Մեկամյա նախապատրաստական ուսուցման ծրագրի  բովանդակությունը

 Ծրագրի խնդիրները
Կրթություն կյանքով, կյանքի համար
Սաների ինքնուրույնության, ինքնաբավության ունակությունների զարգացում.
Սաների կրթության կազմակերպում  զարգացնող, հիգիենիկ, անվտանգ միջավայրում.
Ուսումնական գործունեության  բովանդակությանը ներկայացվող պահանջներ.
  Ոչ թե  դասացուցակային առարկայական  ուսուցում և  ինֆորմացիայի հաղորդում, այլ` զարգացում ամենօրյա ազատ, ստեղծական, տարաբնույթ գործունեության արդյունքում.
Կենդանի շփման,   սեփական փորձի  միջոցով հմտությունների, կարողությունների, գիտելիքի ձևավորում.
ՏՏ միջոցների (էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռախոս,) գործնական կիրառում.

Էլեկտրոնային զարգացնող խաղերի, պարզագույն ծրագրերի ամենօրյա գործածման  միջոցով համակարգչային գործառական հմտությունների ձևավորում.
Ուսումնական գործընթացի արդյունքում  ուսումնական   նյութերի ստեղծում.
 Սաների ուշադրության, դիտողականության,    կողմնորոշվելու, կենտրոնանալուսոցիալական միջավայրում շփվելու, համագործակցելու կարողությունների ձևավորում և զարգացում.
Հետազոտելու, ուսումնասիրելու, սեփական հարցերի պատասխանն ինքնուրույն փնտրելու և գտնելու սովորության ձևավորում:
Ծեսերի, երաժշտական և ազգային խաղերի, բանահյուսական նյութերի միջոցով ազգային մշակույթի փոխանցում:
Ծրագրի իրականացման նպատակները

Խոսքի (բանավոր, մեդիագիր, շարժումի լեզունշաններ, նկարներ, մնջախաղ տառաճանաչությունգրագիտություն).
Ստեղծագործական երևակայության  զարգացում գործունեության բոլոր ձևերով.
Մաթեմատիկական հասկացությունների, բնագիտական փորձի  ու գիտելիքների ձևավորում և զարգացում, այդ թվում` բույսերի և կենդանիների խնամք և ուսումնասիրություն, բնագիտական փորձեր.
գեղարվեստականտեխնոլոգիական զարգացում
ֆիզիկական զարգացում. մարմնակրթություն.
Հետազոտական ունակությունների ձևավորում և զարգացում:

  Խոսքի (բանավոր, գրավոր՝ մեդիագիր, շարժումայիննշաններ, նկարներ, մնջախաղ), ստեղծագործական երևակայության  զարգացում.
Խոսքը լսելու, հասկանալու, արձագանքելու, համապատասխան դրսևորում ցուցաբերելու ունակությունների զարգացում.
Հարցը հասկանալու, հարցին  հարցի սահմաններում ճիշտ, հակիրճ պատասխանելու ունակության ձևավորում.
Առաջադրանքը լսելու (կարդալու), հասկանալու և այն կատարելու կարողության ձևավորում.
Զրուցելու, նկարագրելու, բնութագրելու ունակությունների ձևավորում.
Հատվածնախադասությունբառհնչյունտառ շղթայի  հասկացությունների, հեգելու կարողության ձևավորում երգերի, ծափխաղերի, հաշվերգերի և այլ միջոցներով.
գրագիտություն՝  իրականգործառական անհրաժեշտությունից բխող գործունեության արդյունքում  (ուսումնական նախագծերի իրականացում, ինֆորմացիա փոխանցելու կամ ստանալու, ուսումնական նյութ ստեղծելու  և այլ գործառույթների իրականացում,  անհատական մեդիաայբբենարանների ստեղծում՝ որպես ուսումնական նյութ.  Տոների, ծեսերի, մեդիաօլիմպիադաների իրականացում.
Թատրոնխաղը (խաղ, մնջախաղ, տիկնիկային և այլ ներկայացումներ)՝ որպես ընդհանուր զարգացման միջոց.
Տեխնոլոգիան՝ նկարչություն, ծեփ, քանդակ՝ սաների ինքնարտահայտման, ինքնադրսևորման միջոց, նկարը՝ հաղորդակցման լեզու.
Խոսքի զարգացում գործունեության բոլոր ձևերով, աղայանական և ռոդարիական մեթոդների և հնարքների կիրառում:

