ աշխատում: Սաների հարցազրույցի թեմա են նաև ստուգատեսները, ծեսերը:

5 տարեկանի վարած հարցազրույցը երկար չի կարող լինել: Դաստիարակը կամ ծնողները դրանք խմբավորում են և տեղադրում համացանցում: Հետո խմբում լսում են, խոսում լսածի մասին:  

 Նկարագրում

Առաջին հայացքից լեզվական բարդ աշխատանքի այս տեսակը իրականում հասանելի և հաղթահարելի է խոսել սկսող և արդեն վարժ խոսող սաների համար:

Պատումների ժամանակ հաճախ է կիրառվում նկարագրությունը՝ սիրելի անձն է դա, թե այգին, որտեղ ինքը եղել է, տիկնիկն է, թե կենդանին:

Նկարագրությունը մտքի, դիտողական հիշողության , պատկերացումների կենտրոնացում է պահանջում: Սա բառերով նկար ստեղծելու հմտություն է: Սանը խոսքի նկատմամբ էլ ուշադիր լինում: Նա ստիպված է փնտրել բառեր, որոնք կհամապատասխանեն իր տեսածին, իր պատկերացումներին, խոսքը հասանելի դարձնելու միջոցներ է փնտրում: Մտածում է:

Ծանոթ առարկաների հակիրճ նկարագրություն խոսքի մեջ

Նախ սաները նկարագրում են այն, ինչ իրենց ծանոթ է, ինչն իրենք յուրացրել են: Նկարագրությունը  կարող է խոսքի մեջ լինել, տեղին-անհրաժեշտ, պատումի ընթացքում, երբ սաներն ինչ-որ բան են պատմում կամ զրուցում են: Այն կարող է նաև առանձին աշխատանք լինել՝  բակի, թաղի խոհանոցային իրի  նկարագրություններ: Դիտարկող դաստիարակը հարմար պահին հարմար առիթը բաց չի թողնում հարցնելու.

_ Բա ինչպիսի՞ն էր, ասնեք՝ քո տեսած մեքենան:

Պատասխանը կարող է մի բառով էլ լինել՝ մեծ կամ վախենալու…

Սա արդեն նկարագրություն է:

Ծանոթ երևույթների, տարածքների, վայրերի, մարդկանց նկարագրություն

Նկարագրությունն ասիճանաբար ավելի ծավալուն է դառնում, ավելի հետաքրքիր, պատկերավոր, եթե սանն, իհարկե, մինչ այդ պարբերաբար է նման աշխատանք կատարել: Հաշվի առնենք նաև այն, որ զարգանում են սանի դիտողականությունը, մտածողությունը, լեզվական ունակությունները: Սաներն սկսում են ոչ միայն ծանոթ առարկաներ և անձանց նկարագրել, այլև նկարագրում են այն վայրերը, որտեղ եղել են ուսումնական ճամփորդության ժամանակ, առանձնացնում են տարածքներ, առարկաներ, տեսարաններ՝            սարն ու գետը, ծաղիկն ու քարը, անգամ աղբը: Ամեն երեխա իր տեսածը յուրովի կներկայացնի:  Մեդիա հնարավորություն է տալիս նկարահանման միջոցով դրանք մեկտեղել  և միասին դիտել նույն առարկայի տարբեր նկարագրություններ: Դրանք հիմանականում լրացնում են իրար, և նկարագրությունն ավելի ամբողջական է դառնում: Սաները ջրաղացը տարբեր կերպ կարող են ընկալել, ուրեմն նկարագրություններն էլ տարբեր կլինեն. Նայած, թե ով ինչն է կարևորել, ում աչքն ինչ է տեսել:

Երևակայական նկարագրություններ. վերացական մտածողության զարգացում

Խոսքի և մտքի համապատասխանությունը զարգացման որոշակի մակարդակ է պահանջում: Այդ մակարդակին կարող են հասնել սաները, եթե հետևողականորեն իրագործվեն խոսքի զարգացմանն ուղղված  աշխատանքները:

5 տարեկաններն արդեն կարող են  բանավոր ներկայացնել իրենց պատկերացումները գրական ստեղծագործությունների միջավայրի, հերոսների  արտաքին տեսքի վերաբերյալ: Դրանք և դրանց սաները չեն տեսել, բայց ունեն ձևավորված որոշակի կենսափորձ, աշխարհայաց, ինֆորմացիա, զարգացվածության մակարդակ, որոնց շնորհիվ նրանք կարողանում են խոսքով ներկայացնել  իրենց երևակայությամբ ստեղծված միջավայրն ու հերոսներին :  Դաստիարակն հետևում է, որ նկարագրությունները համապատասխան լինեն նյութի բովանդակությանը:

