ձայնադարան բաժին

Փաթիլներ

IMG_4932Փաթ-փաթ փաթիլներ…
Հոլովակը` Կարինե Մամիկոնյան և ընկերներ

Երգի բառերը վերցված են Հասմիկ Մաթևոսյանի բլոգից

Ամպը բացեց դուռը մեծ,
Փաթիլները թափվեցին,
Երգով, պարով, ծիծաղով
Ճյուղերին նստոտեցին:

Կրկնակ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Քամին եկավ պարելով,
Փաթիլին խուտուտ տվեց,
«Հա, հա, հա, հա» երգելով՝
Փաթիլներին թռցրեց:

Կրկնակ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Իրար վրա շարվեցին,
Մի մեծ բլուր կազմեցին,
Քամին սուլեց, պտտվեց,
«Փաթիլներով պար» բռնեց:

Կրկնակ
Փաթ, փաթ, փաթիլներ,
Երգող, պարող փաթիլներ:

Կարդալ ավելին

Դինդ-դոնգ

DSCF5922Կատարում է Տաթև Ստեփանյանը
Հոլովակը` Աշխեն Գրիգորյան և սաներ

 

 

Կարդալ ավելին

Պատրաստել ենք մենք…

img_20151021_095549Կարաոկեն պատրաստել են Աշխեն Գրիգորյանն ու սաները:

 

 

 

Կարդալ ավելին

Ավետիս

img_20151121_103510Ավետիս
Կատարում է կրթահամալիրի երաժշտության դաստիարակ Տաթև Ստեփանյանը
Հոլովակը Մարինե Մկրտչյանի

 
Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

Կարդալ ավելին

Ամանորյա. Բասեն բարի

hqdefault  Բասեն բարի
Կատարում է կրթահամալիրի երաժշտության դաստիարակ Տաթև Ստեփանյանը

Հոլովակը՝  Անի նազարյան և ընկերներ Նոր դպրոցի 4-րդ դասարա

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Կարդալ ավելին

Ընտանեկան կրթություն. Թագվոր, քո ձիու նալերն են ոսկի

img_20151121_103510Կոմիտասի գրառած և չկատարված երգերից
Տաթև Ստեփանյանն ու Մերի Առաքելյանը ոչ միայն կատարում են այս երգերից… նրանք այդ երգերի տարածողներն են:
Միջին դպրոցի սովորողները գուցե լիովին չեն էլ գիտակցում` ինչ մեծ գործի մասնակիցներ են իրենց ուսուցիչների հետ

Կարդալ ավելին

Երգ-ներկայացում

DSC_1680Տիկին Սոֆյան և Արմինե Գյոնջյանը իրենց 5 տարեկան սաների հետ իսկական երգ-ներկայացում են ստեղծել` շրխկան-խաղային-աշխատանքային:
Դպրոց-պարտեզ

 

Կարդալ ավելին

Կոմիտասյան համերգ

d0bcd0bed0bcd0b5d0bdd182d0b0d0bbd18cd0bdd18bd0b9-d181d0bdd0b8d0bcd0bed0ba-1-12-02-2015-00-42Դպրոց-պարտեզ
Սոֆյա Գրիգորյան և ընկերներ

 

Կարդալ ավելին

Արև, արև, եկ, եկ… կարաոկե

IMG_8032Տաթև Ստեփանյանև ընկերներ
Նոր դպրոց

Կարդալ ավելին

Դասական

imgres

 

 

 

Կարդալ ավելին