Մաթեմատիկական հասկացությունների, բնագիտական
փորձի և գիտելիքների ձևավորում և զարգացում
ուշադրության կենտրոնացում.
Ուսուցման, զարգացման իրականացում`այն կապելով սաների առօրյա կենսագործունեության հետ.
հիշողության զարգացում,      կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ (առջև,    ետև, տակվրա, աջձախ, երեկայսօրվաղը, օրվա պահերը…). տարածության և ժամանակի մասին պատկերացումների ձևավորում.
Խմբավորում ըստ հատկանիշների.
Չափումներ կատարելու հմտությունների ձևավորում և զարգացում.
բանավոր հաշիվ.
առարկաների խմբին առարկա ավելացնելպակասեցնել
Համեմատում. առարկաներիմեծությունների , պատկերների, խմբերի համեմատում
Ամբողջի, մասի գաղափար.
թվաբանական գործողություններ կատարելու հմտությունների ձևավորում
Բնության, շրջակա միջավայրի  և կենդանիների խնամքի և պահպանության փորձի, մշակույթի ձևավորում.
Ծանոթացում պարզագույն երկրաչափական մարմիններին և պատկերներին:

Գեղարվեստականտեխնոլոգիական զարգացում
Ամնենօրյա երաժշտական գործունեություն
Առավոտյան ծես՝ ամբողջական, ինտեգրացված ուսուցման միջոց
Կերպարվեստ, քանդակ, ծեփ ամեն օր` առանց «ուսուցողական» միջամտության, ազատ, ստեղծագործական միջավայրում
Ծեսերի, տոների, տոնակատարությունների, ստուգատեսների իրականացումը սաների զարգացման կազմակերպման, ուսումնական նյութի փոխանցման միջոց
Ստեղծագործում` ՏՏ միջոցներով 

Ֆիզիկական զարգացում. մարմնակրթություն
Սաների մարզական գործունեության կազմակերպումը իրականացվում է որպես  մարմնակրթական մատծողության (մշակույթի) ամբողջական համակարգ.
Ամենօրյա ֆիզիկական գործունեություն
Մարմնամարզություն
Լողուսուցում. ամառային մանկական լողափին, փակ լողավազանում
Մարզական խաղեր.
Ազգայինծիսական, բակային, երաժշտական խաղեր.
Պարպլաստիկա.
Մարմնի հիգիենա:

Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
Նախապատրաստական դասարանում օգտագործվող ուսումնական նյութի բովանդակությունը  բխում  է կրթահամալիրի զարգացման ծրագրից:

Ուսումնական նյութը
Բարձրաճաշակ է, դասական.
Զարգացնում է սաների լեզվամտածողությունը, աշխարհաճանչողությունը.
Նպաստում է  սաների ստեղծագործական երևակայության զարգացնմանը.
Համապատասխանում է  սաների տարիքային առնձնահատկություններին, հետաքրքրություններին, մտավոր   ունակություններին.
Նպաստում է սաների ստեղծագործական երևակայության զարգացմանը, ստեղծական աշխատանքով զբաղվելու կարողության ձևավորմանն ու զարգացմանը.
 Կրթահամալիրի կայքն ու ենթակայքերն օգտագործվում են որպես ուսումնական միջավայր
Բացառվում է ուսումնական նյութի պասիվ  անգիր ուսուցումը

Դասարանի ղեկավարը ՝ դասվար (դասավանդող)