«Ճամփորդները» հեքիաթի միջավայրը նկարագրելիս անպայման պետք է հաշվի առնել, որ մի բարձր սար խանգարում է տեսնելու, թե աշխարհում ինչ կա, ինչ չկա: Բայց այդ սարը կարող է այնքան էլ բարձր լինել, անգամ բլուր լինել, եթե հաշվի առնենք աքլորի և շան հասակները:

«Անհաղթ աքլորը» հեքիաթի պալատը կարող են նկարագրել, թագավորին, աքլորին՝ նկատի ունենալով թագավորի ագահությունը, աքլորի քաջ, անհաղթ լինելը:

Սաները նաև պատճառաբանում են, թե ինչու են այդպես կարծում:  «Պոչատ աղվեսը» հեքիաթի աղվեսը նիհար ու բարակ էր, որովհետև սոված էր մնացել, որովհետև ուտելու բան չուներ, ստիպված տատի կաթն էր կերել:

Մեկ ուրիշն էլ կարծում է, որ նա հաստլիկ է, որովհետև ինչ տեսնում, ուտում է, խորամանակ աչքեր ունի, որովհետև բոլորին կարողանում է համոզել:

Նույն նյութի վերաբերյալ տարբեր երեխաներ տարբեր պատկերացումներ են ունենում, և պետք չէ ուղղորդել,  համաձայնել կամ չհամաձայնել:

Սաները նկարագրում են ամեն ինչ՝ սկսած հեքիաթային կերպարներից ու բնության երույթներից վերջացրած ծիծաղով ու կռվով:

Այդ ամենը նա նաև նկարում է ըստ  իր նկարագրության: Այդ նկարների և սաների խաղով մեդիաներկայացումներ են ստեղծում:

Խոսքի վերլուծություն

Ինչո՞ւ վերլուծություն. որովհետև ամբողջը ավելի տեսանելի է, երբ մասերն ես դիտում: Մասին հասնելու համար պետք է «քանդել» ամբողջը:

Խոսքը վերլուծելով պատմությունից (տեքստից) հնչյուն՝ սանը ընկալում է   է լեզվի կառույցը, լեզվական միավորները, տառն ու հնչյունը: Դա կօգնի նրան գրելիս և կարդալիս:

Խոսքից առանձնացնում են ամբողջական մաս: Որպես աշխատանքային նյութ դաստիարակը օգտագործում է  Հ. Թումանայանի «Ծիտը», «Պոչատ աղվեսը», «Անհաղթ աքլորը»:  Դրանք մասերի բաժանելն ավելի դյուրին է:

Դասվարն այդ հեքիաթները անգիր գիտի: Նա պատմում է հեքիաթը: Սաների համար այն դեռևս մեկ ամբողջական  է: Սաները հեքիաթը մաս-մաս խաղում են՝ ծիտն ու նանին, ծիտն ու հովիվը, ծիտն ու հարսանքնավորները…Սաները կտեսնեն, որ հեքիաթը (խոսքը) մասերի է բաժանվում:

Այնուհետև հատվածից նախադասություն են առանձնացնում: Սկզբում դա կանե ուսուցչի հարցերի օգնությամբ.

-Լինում է չի լինում մի աքլոր է լինում: Մի օր ի՞նչ է պատահում»:

Սաները ամբողջական նախադասությամբ պատասխանում են.

-Էս աքլորը քուջուջ անելիս ոսկի է գտնում:

-Եվ ի՞նչ է անում:

-Կտուրն է բարձրանում ու ձեն է տալիս:

Մի այլ դեպքում դաստիարակը ծանոթ հեքիաթի նախադասության սկիզբը, իսկ սաները շարունակեն:

Պետք չէ տեսական բացատրություններ տալ:

Բառը որպես նախադասության միավոր.

Սաներն աշխատում են նկարելով: Նախ նկարում են ամբողջ նախադասությունը:

Հետո նկարում են նախադասության բառերը:

Բառերի նկարները փոխարինում են նշաններով:

Ստացվում է նախադասության նշանապատկեր:

Արդյունավետ են պարզ առած-ասցվածքները՝

Փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդ ընկանում:

Սոված հավը երազում կուտ է տեսնում:

Վանկատում.

Չաափածո ստեղծագործությունները սովորում են ծափերով, դոփերով, շրխկաններով, սովորում են խմբով՝

Մի ա-քա-ղաղ

Կար-մրա-պե-ծիկ,

Իր ոտ-քե-րը

Եր-կար ու ձիգ…

Երգերի ուսուցումը ևս այս հնարքով է արվում:

Շարունակելի

 

 

 

Կարծիք գրել