Խաղադարան բաժին

Կենդանի խաղադարան. Պուտ-պուտ

 Խաղ՝ Պոտ-պուտ

Ազգային մանկական խաղը ներկայացնում են Նոր դպրոցի նախակրթարանի սաները՝ Աննա Հայրոյան, Ամալյա Բաբիչ և սաներ

Խաղացողները շրջանաձև պպզում են:  Յուրաքանչյուրի գլխավերևում  կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ,  նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողին:
_Ի՞նչ ուտենք:
_Չիր ու չամիչ:
_Որտեղի՞ց ուտենք:
_Գողանանք` ուտենք:
-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:
Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

Կարդալ ավելին

Խաշիլ փափա

Կարդալ ավելին

Եվան հիշեցնում է… ճվիկներ և ծափխաղեր

Կարդալ ավելին

Ազգային մանկական խաղ՝ Մամի-մամի

Խաղում են Սոֆյա Գրիգորյանը ընկերներ  Բ-4 դպրոց-պարտեզ

 

Կարդալ ավելին

Աշնանային «Օլիմպիկ»

Հիմնական դպրոցի 4-րդ դասարանի դասվարը Տաթև Մելքոնյանն է:  Տաթևն ու իր սաները հրաշալի նախագիծ են սկսել՝ Ազգային  և այլ շարժուն խաղեր: Կարծում եմ՝ կլինեն էլի սովորողներ, խմբեր, դասարաններ, որ կմիանան այս նախագծին:
Տեսեք՝ ինչ կենդանի, հետաքրքիր շարք են ստեղծել Տաթևն ու իր  սաները:  

Կարդալ ավելին

Փիսոն


Հանճարեղ Կոմիտասն ասում էր՝ երգն սկսվում է մանկական խոսքից, որն աստիճանաբար վերածվում է մեղեդու, երգի: Մենք էլ սկսել ենք Հ. Թումանյանի «Փիսոն» ոտանավորը կոմիտասյան սկզբունքով երգի վերածել: Ներկայացնում ենք առաջին փուլը՝ ոտանավորն ենք խաղում: Հետո աստիճանաբար կփոխենք ռիթմը: Թե ինչպես՝ կերևա նյութի երկրորդ մասում: Ստացված երգը կնվիրենք սեբաստացիներին:

Կարդալ ավելին

Կոմիտասյան օրեր

Կոմիտասը սիրուն ոտանավոր ունի՝ «Մոծակ»: Տեսեք՝ Նոր դպրոցի

Աննան, Օլյան , նրանց սաները և քոլեջի ուսանողներն ու  ինչպես են այն խաղ դարձրել ու խաղում:

Կարդալ ավելին

Խաղադարան Ազգային, բակային խաղեր


Բակային, ազգային, շարժուն խաղեր

Ափ ու պտղունց

Իրար դիմաց նստելով` խաղացողները մրցում են հետևյալ ձևով: Խաղացողը բաց է անում ձախ ափը և աջ ձեռքի մատները պտղունց անելով`  հենում է ձախ ափամիջին: Հետո բացում է աջ ափը և ձախն է պտղունց անում ու հպում աջ ափամիջին անսխալ կարգով: Գործողությունը կատարվում է ակնթարթային արագությամբ մերթ մեկ, մերթ մյուս խաղացողի կողմից:

Ափ ու բռունցք

Մրցողները ձախ ձեռքը բռունցք են անում և դեպի վեր պարզած   պահում: Աջ ձեռքը բաց վիճակում,  մատերը վեր պարզած, հենում են /թե...

Կարդալ ավելին

Խաղադարան 3

Խաղ-ներկայացումներ գրական ստեղծագործություններով

 Մեղուն

Խաղացողները բաժանվում են 2 խմբի` մեղուներ և ծաղիկներ:

Խմբերի բաժանվելու համար առաջարկում ենք այս ձևը:

Երկու երեխա իրարից 3-4մ...

Կարդալ ավելին

Շուտասելուկը կարող է զվարճալի ներկայացում դառնալ

Մեր դռանը կա՞… Այդպես էլ չիմացանք… Նունուֆար Սմբատյան և ընկերներ Նոր դպրոց-պարտեզ

Կարդալ ավելին