Ընդունվում է համապատասխան վերապատրաստումն ու մրցույթն անցնելուց հետո:
Դասարանի սաների գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման պատասխանատուն  է:
Ունի անհատական թվային ուսումնական գործիքներ՝ տանը և դպրոցում համացանցին միացված համակարգիչ, լուսանկարչական ապարատ, ձայնագրիչ, բջջային հեռախոս.
Ազատ տիրապետում է հայերեն գրավոր և բանավոր խոսքին.
Տեխնիկապես գրագետ է՝  ազատորեն օգտվում է ՏՏ միջոցներից, դրանք կիրառում է  աշխատանքում, առօրյայում.
Ունի անհատական ուսումնական բլոգ և ակտիվ վարում է այն.
Համացանցի, բլոգի, skydrive-ի,  hօtmail –ի, սոցցանցերի   միջոցով  կազմակերպում է ծնողական կրթություն, տեղեկատվություն, ծնողների, սաների հետ միասնական աշխատանքներ է ստեղծում, տարածում է տեղեկատվություն կրթահամալիրի մասին.
Տիրապետում է գոնե մի օտար լեզվի.
Երգում է. պարում էլողում է. :ստեղծագործում է.
Հետազոտական աշխատանքներ է կատարում (հոդված, դիտարկում, թարգմանություն, ուսումնական նյութի ստեղծում).
  Մասնակցում է կրթահամալիրի Ուսումնական օրացույցով նախատեսված  ստուգատեսներինփառատոներին, ճամփորդություններին.
  Մի օր առաջ իր էջում տեղադրում է օրվա աշխատանքային  նախագիծը.
  Գործունեության  արդյունքում ստեղծված նյութերը տեղադրում   խմբի էջերում կամ բլոգում, հրապարակվում են «Պարտեզ» ամսագրում, mskh.am-ում.
Կայքում էլեկտրոնային նյութ է տեղադրում օրվա գործունեության, հետաքրքիր միջադեպերի, խմբին և իր աշխատանքին առնչվող այլ թեմաներով:
Սանի ազատ, ինքնաբուխ գործունեության ակտիվ մասնակիցն ու դիտարկողն  է.
Ուղղորդում է սանի գործունեությունը` նպաստելով նրա ֆիզիկական, մտավոր, հոգևոր, սոցիալական զարգացմանը, հետաքրքրում է, շահագրգռումոգևորումխրախուսում է սաներին, մղում ավելին անելու. օգնում է սանին` բացահայտելու իր ողջ ներուժը : Խրախուսում է գնալ այնքան հեռու, որքան թույլ են տալիս նրա  անհատական հնարավորություններն ու ճանաչողական զարգացումը` դրանով նպաստելով նրա առաջընթացին, ինքնավստահության զարգացմանը, նրա կայացմանը.  Սանը միշտ համոզված է, որ իրեն հասկանում են և գնահատում, որ ինքը հարմարավետ միջավայրում է:
Հարգում է սանի ազատությունը և արժանապատվությունը.  նրան վերաբերող հարցերը քննարկում է նրա հետ:
Դասվարը տիրապետում է բոլոր այն հմտություններին և կարողություններին, որոնք ձևավորվում և զարգացվում են նախակրթարանում:

 Դասվարի գործառույթները
Դասարանի  գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման       պատասխանատուն  դասվարն է.
Դասվարի գործունեությունը համակարգվում է համապատասխան կարգով, նրան մեթոդական աջակցություն է ցուցաբերում  տնօրենը, ծրագրի համակարգողը.

Դասվարը
Ունի համացանցին միացած անհատական համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ, անարգել օգտվում է կրթահամալիրի գրադարանի, մեդիատպարանի հնարավորություններից.
Ծրագրի համակարգողի և մասնագետների աջակցությամբ որոշում է ուսումնական պարապմունքների  բովանդակությունը, կազմում աշխատանքային նախագիծ (ամսական, օրական կամ շաբաթական), ստեղծում ուսումնական նյութեր, ապահովում նախապատրաստական ուսուցման համար համապատասխան միջավայր.
Պատասխանատու է դպրոցում գտնվելու ընթացքում սովորողի անվատանգության, միջավայրը մշտապես հիգիենիկ վիճակում պահելու, սովորողի ինքնուրույն գործունեության, ինքնասպասարկման, տեխնոլոգիական հմտությունների և ստեղծականության զարգացման, սովորելու ցանկությունը շարունակ զորացնելու համար:
Դասվարի աշխատանքային գործունեությունն արտացոլվում է Skydrive-ում և դաստիարակի անձնական բլոգում.

Դասվարն  իր բլոգում տեղադրում է օրվա աշխատանքային նախագիծը ,  որտեղ նշում է
անհրաժեշտ ուսումնական  տեխնիկական միջոցները, օգտագործվելիք ուսումնական նյութերը և  նախապատրաստում դրանք հաջորդ օրվա գործունեության համարանհրաժեշտության դեպքում համացանցային համապատասխան էջի հղումն է տալիսօրվա խնդիրները և դրանց իրականացման ձևերը:
Գործունեության  արդյունքում ստեղծված նյութերը տեղադրվում են սանի էլեկտրոնային փաթեթում, դասավանդողի էջերում, հրապարակվում են «Պարտեզ» ամսագրում, mskh.am-ում։
Կայքում էլեկտրոնային նյութ է տեղադրվում օրվա գործունեության , հետաքրքիր միջադեպերի, խմբին և իր աշխատանքին առնչվող այլ թեմաներով.
Սովորողի ծնողի հետ մշտապես պահպանում է գործընկերային հարաբերություններ, նպաստում նրա մանկավարժական կրթությանը, սովորողի գործունեության մասին տրամադրում ամբողջական տեղեկություններ, ծնողին մասնակից դարձնում դասարանի գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը, նյութական միջավայրի բարելավմանը:

 Ուսումնական պլան
Մեկամյա նախապատրաստական ուսուցում
2014-2015 ուստարի 1-ին կիսամյակ

Ուսումնական պլան
Մեկամյա նախապատրաստական ուսուցում ուսուցում

2014-2015 ուստարի 1-ին կիսամյակ

 Գործունեություն

Ուսումնական պլան
5 տարեկանների ուսուցում
2014-2015 ուստարի

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր), սանի խնամքի և ուսուցման պայմանագրի հավելվածն է:
  2. 5 տարեկանների ուսուցումը կազմակերպվում է պարտեզային պայմաններում, երկարացված օրով՝ 9.00-17.00, սաների անընդհատ, իրական, անառարկայական գործունեությամբ։
  3. Ուսումնական պլանի բաղադրիչներից յուրաքանչյուրը՝  խոսքի զարգացում, երաժշտություն-պար, մարմնակրթություն, բնագիտություն, բույսերի և կենդանիների խնամք, թվաբանություն,   կերպարվեստ-տեխնոլոգիա, մեդիատեխնոլոգիաներ, սանի ամենօրյա գործունեության բաղադրիչն է: Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:
  4. 5 տարեկանների ուսուցման խմբերը գործում են կրթահամալիրի Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում, Գեղարվեստի կրտսեր դպրոցում, Հիմնական դպրոցում, Քոլեջ-արհեստագործական ավագ դպրոցում (այսուհետ` Դպրոց):
  5. Խումբ ընդունվում է այն երեխան (այսուհետ՝ սան), ում 5 տարին լրանում է մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը, ծնողն ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով կնքում ուսումնառության պայմանագիր:
  6. Խմբում սաների թիվը 20-25 է:
  7. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  8. Ծրագրի իրագործման, խմբի գործունեության պատասխանատու-կազմակերպիչը երկու դասվարներն են, որոնք աշխատում են համատեղ, վարում են Դպրոցի կայքում հրապարակված իրենց (խմբի) ուսումնական բլոգները, սաների գործունեության արդյունքները հրապարակում են բլոգներում, ենթակայքում:
  9. Սանի հաճախումները, գործունեության արդյունքների մասին անհրաժեշտ տեղեկությունները գրանցվում են սահմանված կարգով: Սանն իր ներկայությունը մատյանում գրանցում է անձամբ. այս աշխատանքը խմբի առավոտյան ծեսի բաղկացուցիչն է:
  10. Ուսուցումը կազմակերպվում է ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի, սահմանված կարգով կազմված և հրապարակված ամսական, շաբաթական, օրական ուսումնական նախագծերով։
  11. Սաների ուսումնական գործունեության արդյունքները ներկայացվում են ամենօրյա լուսաբանմամբ, ուսումնական օրացույցով նախատեսված ամենամսյա ստուգատեսներով, TV5-ի, Ռադիո 5-ի հաղորդումներով, ստեղծված-հրապարակված էլեկտրոնային ուսումնական նյութերով:
  12. Խումբը սահմանված կարգով մասնակցում է կրտսեր դպրոցի ընդհանուր պարապմունքին:
  13. Դաստիարակը սահմանված կարգով լրացնում է

սանի մասին տեղեկատվական թերթիկը՝ ֆիզիկական, ֆիզիոլոգիական, ընտանեկան տվյալներ

սանի գնահատման թերթիկը՝ ինքնուրույնության, արժեքային համակարգի, հմտությունների, կարողությունների որակական բնութագիրը, ձեռքբերումները, զարգացման մոտակա պլանը:

 

 

Ն0ախագիծ

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

2014-2015 ՈՒՍՏԱՐԻ

 Ք. Երևան                                                                               «     »_______________________ 2014թ.

Պայմանագրի կողմերը

 ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ________________ը (այսուհետ` Դպրոց) ի դեմս ղեկավար ________________ ի (այսուհետ`  ղեկավար)  և      ________________________________ ի (այսուհետ` Սան)   օրինական ներկայացուցիչ   _____________________________ը   (այսուհետ՝  օրինական ներկայացուցիչ)  կնքում են սույն պայմանագիրը մեկամյա նախապատրաստական ուսուցման կազմակերպման վերաբերյալ:

1.   Պայմանագրի առարկան

Կրթահամալիրում իրականացվող  «Ստեղծողի  մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական  ծրագրով (այսուհետ` Ծրագիր) 5-6 տարեկան Սանի առանձնահատկություններին համապատասխան ուսուցման և զարգացման կազմակերպումն է, այդ թվում`

1.1              ուսուցման կազմակերպում մոդել միջավայրում, 20-25 հոգիանոց խմբում.

1.2              ուսուցման կազմակերպում թվային միջոցների` էլեկտրոնային գրատախտակի, պրոյեկտորի, համացանցի, ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառմամբ.

1.3              համացանցի շարունակական գործածում Դպրոցում և տանը.

1.4              ամենօրյա մարմնակրթություն՝ մարմնամարզություն, մարզական և այլ շարժուն  խաղեր.

1.5              երաժշտության ունկնդրում, դասարան հանույթ՝երգ, պար, երաժշտական խաղ-ներկայացումներ

1.6              Բնագիտական գործունեություն. թվաբանություն՝ իրական կայնքում.

1.7              երեքանգամյա առողջ սնունդ.

1.8              «Պարտեզ» ամսագիրը, դպրոցի կայքը, դաստիարակի (խմբի) բլոգը, դաստիարակի  էլեկտրոնային հասցեն, Sky Drive-ը`  Սանի ուսումնական գործունեության մասին անընդհատ ու ամբողջական տեղեկատվության միջոցներ.

1.9              2015թ. փետրվարի մեկին Սանը սահմանված կարգով տեղափոխվում է առաջին դասարան,  գործունեությունը կազմակերպվում է ըստ կրթահամալիրի 2014-2015 ուստարվա առաջին դասարանի   ուսպլանի

2.         Օրինական ներկայացուցիչն իրավունք ունի`

2.1.            ծանոթանալու Սանին առնչվող ցանկացած հարցի.

2.2.            ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով որոշված կարգով    պաշտպանելու  Սանի շահերն ու իրավունքները.

2.3.            ծանոթանալու ծրագրի տարեկան ծախսերի նախահաշվին և դրամական ծախսերի հաշվետվությանը.

2.4.            անձամբ   կամ ծրագրի ծնողական խորհրդի միջոցով վերահսկելու պայմանագրի կատարումը, ծախսերը.

2.5.            ուստարվա ընթացքում երեխային տեղափոխելու Դպրոցի նախակրթարանի ընդհանուր զարգացման խումբ.

2.6.            ներկա լինելու կամ հետևելու ուսումնական գործընթացին:

3.         Օրինական ներկայացուցիչը պարտավոր է`

3.1.       ծանոթանալ մեկամյա նախապատրաստական ուսուցման ծրագրին և կատարել ծրագրով նախատեսված պարտականությունները.

3.2.       Դպրոցի ղեկավարի կամ դասվարի հրավերով ներկայանալ.

3.3.       ապահովել Սանի ամենօրյա ներկայությունը ուսումնական գործընթացին.

3.4.       ապահովել Սանին ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ անհատական նյութերով և միջոցներով.

3.5.       սահմանված կարգով ժամանակին տեղեկացնել Սանի բացակայությունների մասին.

3.6.       ժամանակին և ամբողջությամբ վճարել ստացված ծառայությունների համար.

3.7.       ունենալ էլեկտրոնային հասցե, օգտագործել էլեկտրոնային փոստը, ամեն օր հետևել կրթահամալիրի, դպրոցի կայքին, դաստիարկի բլոգին.

3.8.       Սանին  տանը ապահովել համացանցին միացած համակարգչով:

4.         Ղեկավարն իրավունք ունի.

4.1.       անհրաժեշտության դեպքում հրավիրելու Օրինական ներկայացուցչին.

4.2.       Օրինական ներկայացուցչի  կողմից իր պայմանագրային պարտավորությունները   չկատարելու դեպքում պայմանագիրը լուծելու.

4.3.       ուստարվա ընթացքում դասվարի կամ/և կրթահամալիրի համապատասխան մասնագետի առաջարկով և օրինական ներկայացուցչի համաձայնությամբ սանին տեղափոխելու Դպրոցի նախակրթարանի ընդհանուր զարգացման խումբ:

5.         Ղեկավարը պարտավոր է.

5.1.       ապահովել կրթական ծրագրի իրականացման միջավայր, պայմաններ և կազմակերպում.

5.2.       Օրինական ներկայացուցչին ծանոթացնել ծրագրին, ուսումնառության պայմանագրին և գործող կարգերին.

5.3.       Օրինական ներկայացուցչի  ցանկությամբ և միջոցներով կազմակերպել   լրացուցիչ կրթական ծառայություններ (կրթություն).

5.4.       ապահովել ըստ ծրագրի ծախսերի նախահաշվի` գումարի ծախսը և հաշվետվություն ներկայացնել դպրոցի, խմբի ծնողական խորհուրդներին` ի գիտություն.

5.5.       ապահովել հոգեբանի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի,  1-ին բուժօգնության ծառայություն.

5.6.       սահմանված կարգով կազմակերպել Սանի սնունդը.

5.7.       Օրինական ներկայացուցչի ցանկությամբ և միջոցներով աջակցել Սանի՝ սահմանված կարգով տրանսպորտային տեղափոխման կազմակերպմանը:

6. Ծրագրի ֆինանսական ապահովումը

6.1.       ըստ սովորողի թվի պետական դրամական հատկացումներ

6.2.       կրթահամալիրում պետական աջակցությամբ իրականացվող «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի դրամական հատկացումներ

6.3.       ուսումնառության պայմանագրով որոշված` Սանի Օրինական ներկայացուցչի վճար:

7         Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը

7.1.       Ծրագրով նախատեսված Սանի սննդի, խնամքի ծառայությունների համար  Օրինական ներկայացուցիչը վճարում է   x ՀՀ դրամ. առաջին մուծումը` 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ, կատարում է պայմանագրի կնքման պահին:

7.2.       Պայմանագրով որոշված վճարումները սահմանված կարգով   փոխանցել  կրթահամալիրի հաշվարկային հաշվին` մինչև ընթացիկ ամսվա 5-ը՝ ամսական վճարելով  x (x  հազար) ՀՀ դրամ:

7.3.       Պայմանագրով չնախատեսված լրացուցիչ ծառայության համար կնքվում է լրացուցիչ պայմանագիր:

 8. Պայմանագրի ժամկետը, փոփոխման ու լուծման պայմանները

8.1.       Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև 2015թ. փետրվարի 1-ը:

8.2.       Պայմանագիրը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ: Կատարված փոփոխությունները կամ լրացումները համարվում են Պայմանագրի անբաժանելի մաս:

8.3.       Պայմանագիրը ցանկացած ժամանակ կարող է լուծարվել Օրինական ներկայացուցչի նախաձեռնությամբ:

8.4.       Պայմանագիրը կարող է լուծարվել կողմերից մեկի՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում:

9.       Այլ պայմաններ

9.1.   Եթե պայմանագրի լուծարման պահին ծնողի կատարած մուծումներն ավելի են, քան պայմանագրով մատուցված ծառայությունները, կրթահամալիրը ծնողին վերադարձնում է մնացորդային գումարը:

9.2.    Սույն  պայմանագիրը   կազմված  է    հայերեն, Կրթահամալիրը և օրինական ներկայացուցիչն ունենում են  պայմանագրի օրինակը:

9.3.   Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո Պայմանագրի օրինակը սահմանված կարգով Դպրոցում պահպանվում է հինգ տարի։

ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

Օրինական ներկայացուցիչ՝

Հանրակրթության  իրականացնող

Անձնագիր` «Մխիթար Սեբաստացի» կթահամալիրի
Անուն` Դպրոց-պարտեզ
Ազգանուն` Տնօրեն` Տաթևիկ Բլեյան
Ստորագրություն` Ստորագրություն`
Հասցե` Հասցե` Ա. Բաբաջանյան 38/1
Հեռախոս` Հեռախոս` (010)74.21.72, (077) 09.28.48
Էլ.հասցե` Էլ. հասցե՝ [email protected]

Բանկային հաշվի համարը` Հայէկոնոմբանկ Մետաքս մասնաճյուղ հ/հ 163218137665

Պայմանագիրը լուծվել է հետևյալ պատճառով.

Օրինական ներկայացուցիչ`

Դպրոցի ղեկավար ՝

Սովորող

 

 

 

 

 

 

 

Կարծիք գրել